Մասնակից:Armen Hakobyan23/Ավազարկղ

ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ խմբագրել

                         ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Բարև Սմոն,ջատ շատ վաղուց է որ նամակ չեմ գրում,դուք էլ պիտի կարծեք թե ես,Գրիգորս չկամ երկրի երեսին.բայց այդպիսի բան երբեք չկարծեք,ես կամ և միշտ հաղթանակով կլինեմ:
  Սիմոն ջան,նամակ չգրելու պատճառը հետևյալն է,երբ մեր տեղից դուրս եկանք ուղիղ գնացինք ճակատ: Այնտեղ ճանապարհները շատ նեղ էին և ցեխոտ,թեպետ ձուն չկար բայց միշտ անձրևներ էր գալիս,որովհետև այդ քաղաքը Սև ծովի ափին է գտնվում: Տանկերը բարձրանում էին սարերով ու անտառներով իսկ ավտոմեքենաներ չկարողացան գնալ այդ անհարմար տեղերով և ետ մնացին.մոտ երեք ամիս սննդամթերքը շալակներով էին հասցնում մեզ,իսկ ռազմամթերքը օդանավով,մնացած մանր-մունր իրերի մասին ամենեվին չէինք մտածում: Փոստին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում և ոչ ոք էլ նամակ չէր գրում: Վերջապես եկավ մեր հաղթության օրը,մեր կրակե օղակը լայնացրեցինք թշնամու ծոցում,որը պայթեց հզոր ուժով և գետին տապալեց թշնամուն.  Տուափսեի կողմերից թշնամուն քշեցինք հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Հաղթանակի դրոշը մեր ձեռքում պահելով շարժվում էինք առաջ: Ահա երկար ժամանակ ձեզ հետ կապ չունենալուս պատճառը: Սիմոն ջան հաճախ նամակներ գրեք: Քո եղբայր Գրիգոր Հակոբյան: 30 օգոստոսի1943 թ. գործող բանակ:
   Բարև Վարդանուշ ջան: Քո գրած վերջին նամակը ստացա,որը ուղարկել էիր նոյեմբեր ամսին,կարդացի նամակտ և անչափ ուրախացա,որ դու գնացել էիր Սուրենի տունը և ծանոթացել նրա մոր,քրոջ և բարեկամների հետ:
 Վարդանուշ ջան,ուզում ես իմ կյանքից իմանաս թե ինչպես եմ ես ապրում: Վարդանուշ ջան,Ղրիմի դարպասների մոտ,գերմանական ավազակներին գցել էինք մեշոկի մեջ և հարված հարվածի ետևից հասցնում էինք,այնպիսի հարվածներ,որ շները նահանջելուց,էլ ետ չէին նայում:
  Վարդանուշ ջան,անձամբ ես ապրում եմ շատ լավ,իսկ վերցրած ընդանուր մաշտաբով,տանկիստները,իհարկե շատ լավ են ապրում: Տալիս են ուտում եմ,տալիս են հագնում եմ,տալիս են կռվում եմ.կնշանակի եթե ուտելիքը և հագուստը լավ է,մեր տանկերը ավեկի ուժեղ են շառաչում ու ջնջում թշնամուն բոլոր ճակատներում: Իսկ մարտում կռվողին հարկավոր է հմտություն,խիզախություն,կամքի արիություն,այդ բոլորն ունենալուց հետո գործը միշտ լավ կնթանա:
  Վարդանուշ ջան,որ գյուղը ազատագրում ենք գերմանացիներից,տեղի բնակիչները շատ լավ են դիմավորում մեզ ամեն ինչով: Այնպիսի աղջիկներ կան,որ գալիս են տանկերը կանգնեցնում,մեզ խոսեցնում,համբուրում են,նոր ճանապարհ են գցում: Սրտատրոփ մեզ է սպասում ամբողջ Ուկրաինական ժողովուրդը: Ահա իմ կյանքը:
  Վարդանուշ ջան,տանից նամակներ չունեմ: Սիմոնից,Գևորգից,Սարգսից բոլորից-բոլորից չունեմ ոչ մի տեղեկություն: Բարևիր բոլորին-բոլորին: Համբույրներով քո եղբայր Գրիգոր Հակոբյան: 15 դեկտեմբերի,1943 թ. գործող բանակ:
  Հայրենական պատերազմի քաջարի մարտիկներից է Գրիգոր Հակոբյանը: Նա ծնվել է 1920 թվականին դեկտեմբերի14-ին,(Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում) այժմ Կոտայքի մարզ Եղվարդ քաղաքում,իր ժողովրդին անչափ նվիրված,հին կոմունիստ Գյումուշ Տեր-Հովաննիսյանի ընտանիքում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը,ընդունվում է Երևանի Ա. Ժդանովի անվան ռուսական մանկավարժական ինստիտուտի գերմաներեն լեզվի ֆակուլտետը: Ապագայի նկատմամբ վառ երազանքներով լեցուն երիտասարդ բանաստեղծը,1940  թ. հոկտեմբերին զորակոչվում է զինծառայության,Լվով քաղաքի տանկային գնդերից մեկում:1941 թ.մայիսի 5-ին,նա իր նամակում,որը ուղարկել էր ծնողներին,գրում էր.Օդից վառոդի հոտ է գալիս...շուտով կբռնկվի պատերազմը:
  Երբ նա զգում է հայրենիքին սպառնացող վտանգը,ավելի քան դառնում է նվիրական ու անհողդողդ երկրի պաշտպանության համար:1941 թվականին մայիսի 12-ին,հայրենասեր բանաստեղծը գրել է.

