Վլադիմիր Աբրոյան

հայ նկարիչ

Վլադիմիր Օնիկի Աբրոյան (սեպտեմբերի 23, 1939(1939-09-23), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծաղրանկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1960

Վլադիմիր Աբրոյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1939(1939-09-23) (84 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ և ծաղրանկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գործունեություն խմբագրել

Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու ծաղրանկարներից յոթը զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում»։ Ծաղրանկարչի աշխատանքները տեղ են գտել նաև Գաբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայում»։ Երկար տարիներ աշխատակցել է «Ոզնի երգիծաթերթին»։ Մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում։

Վլադիմիր Աբրոյանի աշխատանքները տպագրվել են «Ոզնի» ամսագրում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև՝ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում, այդ թվում՝ «Կրոկոդիլը», «Նեդելյան», «Օգոնյոկը», «Սմենան», «Սովետսկի սոյուզը», «Moscow News»-ը, «Լիտերատուրնայա գազետան», «Սովետսկի սպորտը», «Ֆուտբոլը», նաև ԳԴՀ-ի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լիբանանի ամսագրերը[2]։

  Ես լիաթոք կարող եմ հինգ, վեց տարին մեկ ծիծաղել
- Վլադիմիր Աբրոյան
 
  Ինձ համար կարևորն այն է, որ աշխարհն իմանա, որ կա Հայաստանի նման երկիր, որտեղ դեռ կան լավ նկարիչներ։ Հենց այդ պատճառով վերջին տարիներին (անկախ տեղական մամուլում ակտիվ աշխատանքից) փորձում եմ իմ արվեստն ուղղել նաև դեպի միջազգային մրցույթներ։ Սա «ինքդ քեզ գերազանցելու», աշխատանքի և ընդհանրապես ստեղծագործության որակը բարձրացնելու հնարավորություն է տալիս։
- Վլադիմիր Աբրոյան
 

Մրցանակներ խմբագրել

  • «Չեզարե Մարկորելիի» անվան մրցանակ, 1995
  • Արվեստում հումորի միջազգային բիենալեի 28-րդ տեղ, Իտալիայի Տոլենտինո, 2015 («Իլյուզիոնիստի թաղումը» աշխատանք)

Գրականություն խմբագրել

  • Նկարիչների միության կատալոգ, 2007 ։ Աբրոյան Վլադիմիր Օնիկի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել