Վլադիկ Աբրահամյան

հայ գյուղատնտես

Վլադիկ Ռաֆայելի Աբրահամյան (մայիսի 1, 1944(1944-05-01), Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, դեղաբուսաբան, սորտափորձարկող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1987)[1]։

Վլադիկ Աբրահամյան
Ծնվել էմայիսի 1, 1944(1944-05-01) (79 տարեկան)
ԾննդավայրՏեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԳորիսի գյուղատնտեսական քոլեջ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1969), Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1973) և ՀՀ ԳՆ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն (1976)
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՏաթևի հիդրոէլեկտրակայան
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1944 թվականի մայիսի 1-ին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում, ապա սովորել՝ Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում։ 1969 թվականին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, 1973 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, իսկ 1976 թվականին՝ ՀՍՍՀ հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ ասպիրանտուրան։ 1963-1964 թվականներին աշխատել է Տաթևի ՀԷԿ-ում, 1964 թվականին Գորիսի «Ավանգարդ» սովխոզում՝ անասնաբույժ։ 1965 թվականից աշխատել է Գորիսի «Գյուղտեխնիկա»-ի բաժնի վարիչ։ 1989-1991 թվականներին բուսաբուժ է աշխատել Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում։ 1990-1995 թվականներին եղել է Երևանի Շահումյանի շրջանի շրջխորհրդի պատգամավոր, 1996 թվականից՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանի։ Հեղինակել է մոտ 100 գիտական հոդված[1]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.
  2. Հայաստանի նախագահի հրամանագիրը. Հայաստանի Հանարպետության մեդալներով պարգևատրելու մասին