Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, SofyaHarutyunyan  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 14:21, 23 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Անաղբյուր հոդված. «Լևոն_Ավետիսյան_(բռնցքամարտիկ)» խմբագրել

 

Հարգելի SofyaHarutyunyan, Ձեր ստեղծած «Լևոն_Ավետիսյան_(բռնցքամարտիկ)» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 11:57, 7 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ինչպիսի աղբյուրների են անհրաժեշտ եթե դա իր սեփական աշխատանքային փորձն է: Լավագույն դեպքում կարող եմ իր աշխատանքային գրքույկը ներկայացնել, հաշվի առնելով այն փաստը որ նա երկար տարիներ աշխատել է Արդարադատության նախարարության տարբեր բաժիններում դա այդքան էլ հասարակական պաշտոններ չեն: Կխնդրեմ հուշել ինչպիսի աղբյուրներ ներկայացնեմ որպես ապացույց: 46.71.145.89 12:02, 7 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի մասնակից, այս տեսքով որքան էլ հղում ավելացնեք, հոդվածը շարունակելու համարվել անաղբյուր։ Աղբյուրներ են միայն տեքստում պարբերություններից, նախադասություններից հետո դրված ծանոթագրությունները։ Ընթերցողը պետք է հնարավորություն ունենա այդ հղումներով անցնել և ստուգել գրվածի իսկությունը։ Աղբյուրները պետք է լինեն հեղինակավոր և երկրորդական։ Խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ և Վիքիպեդիա:Ծանոթագրություններ էջերին։ -- 23artashes (քննարկում) 14:26, 7 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի 23artashes այժմ հղումները ավելացվել են պարբերություններում: SofyaHarutyunyan (քննարկում) 12:21, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ SofyaHarutyunyan, անաղբյուրի կաղապարը հեռացրի, սակայն հոդվածի արտաքին տեսքը խիստ վիքիֆիկացման կարիք ունի, այս տեսքով չի համապատասխանում Վիքիպեդիայի չափանիշներին։ --23artashes (քննարկում) 13:12, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Որ խնդրեմ կոնկրետ մարդու Վիքի Էջ կուղարկեք որի մոդելին պետք է համապատասխանի: Ես կուղղեմ բոլորը SofyaHarutyunyan (քննարկում) 13:17, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Օրինակ՝ Վարդերես Սամուրղաշև։ Ձեր ստեղծած հոդվածում խնդիրները հետևյալն են․
  • արտաքին հղումների վիճակը
  • չակերտները (հայերեն չակերտները սրանք են՝ «»)
  • կատեգորիաների բացակայությունը
Ծանոթացեք նաև այս էջին։ -- 23artashes (քննարկում) 13:29, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Առաջին 2 կետը ուղղեցի, բայց չեմ հասկանում «կատեգորիաների բացակայությունը» ասվածը, ի՞նչ նկատի ունեք SofyaHarutyunyan (քննարկում) 13:41, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
«Արտաքին հղումներ» բաժնում պետք է երևան ոչ թե հղումները, այլ էջերի վերնագրերը՝ ակտիվ հղումով։ Իսկ կատեգորիաները դրվում են ամենաներքևում՝ օրինակ՝ Հայ բռնցքամարտիկներ (այդ մեկը ես դրեցի)։ -- 23artashes (քննարկում) 13:47, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն: Ես «Արտաքին հղումներ» բաժնի խնդիրներն էլ կարծես թե լուծեցի կխնդրեմ մի հատ նայեք: SofyaHarutyunyan (քննարկում) 14:25, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ կարող եք հուշել էջում էլ ի՞նչ ուղղելու կարիք կա 46.70.101.231 08:14, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ։ Որոշ բաներ ես ուղղեցի, կաղապարն էլ հեռացրի։ -- 23artashes (քննարկում) 08:43, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ շատ, շատ: Իսկ եթե ես այս նյութի թարգմանությունն եմ տեղադրում այս նույն հղումները պետք է տեղադրեմ թե հենց թարկմանչական լեզվով: 46.70.101.231 08:48, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Յուրաքանչյուր լեզվով Վիքիպեդիա ունի իր կանոնները, ուստի միարժեք պատասխան տալ չեմ կարող։ Այնտեղ պետք է ճշտեք։ -- 23artashes (քննարկում) 09:31, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել