Արմեն Աթանյան
Արմեն Վլադիմիրի Աթանյան (դեկտեմբերի 8, 1960[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։
Արմեն Աթանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1960[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1982) |
Ստեղծագործություն(ներ) | Մոսկվա կինոթատրոն, Անի Պլազա Հոթել և «Դվին» հյուրանոց |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Վլադիմիր Աթանյան |
Կենսագրություն Խմբագրել
1982 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1980-1988 թվականներին համահեղինակել է Հայաստանում «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի» և «Դվին» հյուրանոցների ինտերիերի և էքստերիերի գեղարվեստական ձևավորումները։ 1995 թվականից Աֆրիկայի նկարիչների ընկերակցության անդամ, 2000 թվականից՝ ՀՀ մշակույթի աջակցման և ռազմավարության հայկական կենտրոնի նախագահ[2]։
Ստեղծագործական ուղի Խմբագրել
Հեղինակ է քանդակների, գեղանկարների, գեղարվեստական ձևավորումների։
Քանդակներ
- «Կրկես» (1980)
- «Հեքիաթ» (1982, ԵՏԹ)
- «Թատրոն» (1983, շարք)
- «Երկուսը» (1986, ԵԿԹ)
- «Գայլերի համաստեղություն» (1987, Եղվարդ, Կոտայքի մարզ)
- «Անտիկ հայ թատրոն» (1986, «Անի» հյուրանոց), Երևան
Գեղանկարներ՝
- «Հոգիներ կանչողները» (1982, Սիրիայի պետական համալսարան)
Ցուցահանդեսներ Խմբագրել
1980-2006 թվականներին անընդմեջ մասնակցել է խմբակային ցուցահանդեսներին և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Սիրիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Հունաստանում, Հայաստանում։
- 1980 Խորհրդային Միության Երիտասարդության 60-ամյակին նվիրված ցուցահանդես, Մոսկվա, I մրցանակ
- 1982-1986 «Դեկորատիկ-կիրառական արվեստի ազգային թանգարան», Հայաստան-Սարդարապատ
- 1988 Միջազգային քանդակի սիմպոզիումում, Եղվարդ, պետական մրցանակ «Գայլերի համաստեղություն» քանդակի համար
- 1988 Սիրիայի պետական համալսարան
- 1990 «Ազգային արվեստի թանգարան», Կալինինգրադ
- 1992 «Ժամանակակից արվեստի թանգարան», Կալինինգրադ
- 1993 «Ֆըրստ Գալերի» Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
- 1998-1995 «Բենմոր Գալերի», Յոհանեսբորգ, Հարավ-աֆրիկյան Հանրապետություն
- 1999 Մոսկվայի Արևելյան արվեստի պատկերասրահ
- 2000 «Աթանյան նկարչական տոհմի» ցուցահանդես Պեշկեթուրյան արվեստի կենտրոնում, Լոս Անջելես
- 2001 «Բրիստանգո» պատկերասրահ Լոս Անջելես, ԱՄՆ
- 2001 Լոս Անջելեսի Հայկական քոլեջ, նվիրված «Հայաստանում պետականորեն քրիստոնեության ընդունման 1700-ամյակին»[3]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=695
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Արմեն Աթանյան, anunner.com կայք