Տաթևի հիդրոէլեկտրակայան, Որոտանի կասկադի՝ առաջին հերթին գործարկված (1970) երրորդ հիդրոհանգույցը։ Դերիվացիոն տիպի է, բարձրճնշումային։ Շամբի հէկից դուրս եկող՝ Որոտան գետի էներգետիկորեն օգտագործած ջրերը գետահովտում դիմհարվում են 35 մ բարձրության և 107 մ երկարության հողե՝ պատվարով, ստեղծելով 13,6 միլիոն մ3 լրիվ և 1,3 միլիոն մ3 օգտակար տարողության շաբաթական և շուրջօրյա կարգավորման Տաթևի գլխային ջրամբարը։ Ջրամբարից ջրերը ջրընդունիչի միջոցով հոսում են 18 կմ երկարության դերիվացիոն անճնշումային թունելով և դրան հաջորդող շուրջօրյա կարգավորման և ճնշումային ավազաններից՝ ստորգետնյա ճնշումային ջրտարով առբերվում ու աշխատեցնում են էլեկտրակայանի մեքենայական սրահում տեղադրված 157,2 հազար կվտ ընդհանուր հզորության երեք շերեփավոր հիդրոագրեգատներ։ Գլխային կառույցների բաղադրիչ մասն է կազմում ջրամբարի մերձափնյա հորանային ջրնետը՝ «Մարգարիտկա» տիպի ջրթափով։ Տաթևի հիդրոէլեկտրակայանի ջրի հաշվարկային ծախսը 33 մ3/վրկ է, հաշվարկային ճնշումը՝ 552 մ, էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 670 միլիոն կվտ/ժ։ Կայանին կցակառուցված է 220/110 կվ բարձրացնող ենթակայանը։ Տաթևի հիդրոէլեկտրակայանի աշխատանքներն ավտոմատացված են։ Տաթևի հիդրոէլեկտրակայան այն հիդրոհանգույցներից է, որոնց միջոցով լուծվում է ԽՍՀՄ միացյալ էներգահամակարգում առավելագույն (պիկային) բեռնվածության կարգավորման պրոբլեմը։ Տաթևի հիդրոէլեկտրակայանի գործարկման շնորհիվ ՀԽՍՀ էներգահամակարգում կիրառվում է ԽՍՀՄ էլեկտրիֆիկացման՝ էլեկտրակայանների և առանձին ագրեգատների միակի հզորության առավելագույն համակենտրոնացման սկզբունքը։

Տաթևի ջրաէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան
Երկիր Հայաստան
ՏեղադրությունՍյունիքի մարզ
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՈրոտան
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն157,2 մեգավատտ
Տաթևի ջրաէլեկտրակայանը գտնվում է Հայաստանում
Տաթևի ջրաէլեկտրակայան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 542