Նոր հոդվածի ստեղծում

Բարև ձեզ, ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես է պետք նոր էջ/հոդված ստեղծել։ Խնդրում եմ ավելի հստակ բացատրել ստեղծման ձևը։ Ysu.edu (քննարկում) 20:47, 26 Մարտի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Կառաջարկեմ ծանոթանալ այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Գրեք, եթե հարցեր լինեն։ Նաև տեղեկացնեմ, որ Ձեր այս մասնակցային էջն արգելափակված է. գրանցվեք այլ անունով։ Ավետիսյան91 (քննարկում) 06:12, 27 Մարտի 2023 (UTC)[reply]

Խնդրում եմ բացատրել` թե ինչպես կարող եմ հոդված խմբագրել: Ալլա Սուքիասյան (քննարկում) 16:37, 1 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Բարև, հարգելի Ալլա Սուքիասյան։ Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 16:42, 1 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Օգնություն թարգմանության հրատարակման հարցում

Բարև ձեզ, կա՞ որևէ մեկը, ով կարող է օգնել ինձ գոյություն ունեցող հոդվածի թարգմանությունը հրատարակելու հարցում: Grigor Khachatrian (քննարկում) 18:51, 3 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Grigor Khachatrian։ Արդեն թարգմանե՞լ եք հոդվածը։ Ավետիսյան91 (քննարկում) 18:54, 3 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Ողջույն Ավետիսյան91, շնորհակալություն ձեր պատասխանի համար: Այո, հոդվածն արդեն թարգմանված է։ Grigor Khachatrian (քննարկում) 06:33, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Բարի։ Այդ դեպքում հոդվածի անվանումը փնտրեք կայքի որոնման դաշտում։ Եթե այն առկա չէ, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն՝ «Ստեղծել «Հոդվածի անուն» էջը այս վիքիում», որի վրա սեղմելով կգնաք հիմնական անվանատարածք։ Հոդվածի թարգմանութունն ամբողջությամբ պատճենեք և տեղափոխեք այնտեղ և սեղմեք «Ստեղծել էջը»։ Հետո միասին կստուգենք։ Ավետիսյան91 (քննարկում) 06:38, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար, մենք ունենք հոդվածի հայերեն տարբերակը, բայց երբ փորձում եմ հրապարակել անգլերեն թարգմանությունը, այնտեղ ասվում է, որ միայն լիազորված անձինք կարող են հրապարակել այն։ Grigor Khachatrian (քննարկում) 06:58, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Անգլերեն հոդվածը ստեղծելու համար կարող եք նախ ծանոթանալ այս նյութին՝ en:Help:Your first article։ Այնտեղ կարծեմ որոշակի վիքիստաժ է հարկավոր հոդված հրապարակելու համար։ Անգլերեն Վիքիպեդիային վերաբերող այլ հարցերով կարող եք դիմել իրենց համայնքին։ Ավետիսյան91 (քննարկում) 07:10, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հրաչյա Զաքարյան ֊ ռեժիսոր

Բարև Ձեզ, կարոզեք օգնել Հրաչյա Զաքարյան ֊ ռեժիսոր էջ հրապարակենք հայկական վիկիում IMDB: [1]https://www.imdb.com/name/nm7956624/?ref_=nv_sr_srsg_1

https://hetq.am/en/article/35054 Nikolzakharyan (քննարկում) 06:41, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Nikolzakharyan։ Առաջին քայլով պետք է համոզվենք, որ անձը համապատասխանում է նախագծի նշանակալիության չափանիշներին, որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)։ Որից հետո Ձեր Ավազարկղում սկսեք հոդվածի պատրաստումը։ Որպես օգնություն առաջարկում ծանոթանալ այս նյութերին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Ավազարկղում աշխատանքն ավարտելուց հետո այն տեղափոխեք հիմնական անվանատարածք։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 06:45, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]

ցուցակը 2021թ․-ից հետո չի թարմացվել

2021թ․ երջանկահիշատակ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանից հետո ցուցակն ինչու չի թարմացվել։ 109.75.38.177 11:21, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի մասնակից։ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է և եթե որևէ հոդվածում նկատել եք բարելավման կարիք, ապա կարող եք ինքներդ անել դա կամ նշել հոդվածը և աղբյուրները, ցանկացողները կանեն։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 11:32, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հոդվածի վերնագրի դաշտի խմբագրում

Ողջույն ինչպե՞ ս կարող եմ հոդվածի անվանումը ավելացնել

Անվերնագիր հոդված է հրապարկում, իսկ խմբագրման դաշտը չեմ գտնում։ Կանխավ շնորհակալություն։ Ռիգել (քննարկում) 09:59, 11 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Ողջույն, հարգելի Ռիգել։ Հոդվածի վերևի աջ մասի «Ավելին» բաժնում կա «Վերանվանել» հղումը, որտեղ կարելի է գրել նոր անվանումը, անվանափոխման պատճառը և անվանափոխել։ Հղումը կարող է բացակայել նոր գրանցված մասնակիցների մոտ՝ անվտանգության նկատառումներով։ Ավետիսյան91 (քննարկում) 10:11, 11 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Եթե այս հոդվածի մասին է խոսքը, ապա այն դեռ սևագրությունում է՝ Մասնակից:Ռիգել/Ավազարկղ Ավետիսյան91 (քննարկում) 10:12, 11 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Իսկ ինչպե՞ս կարող եմ ստեղծել հրապարակային էջը։ Ռիգել (քննարկում) 10:27, 11 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութի «Ինչպես նոր հոդված ստեղծել» բաժնին՝ Օգնություն:Առաջին քայլերը Ավետիսյան91 (քննարկում) 10:48, 11 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Մասնակցի ստորագրություն

Բարև Ձեզ։ Ֆինանսական հոդվածների խմբագրման մրցույթին ներկայացվող հոդվածների կողքին ինչպե՞ս է հնարավոր ստորագրել: N erudit (քննարկում) 10:19, 27 Ապրիլի 2023 (UTC)[reply]

@N erudit, սեղմեք տվյալ բաժնի «խմբագրել կոդը», գտեք հոդվածի տողը և ստորագրեք տողի վերջում։ Ստորագրելու համար սեղմեք պատուհանի վերևի երրորդ գործիքը։ Պետք է ստացվի այս տեսքը՝ |հոդվածի անուն || ||~~~~։ Հետո, սեղմեք էջի ներքևի «Պահպանել»՝ կապույտ կոճակը։--ԲեքոՔննարկում 16:13, 27 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Լուսանկարի տեղադրում

Բարև Ձեզ ։ Վերամշակել եմ Արաբոյի արխիվային լուսանկարը ,սակայն համակարգը չի թույլատրում տեղադրել այն ։ Haykaz Gevorgyan (քննարկում) 11:16, 17 Մայիսի 2023 (UTC)[reply]

Բարի օր, որպես հին, հեղինակային իրավունքներից ազատ լուսանկար պետք է բեռնեք Վիքիպահեստում։ Եթե համակարգը ընդունում է որպես կրկնօրինակ նկար, ապա կարող եք նույն լուսանկարի նախկին օրինակի վրա վերբեռնել, սեղմելով հին լուսանկարի էջում եղած Բեռնել այս նիշքի նոր տարբերակ տողը։ Սա, եթե լուսանկարը նույնն է, և դուք միայն մշակել եք այն։ --ԲեքոՔննարկում 11:22, 17 Մայիսի 2023 (UTC)[reply]

հարց

ե՞րբ կնկատեն իմ տեղադրած թեման վիքիպեդիայում մարդիք Armen Hakobyan23 (քննարկում) 09:12, 28 Մայիսի 2023 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Armen Hakobyan23։ Ցանկացած փոփոխություն այդ պահից սկսած նկատելի է կայքի բոլոր այցելուների համար։ Այս պահին Դուք ստեղծած կամ խմբագրած հոդված չունեք։ Աշխատանքը սևագրությունում է, որը նույնպես հասանելի է։ Ավետիսյան91 (քննարկում) 05:31, 29 Մայիսի 2023 (UTC)[reply]

հարց

երկրորդ ահամաշխարհային պատերազմի մասնակցի նկարը չեմ կարողանում բեռնել ո՞վ կօգնի Armen Hakobyan23 (քննարկում) 09:16, 28 Մայիսի 2023 (UTC)[reply]

Եթե նկարի հեղինակային իրավունքը պատկանում է Ձեզ, ապա կարող եք այն բեռնել վիքիպահեստ և օգտագործել վիքիպեդիայում։ Ավետիսյան91 (քննարկում) 05:33, 29 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարց

ես խմբագրում եմ ու հաստատում,սակայն գուգլում գրածս չի գտնվում երբ փնտրում են,ի՞նչից է,կամ ի՞նչ անել:Շնորհակալություն Armen Hakobyan23 (քննարկում) 07:32, 29 Մայիսի 2023 (UTC)[reply]

Դուք խմբագրել եք Ձեր Սևագրության էջում։ Այն գուգլի որոնումներով կարող է և չբերել։ Դեռ չունեք ստեղծած հոդված։ Ավետիսյան91 (քննարկում) 07:36, 29 Մայիսի 2023 (UTC)[reply]
Հարգելի Armen Hakobyan23, Ձեր ավազարկղում եղած բովանդակությունը չի կարող տեղ զբաղեցնել Վիքիպեդիայում, քանի որ ոչ հանրագիտարանային է։ Պետք է գրեք հանրագիտարանային ոճով կենսագրություն. նամակներ, քնարական զեղումներ, բանաստեղծություններ այստեղ դնել չի թույլատրվում։ Գրվածն անպայման պետք է հաստատվի հեղինակավոր աղբյուրով։ Նկատի ունեցեք, որ գրքից նույնությամբ պատճենել չի կարելի։ Պետք է վերաշարադրեք։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 12:30, 29 Մայիսի 2023 (UTC)[reply]

Կապան

Հարգելի խմբագիրներ,

Տեղի է ունեցել Կապան համայնքի զինանշանի փոփոխություն, ինչպես նաև ցանկանում ենք թարմացնել ֆոտոները։ Սիրով կտրամադրեմ ինֆորմացիան; Խնդրում եմ գրել gdavdyan@gmail.com հասցեին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Syunik (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Syunik, եթե նկարների հեղինակային իրավունքը պատկանում է Ձեզ, ապա դրանք ազատ կարող եք բեռնել Վիքիպահեստ, իսկ հղումները տեղադրել Վիքիպեդիայի ցանկացած հոդվածում։ Այլ անձի ստեղծած ֆոտոն բեռնելու դեպքում կխախտվի հեղինակային իրավունքը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 06:36, 2 Հունիսի 2023 (UTC)[reply]

Էջը անիմաստ ջնջվել է

Կարո՞ղ եմ իմանալ պատճառը, թե ինչու եք ջնջել բավականաչափ շատ բովանդակություն ունեցող Միյավակի Սակուրա էջը, պատճառաբանելով, թե այն դատարկ է։ Հետ վերադարձրեք էջը և այնտեղ ներդրում ունեցած մասնակիցների աշխատանքը։ Yooniusveta (քննարկում) 16:55, 15 Հունիսի 2023 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Yooniusveta։ «Միյավակի Սակուրա» էջը հասանելի է նախագծում։ Ջնջվել է «Սակուրա Միավակին»։ Կփորձենք հասկանալ պատճառը և ձեզ տեղյակ կպահենք։ 23artashes ջան, որ խնդրեմ կստուգե՞ս։ Ավետիսյան91 (քննարկում) 21:35, 15 Հունիսի 2023 (UTC)[reply]
Էջը արդեն կրկին հասանելի դարձավ, շնորհակալություն։ Այնտեղ հնարավոր էր գնալ Le Sserafim -ից քլիք անելով և առաջ չէր աշխատում և ասում էր էջը չկա։ Yooniusveta (քննարկում) 22:43, 15 Հունիսի 2023 (UTC)[reply]

Նամակ թարգմանության վերաբերյալ-2

Բարև Ձեզ, ես Սարիբեկ Սուքիասյանի անվամբ ստեղծել եմ հայերեն էջ, որը ցանկանում եմ նաև թարգմանել անգլերեն, սակայն նման խնդիր է առաջանում ՝ Unknown unrecoverable error has occurred. Error details: You do not have permission to create new pages.

