Գորիսի գյուղատնտեսական քոլեջ

«Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»[1], պետական ոչ առևտրային կազմակերպություն Գորիս քաղաքում։ Սյունիքի մարզում այն գյուղատնտեսական միջին օղակի կադրեր պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է։

Գորիսի գյուղատնտեսական քոլեջ
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1931
ՏնօրենՆունե Ավետիսյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՀասցեՍյունիքի մարզ, ք. Գորիս, Առաքելյան 32
Կայքgorisagrocollege.am

Պատմություն

խմբագրել

Ելնելով գյուղատնտեսության միջին օղակի կադրերի պատրաստման անհրաժեշտությունից` 1931 թվականին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ բացվեց Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը` զոոտեխնիկական մասնագիտությամբ, հինգ հոգուց բաղկացած մանկավարժական կազմով։ 1934 թվականին բացվում են նաև ագրոնոմիական և անասնաբուժական բաժիններ։ Սովորողները հիմնականում Գորիսից էին, Կապանից, Մեղրուց, Սիսիանից, Վայքից, Եղեգնաձորից, Արարատյան դաշտից և Լեռնային Ղարաբաղից։ 1960-ական թվականներին բացվում են գյուղմեքենայացման, մեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման, պտղաբուծական, մեղվաբուծական և հաշվապահական մասնագիտություններ։ 1961 թվականին բացվում են վերոնշյալ մասնագիտությունների հեռակա բաժինները։ Գյուղտեխնիկումը վերելք ապրեց 1970-ական թվականներին, երբ շահագործման հանձնվեց տիպային նախագծով կառուցված բազմահարկ շենքը։ 1973 թվականին կառավարության որոշմամբ տեխնիկումը միացվեց Վերիշենի սովխոզին և վերանվանվեց Վերիշենի սովխոզտեխնիկում։ 1993 թվականին տեխնիկումը նորից առանձնացավ։ 2001 թվականին տեխնիկումին միացավ արհեստագործական ուսումնարանը և դարձավ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ։ Ներկայումս քոլեջը պատրաստում է գյուղատնտեսության միջին օղակի կադրեր վեց մասնագիտությունների գծով։

Համագործակցություն

խմբագրել
  • Ռազմավարական զարգացման գործակալություն
  • Գլոբալ զարգացումների հիմնադրամ
  • Վիեն-Գորիս համագործակցության շրջանականերում Վիենի Ագրոտեկ քոլեջ և համալսարան
  • «Համագործակցություն-Հայաստան» սոցիալ-մշակութային համագործակցություն
  • Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիր
  • GTZ կազմակերպություն

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել