Միյավակի Սակուրա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սակուրա Միյավակի (宮脇 咲良, Miyawaki Sakura, ծնված մարտի 19, 1998), առավել հայտնի որպես՝ Սակուրա, ճապոնացի երգչուհի և դերասանուհի է Հարավային Կորեայում գործողություններ ծավալող։ Նա հարավկորեական գըրլբենդ Le Sserafim-ի անդամ է։
Միյավակի Սակուրա | |
---|---|
Սակուրա 2023 թվականի հունիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ճապ.՝ 宮脇 咲良 |
Նաև հայտնի է որպես | Sakura |
Ծնվել է | մարտի 19, 1998[1][2] (26 տարեկան) Կոգոշիմա (քաղաք), Ճապոնիա[3] |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | ջեյ փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և պարուհի |
Երգչաձայն | Կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Vernalossom? և Source Music |
Անդամակցություն | Le Sserafim |
Ստորագրություն | |
Sakura Miyawaki Վիքիպահեստում |
Միյավակի Սակուրան սկսել է իր գործունեությունը ծավալել ճապոնական գըրլբենդ HKT48-ում 2011 թվականից սկսած և 2014-ից 2018 թվականներին եղել է նրանց քույր AKB48 խմբի անդամ։ Իր գործունեության ընթացքում նա զբաղեցրել է կենտրոնական դիրքեր "Kimi wa Melody" և "No Way Man"սինգլներում ։ Միյավակին դադար է վերցրել HKT48-ում 2018 թվականին՝ Produce 48 ռեալիթի շոուում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո՝ միանալով IZ*ONE աղջիկների խմբին մինչև 2021 թվականը։
Կարիերա
խմբագրել2011-2017։ Կարիերայի սկիզբ
խմբագրելՄիյավակին միացել է HKT48-ին որպես առաջին սերնդի թրեյնի 2011 թվականի հուլիսին[4]։ Նա առաջին անգամ պաշտոնապես որպես HKT48-ի անդամ հանդես եկավ հոկտեմբերի 23-ին "Flying Get" ձեռքսեղման միջոցառման ժամանակ։ Նա իր դեբյուտը կատարեց թատրոնում նոյեմբերի 26-ին SKE48-ի թիմ S-ի "Te wo Tsunaginagara"-ի վերաթողարկված ստեղծագործության մեջ[5][6]։
Սակուրան HKT48 թիմ H-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստացավ մարտի 4-ին, 2012, 15 այլ թրեյնիների հետ միասին[7][8]։
2012 թվականին Սակուրան դարձավ HKT48-ի առաջին անդամը, ով զբաղեցրեց AKB48-ի ընդհանուր ընտրություններում առաջին տեղը։ Նա ստացել է 6635 ձայն, ինչը նրան դրել է 47-րդ հորիզոնականում[9]։ Նույն տարում ավելի ուշ նա առաջին անգամ մասնակցեց որպես A-side AKB48-ի 28-րդ "Uza"սինգլին։ Թեև նա չի հայտնվել 29-րդ և 30-րդ սինգլների A-side-ում, նա հայտնվել է 31-րդ "Sayonara Crawl" սինգլի A-side-ում, որը թողարկվել է 2013 թվականի մայիսի 22-ին, և 2013 թվականի AKB48-ի ընդհանուր ընտրություններում զբաղեցրել է 26-րդ տեղը ՝ 25,760 ձայնով[10]։
Միյավակիի առաջին մասնակցությունը A-side-ին HKT48-ի հետ եղել է իրենց առաջին սինգլի՝ "Suki! Suki! Skip!"[11] և երկրորդ սինգլի՝ "Melon Juice"-ի ժամանակ[12]։
2014 թվականի հունվարի 11-ին, HKT48-ի Kyushu 7 Prefecture շրջագայության ժամանակ Օիտայում հայտարարվեց, որ Սակուրային կտեղափոխեն նորաստեղծ KIV Թիմ[13]։ Ավելի ուշ, AKB48-ի Group Grand Reformation փառատոնի ժամանակ, նրան ընտրեցին որպես թիմ KIV-ի փոխկապիտան և նաև ստացավ պաշտոն A թիմում[14]։
Միյավակին մասնակցել է 2014 թվականի AKB48-ի գլխավոր ընտրություններին և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 45,538 ձայնով, որն էլ նրան տվեց տեղ A-side-ում "Kokoro no Placard"-ում[15]։ Այդ տարի Սակուրան "թուղթ-քար-մկրատ" մրցաշարում 3-րդ փուլում պարտվեց։ Այնուամենայնիվ, ղեկավարությունը որոշեց, որ Սակուրան կկիսի առաջնային դերը հաղթող Մայու Վատանաբեի հետ AKB48-ի 38-րդ սինգլի՝ "Kiboteki Refrain"-ի համար և դարձավ HKT48-ի առաջին տեղական մասնակիցը, ով A-side-ից առաջատար դիրք զբաղեցրեց[16][17][17]։
2015 թվականին Միյավակի Սակուրան ստացավ դեր AKB48-ի Majisuka Gakuen 4 դրամայում Հարուկա Շիզամակիի հետ միասին։ Պրեմիերան տեղի ունեցավ հունվարի 19-ին[18]։ Այդ տարի նա ընդհանուր ընտրություններում զբաղեցրեց 7-րդ տեղը՝ 81,422 ձայնով։
2015 թվականի հուլիսին նա թողարկեց իր առաջին ֆոտոբուքը, վերնագրված Սակուրա, որը գրավեց 1-ին հորիզոնականը Oricon-ի շաբաթական ֆոտոբուքերի շարքում և 3-րդ հորիզոնականը ընդհանուր գրքերի շարքում[19]։
Նա ստացավ իր առաջին սոլո առաջատար դիրքը AKb48-ի 43-րդ "Kimi wa Melody" սինգլում, որը թողարկվել է 2016 թվականի մարտի 9-ին[20]։
2018-2021: Produce 48, Iz*One, HKT48-ի շրջանավարտ
խմբագրել2018 թվականին Սակուրան մասնակցել է և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը շոու Produce 48-ի ժամանակ և դարձել է կորեական-ճապոնական Iz*One խմբի անդամ և նույն տարում էլ ունեցել է դեբյուտը նրանց հետ։ Iz*One-ի հետ պայմանագիրը ավարտվել է 2021 թվականի ապրիլին։ Նա նաև թողարկել է իր անձնական YouTube խաղային ալիքը[21]։ 2021 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ, Սակուրան ուներ 692,000 բաժանորդ և ընդհանուր 22 միլիոն դիտում։
2021 թվականի ապրիլին Iz*One-ի լուծարումից հետո Vivi ամսագրի հուլիսյան համարի համար նախատեսված իր հարցազրույցի նախադիտման ժամանակ հայտնի դարձավ, որ նա լքում է HKT48-ը։ 2021 թվականի մայիսի 15-ին Սակուրան հաստատում է հեռանալը և իր ավարտական համերգը լինում է հունիսի 19-ին[22]։ Կարճ տեսահոլովակը իր ավարտական երգի՝ "Omoide ni Suru ni wa Mada Hayasugiru" (思い出にするにはまだ早すぎる, թարգմ՝ Շատ Վաղ է Հիշելու Համար) ավելացվեց YouTube-ում հունիսի 14-ին, պաշտոնական աուդիոն թողարկվեց հունիսին 20-ին[23]։ Իր վերջին ելույթը HKT48-ի հետ հունիսի 27-ին էր[24]։ 2021 թվականի մայիսին Միյավակին դարձավ մազերի խնամքի բրենդ Keratese-ի և չինական կոսմետիկայի բրենդ Flower Knows-ի դեմքը[25][26]։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Vernalossom-ը հայտարարեց, որ Սակուրայի հետ պայմանագիր է կնքել[27]։
2022-ներկա։ Դեբյուտը Le Sserafim-ում
խմբագրել2022 թվականի մարտի 14ին Միյավակի Սակուրան, Iz*One-ի նախկին անդամ Քիմ Չևոնի հետ միասին, ստորագրեց պայմանագիր Source Music-ի հետ և որպես Le Sserafim-ի դեբյուտային անդամ հաստատվեց մայիսին[28][29]։ 2022 թվականի մարտի 21-ին նա միացավ ճապոնական տաղանդների կազմակերպություն A.M. Entertainment-ին Ճապոնիայում իր անձնական գործունեության համար[30][31]։ 2022 թվականի մայիսի 2-ին Սակուրան ունեցավ իր դեբյուտը Le Sserafim-ի հետ միասին՝ "Fearless" մինի ալբոմով։ 2022 թվականի նոյեմբերի 22-ին թողարկվում է Սակուրայի շոուի՝ "Fearless Kkura"-ի առաջին սերիան[32]։
AKB48-ի գլխավոր ընտրություններում տեղը
խմբագրելՄիյավակի Սակուրայի զբաղեցրած հորիզոնականները ստորև․
Հրատարակություն | Տարի | Հորիզոնական | Ձայների քանակ | Դիրքը սինգլում | Սինգլ | Ծան․ |
---|---|---|---|---|---|---|
4 | 2012 | 47 | 6,635 | Next Girls | Doremifa Onchi | [33] |
5 | 2013 | 26 | 25,760 | Undergirls | Ai no Imi o Kangaete Mita | [34] |
6 | 2014 | 11 | 45,538 | Senbatsu | Kokoro no Placard | [35] |
7 | 2015 | 7 | 81,422 | Senbatsu | Halloween Night | [36] |
8 | 2016 | 6 | 78,279 | Senbatsu | Love Trip / Shiawase o Wakenasai | [37] |
9 | 2017 | 4 | 82,803 | Senbatsu | #Sukinanda | [38] |
10 | 2018 | 3 | 141,106 | Senbatsu | Sentimental Train | [39] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.izone-official.com/profile/23
- ↑ http://www.city.kagoshima.lg.jp/soumu/shichoshitu/kouhou/milion.html
- ↑ https://www.facebook.com/asahicom (2021 թ․ մայիսի 16). «HKT48宮脇咲良さんが卒業へ 6月にコンサート:朝日新聞デジタル». 朝日新聞デジタル (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն)|last=
- ↑ «HKT48、西武ドームで初代21人お披露目 AKBグループ最年少の平均年齢13.8歳». ORICON NEWS. 2014 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «HKT48 makes their theater debut». tokyohive. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «HKT48『HKT48 チームHお披露目公演終了』». HKT48オフィシャルブログ Powered by Ameba (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «HKT48 introduces the members of 'Team H'». tokyohive. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «【エンタがビタミン♪】「頭が真っ白になった」。AKB選抜総選挙47位。HKT48宮脇咲良が生放送で心境語る。». Techinsight(テックインサイト)|海外セレブ、国内エンタメのオンリーワンをお届けするニュースサイト. 2012 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «AKB48 32ndシングル 選抜総選挙». AKB48公式サイト (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «スキ!スキ!スキップ! < ディスコグラフィー | HKT48 OFFICIAL WEB SITE». web.archive.org. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «メロンジュース < ディスコグラフィー | HKT48 OFFICIAL WEB SITE». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «HKT48、新チーム「KIV」発足&初再編 指原劇場支配人が"クラス替え"発表». ORICON NEWS. 2014 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «AKB48グループ「大組閣祭り」速報 乃木坂46生駒、SKE48木崎などの仰天人事も続々». Real Sound|リアルサウンド (ճապոներեն). 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «AKB48 37thシングル 選抜総選挙». AKB48公式サイト (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 【MV】希望的リフレイン Short ver. / AKB48[公式], Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին
- ↑ 17,0 17,1 «AKB48、新曲選抜メンバー32人発表 Wセンターは? - モデルプレス». モデルプレス - ライフスタイル・ファッションエンタメニュース (ճապոներեն). 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Details on AKB48 Groups' Drama Series "Majisuka Gakuen 4" Revealed!». Japanese kawaii idol music culture news | Tokyo Girls Update (անգլերեն). 2015-01. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «【オリコン】宮脇咲良、初写真集が部門1位 総合も3位ランクイン». ORICON NEWS. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «AKB新曲センター宮脇咲良、インフルでダウン». ORICON NEWS. 2016 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «ちゃんねる宮脇咲良 - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ You-mee, Hwang (2021 թ․ մայիսի 13). «[Today's K-pop] IZ*ONE's Miyawaki Sakura leaves Japanese team: report». The Korea Herald (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «HKT48宮脇咲良の卒業ソング「思い出にするにはまだ早すぎる」ショートMVが公開». 東スポWEB (ճապոներեն). 2021 թ․ հունիսի 14. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «HKT48 OFFICIAL WEB SITE». HKT48 OFFICIAL WEB SITE (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 紀子, 竹田 (2021 թ․ մայիսի 26). «宮脇咲良が「ケラスターゼ」ヘアケアシリーズの日本ミューズに». WWDJAPAN (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «宮脇咲良が「フラワーノーズ」アジアブランド大使に就任». プレスリリース・ニュースリリース配信シェアNo.1|PR TIMES. 2021 թ․ հունիսի 21. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «元HKT48宮脇咲良、所属事務所「Vernalossom」とマネジメント契約満了». ORICON NEWS. 2021 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 기자, 윤상근. «미야와키 사쿠라·김채원 하이브 합류 "쏘스뮤직 걸그룹 데뷔"[전문]». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «쏘스뮤직 측 "김채원·사쿠라 그룹, 5월 데뷔 목표로 준비중"[공식]». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «A.M.Entertainment Official Website». A.M.Entertainment Official Website. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «[단독]'5월 데뷔' 미야와키 사쿠라, 日 소속사도 옮겼다..솔로 활동». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «겁도 없꾸라 - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «AKB48 27thシングル 選抜総選挙を2012年6月6日(水)に日本武道館にて開催». AKB48 Sousenkyo Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «AKB48 32nd Single Election Result». AKB48 Sousenkyo Official Website. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «「AKB48 37thシングル 選抜総選挙」開票結果はこちら». AKB48 Sousenkyo Official Website. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «「AKB48 41thシングル 選抜総選挙」開票結果はこちら». AKB48 Sousenkyo Official Website. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «「AKB48 45thシングル 選抜総選挙」開票結果はこちら». AKB48 Sousenkyo Official Website. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «「AKB48 49thシングル 選抜総選挙」開票結果はこちら». AKB48 Sousenkyo Official Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «「AKB48 53rdシングル 選抜総選挙」開票結果はこちら». AKB48 Sousenkyo Official Website. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյավակի Սակուրա» հոդվածին։ |