Խնդրում եմ օգնել, թե ինչպես կարող եմ լուծել այնː Anavean (քննարկում) 06:35, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի @Anavean, անգլերեն հոդվածը փորձեք ստեղծել Անգլերեն Վիքիպեդիայում՝ en.wikipedia.org։ Դուք մի քանի անգամ հոդվածը ստեղծել եք Հայերեն Վիքիպեդիայում, և հոդվածի անգլերեն անվանումը ստիպված պաշտպանել ենք ստեղծումից։ -- 23artashes (քննարկում) 07:10, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Իսկ այդ ժամանակ իրեն ինչպե՞ս պետք է կապենք հայերեն տարբերակի հետ, որպեսզի օգտատերերը միանգամից կարողանան փոխել լեզունː Նաև կխնդրեմ օգնել թե ինչպե՞ս նախկին անգլերեն տարբերակը կարող ենք հեռացնելː Anavean (քննարկում) 07:12, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Փորձեք անգլերենը ստեղծել, կապելը վայրկյանների հարց է։ Ասում եմ՝ փորձեք, որովհետև, ամենայն հավանականությամբ, չեք կարողանալու։ Անգլերեն Վիքիպեդիայում նորեկներին հոդված ստեղծել թույլ չեն տալիս։ Կարող եք աշխատել միայն սևագրում, հետո փորձառու մասնակիցները պետք է ստուգեն, հաստատեն։ Սա շատ մոտավոր եմ ասում, որովհետև Անգլերեն Վիքիպեդիայի նրբություններին ներսից այնքան էլ ծանոթ չեմ։ Մենք նրանց կանոնակարգերի հետ կապ չունենք, բոլոր հարցերը լուծեք այնտեղ։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Հայերեն Վիքպեդիայում Ձեր ներդրումը, որը հակասում է կանոնակարգերին։ Խնդրում եմ ծանոթանալ Ձեր քննարկման էջում արված վերջին գրառմանը և հետևել դրան։ Շնորհակալություն -- 23artashes (քննարկում) 07:23, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Շատ լավ շնորհակալ եմ, հայերեն տարբերակինը փորձեցինք շտկելː
Իսկ ինչպե՞ս բացված անգլերեն տարբերակը կարող ենք ամբողջությամբ ջնջելː Anavean (քննարկում) 11:14, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Դա ո՞րն է, հղումը կտա՞ք։ -- 23artashes (քննարկում) 11:47, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Saribek Sukiasyan Anavean (քննարկում) 12:19, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Սա էː Anavean (քննարկում) 12:19, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Սա ջնջված է, սրա ի՞նչը ջնջենք։ Եթե հղումը կարմիր է, նշանակում է՝ հոդվածը գոյություն չունի։ -- 23artashes (քննարկում) 12:42, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Հա, հասկանում ենք, ուղղակի երբ որոնում ենք լատինատառ, նյութը բացում է նշելով, որ հետևյալ հոդվածը գոյություն չունիː Anavean (քննարկում) 12:53, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]
Նկատի ունեմ, արդյոք հնարավոր է այնպես անել, որ որոնելիս որպես վերնագիր նույնպես ցույց չտրվիː Anavean (քննարկում) 12:58, 26 Հունիսի 2023 (UTC)[reply]

Կվինտաներ

Որո՞նք են ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները, եթե այն նոր հրատարակված գիրք է, կվինտան նոր ստեղծած ժանր: Լոռու մարզ թերթում և Երկունք թերթում գրված է դրա մասին: Ինչպես պետք է ներկայացնեմ վստահելի աղբյուրը: ԹԿՍԻրադեղյան (քննարկում) 18:18, 4 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի ԹԿՍԻրադեղյան, առաջարկում եմ ծանոթանալ Ինչ չէ Վիքիպեդիան էջի հետ։ - Kareyac (քննարկում) 04:16, 5 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Սամվել Ալեքսանյան

Բարև Ձեզ ես ցանկանում եմ նյութ տեղադրել, կօգնե՞ք Ալեքսանյան Սամվել (քննարկում) 13:27, 16 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Գրեք հարցը, կօգնենք։ Ավետիսյան91 (քննարկում) 14:47, 16 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Միլենա Միլիտոնյան

Կներե՜ք, վիքիպեդիան տարիքային սահմանափակում ունի՞։ Milena Militonyan (քննարկում) 16:37, 12 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Եթե նկատի ունեք Վիքիպեդիայում խմբագրելու համար, ապա՝ ո՛չ, տարիքային որևէ սահմանակում չկա և չի կարող լինել։ Ավետիսյան91 (քննարկում) 16:40, 12 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Մի քանի հարց ևս՝
-Եթե արվում են տեքստի սխալ ձևակերպման,կետադրության սխալներ և այլ բացթողումներ՝հոդվածը ջնջվու՞մ է,իսկ եթե ջնջվում է,ապա՝տեղեկացվու՞մ է
-Կարելի՞ է որևէ դատարկ բայց բացված էջում փոքր տեղեկություն գրել հետագայում,որ շարունակեն մյուսները Milena Militonyan (քննարկում) 16:47, 12 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Հոդվածները ջնջում ենք քննարկման միջոցով. եթե հոդվածում առկա են մեքենայական թարգմանություններ, վատ թարգմանություններ, չափից շատ սխալներ, ապա հիմնականում ջնջվում է։ Ջնջման առաջադրման ժամանակ այդ մասին տեղեկացնում ենք հոդվածը ստեղծած մասնակցին։ Նա կարող է մասնակցել քննարկմանը՝ միաժամանակ այդ ընթացքում կատարել շտկումներ, բարելավումներ։ Երկրորդ հարցի հետ կապված. ամենևին պարտադիր չէ հոդվածը թարգմանել ամբողջ ծավալով, թեև՝ ցանկալի է։ Սակայն հոդվածը ստեղծելիս այն պետք է այն համապատասխանի նվազագույն պահանջներին։ Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութերին՝ Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ, Վիքիպեդիա:Հինգ սյուներ։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 17:05, 12 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Աշխատանք մեդիանյութի հետ

ինչպես նյութից հեռացնել նկարը NarBooklover 15:43, 21 Նոյեմբերի 2023 (UTC)

Ո՞ր հոդվածի մասին է խոսքը, Նարինե ջան։ --23artashes (քննարկում) 16:36, 21 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Խնդիրներ

Բարև Ձեզ ես ունեմ որոշակի դժվարությունները նյութը մուտքագրելու հետ կապված և այս փնտրում եմ նրան ով վաղուց է այստեղ մուտքագրումներ անում և կարող է հուշել կամ մուտքագրել իմ փոխարեն, բնականաբար ոչ անվճար: Կխնդրեմ ինձ հետ կապնվել սա էլ իմ էլեկտրոնային հասցեն sofiaharutyunyanh@gmail.com :

Կանխավ շնորհակալություն: SofyaHarutyunyan (քննարկում) 13:30, 23 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի SofyaHarutyunyan: Վիքիպեդիան ազատ է յուրաքանչյուրի խմբագրման համար։ Սկսեք խմբագրումը ձեր սևագրության էջում (ավազարկղ), իսկ հարցերի դեպքում դիմեք փորձառու խմբագիրներներին։ Ավետիսյան91 (քննարկում) 14:24, 23 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Իմ հոդվածը հեռացվել է քանի որ ըստ հաղորդագրության չկան աղբյուրներ։ Սակայն իմ հոդվածում կային աղբյուրներ ընկերության կայքը, միջազգային լրատվամիջոցներում հարցարզրույցներ և հոդվածներ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ ինչ տիպի աղբյուրների մասին է խոսքը։

Das

Հատկանիշ ցույց տվող բառերը դարձրու գործողություն ցույց տվող բառեր խոհեմ կայտառ բառերը– Այս անստորագիր գրառման հեղինակն է Nare 2rd dadaran (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարց

Հարգելի գործընկեր Վիքիպեդիայում տեղադրել եմ հոդված առաջին անգամ կենսագրական տեղեկություն Հունան Հունանյանի մասին, սակայն ստացել եմ ծանուցում, որ անհրաժեշտ է ավելացնել վսահելի աղբյուրներ: Կատարել եմ խմբագրում ավելացնելով հղումներ տարբեր լրատվական կայքերի պաշտոնաական էջերից: Հարցադրում որ պետք է ավելացնել վստահելի աղբյուրներ այլապես մեկ շաբաթվա ընթացքում նյութը կջնջվի պահմանվում է

Ինչպես կարող եմ իմանալ արդյոք ճիշտ եմ կատարել այդ նշումները:: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սատար (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Օգնության վահանակի հարց Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ2-ում (12:41, 2 Մարտի 2021)

Զբոսանք աշխարհով

Ինչպես մասնակցել //Զբոսանք աշխարհով// մրցույթի երկրորդ փուլին եթե առաջին փուլին չեմ մասնակցել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է REFEMO (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այլ հոդված է կցված թարգմանածս հոդվածին

Թարգմանածս հոդված չեմ կարողանում կցել այն հոդվածին, որից թարգմանել եմ, քանի որ կցված է այնպիսի հոդված որը բնօրինակի հետ կապ չունի։ Միակ ընդհանրությունը եռաֆազ բառն է։ Խնդրում եմ ասացեք, ինչպե՞ս պետք է վարվեմ։ Թարգմանածս հոդվածը էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգ, այն չեմ կարող կցել Трёхфазная система электроснабжения հոդվածին Shogher201 (քննարկում) 15:33, 5 հունվարի 2023 (UTC)[reply]

Ռուսերեն հոդվածը միացված է Եռաֆազ հոսանք հոդվածին։--ԲեքոՔննարկում 15:41, 5 հունվարի 2023 (UTC)[reply]
Տեսել եմ, բայց եթե Եռաֆազ հոսանք հոդվածը տեսնեք, ապա այն ռուսերեն հոդվածի հետ ԳՐԵԹԵ կապ չունի։ Shogher201 (քննարկում) 15:44, 5 հունվարի 2023 (UTC)[reply]
Լուծումը հետևյալն է. Էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգ հոդվածը ձուլել Եռաֆազ հոսանք հոդվածին, որից հետո անվանափոխել հոդվածը՝ «Էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգ»։ Ավետիսյան91 (քննարկում) 21:34, 5 հունվարի 2023 (UTC)[reply]
Այդ պարագայում ես ի՞նչ պետք է անեմ, թե ձուլումը ինձանից կախված չի՞ Shogher201 (քննարկում) 09:34, 6 հունվարի 2023 (UTC)[reply]
Ձուլումը կատարել եմ։ Խնդրում եմ ստուգել Եռաֆազ հոսանք հոդվածի նախաբանը, արդյոք ավելորդ հատվածներ չկան։ Անվանափոխումը քիչ հետո կարվի։ Ավետիսյան91 (քննարկում) 10:25, 6 հունվարի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն Shogher201 (քննարկում) 14:50, 6 հունվարի 2023 (UTC)[reply]

Hi

Hy this is Ch Hamza Qadeer

I have big problem with Google

Can anyone help me here ? 2404:3100:1884:F3ED:1:0:462A:85E 00:50, 8 փետրվարի 2023 (UTC)[reply]

Do you have any questions about Armenian Wikipedia? Ավետիսյան91 (քննարկում) 06:02, 8 փետրվարի 2023 (UTC)[reply]