                                    ԻՄ ՍՈւՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ.
                              Դու պիտի ծաղկես սերնդե սերունդ
                              Դու պիտի մնաս հավեռժ անառիկ
                              Դու պիտի դառնաս մի նոր հողագունդ
                              Դրոշ եմ բռնել հզոր ու վերձիգ:

  Դեռ նոր էր լրացել նրա զինծառայության 9 ամիսը,երբ հունիսյան մի գիշեր,սովետական երկրի վրա պայթեցին,ֆաշիստական ռումբերն ու արկերը: Սկսվեց մեծ հայրենականը: Թշնամին հենց առաջին գիշերը ռմբակոծում էր,Լվովում գտնվող ռազմական բոլոր օբեկտները:
  Գերմանական զավթիչների դեմ շատերի հետ միասին,նա պաշտպանողական մարտեր է մղում Լվովի մատույցներում: Ֆաշիստական մոտոմեխանիզացված գունդը տանկերի հետ անցնում էին առաջ: Գրիգորը երկու արկով հրկիզում է,ֆաշիստական մի տանկ և տանկից դուրս եկող ֆաշիստներին,ոչնչացնում գնդացրային կրակով: Տանկային գնդի հրամանատարը,որը նայում էր հեռադիտակով,ռադիոյով շնորհակալություն է հայտնում քաջարի մարտիկին: Տանկային գնդի կազմում Հակոբյանն իր գնդի հետ պաշտպանողական մարտեր մղելով,հասնում է Պոլտավա և այնտեղից Ժիմերենկո կայարան: Համառ ու անհավասար կռիվներում,տանկային գունդը շարքից դուրս է գալիս և զրկվում զինամթերքից ու վառելիքից: Հակոբյանը մի խումբ տանկիստների հետ գալիս է խարկով,ներկայանում է քաղաքի զինվորական պարետին,որը նրանց հատուկ մանդատներ է տալիս և նշանակում քաղաքում,կարգ ու կանոն պահպանող զինվորական լիազորներ:
  Գերմանացիները գրավում են Խարկովը: Հակոբյանը արհամարելով ամեն մի վտանգ,մնում է Խարկովում և հատուկ հանձնարարություններ կատարում: Բայց թշնամին արդեն գտել էր նրանց հետքերը: Մի գիշեր,Գրիգորը ընկերների հետ հայտնվում է,Գոմելի անտառներում պարտիզանների մոտ: Երեք շաբաթ կռվում է թշնամու դեմ,հետո տեղեկություններ հավաքելով իրենց զորամասի վերաբերյալ,ընտրում է մի քանի խիզախ մարտիկներ,և նրանց հետ միասին տեղափոխվում է յուրաինների մոտ: Անզիճում մարտեր էին մղվում յուրաքանչյուր թիզ հողի համար: Թշնամին հասել էր Դոնբաս,սպառնում էր Մոսկվային: Բանակի գեներալ,սովետական միության հերոս Կ.Ռոկոսովսկու բանակային տանկային զորամասի հետ միասին,Գ.Հակոբյանը Տ-34 հզոր տանկով հերոսաբար կռվում էր Մոսկվայի մատույցներում: Թեժ մարտերի ժամանակ,թշնամու արկից բոցավառվում է Գրիգոր Հակոբյանի տանկը: Տանկի անձնակազմը հրաշքով փրկվում է: Նրանց հաջողվում է,ոչնչացնել գերմանական դաշտային հրետամարտկոցը: Այս սխրանքի համար,Հակոբյանը արժանացավ հրամանատարության շնորհակալությանը և Մոսկվայի պաշտպանության համար մեդալի:
  Մոսկվայի պաշտպանության համար մղված մարտերում,ավաք սերժանտ Գ. Հակոբյանի տանկը,ոչնչացրեց թշնամու 17 ավտոմեքենա,8 տանկ,5 տանկետկա,4 դաշտային հրանոթ,բազմաթիվ գերմանական զինվորներ ու սպա:
  Նա թշնամու դեմ կռվում էր ոչ միայն զենքով,այլև երգով: Այդ օրերին էլ ծնվում է հետևյալ բանաստեղծությունը:
                                    Մոսկվա,մայր իմ սիրելի,
                                    Ես քո որդին սիրելի,
                                    Քո թշնամուն ոխերիմ,
                                    Ոչ մի անգամ չեմ ների...
                                    Գրոհ կտամ իմ տանկով,
                                    Քեզ կփրկեմ իմ կյանքով:

  1942 թ. ձմռանը,Հակոբյանն իր անձնակազմով փոխադրվում է Ստալինգրադ: 8 ամիս շարունակ մասնակցում է Ստալինգրադի պաշտպանությանը,որի համար և պարգևատրվում է,Ստալինգրադի պաշտպանության համար մեդալով: Շուտով 20-րդ տանկային գունդը,գլխավոր հրամանատարության հրամանով ուղարկվում է Բաքու վերակազմավորվելու: Վերազինված ու համալրված գունդը դուրս է գալիս,Բալաջարից և հաղթահարելով լեռնային տեղանքի դժվարին պայմանները,մասնակցում է կովկասի հերոսական պաշտպանությանը:
  Այստեղ ևս նրա անձնական հաշվին գրանցվում է բազմաթիվ մարտական սխրանքներ: Տանկային գունդը,համառ հերոսական մարտեր մղելով,թշնամուն ետ է շպրտում մինչև Ղրիմ և ապա դուրս վռնդում այնտեղից:
  1943 թ. ամռանը,Տամբով քաղաքում կազմակերպվում է Դոնի կազակների 5-րդ տանկային կորպուսը,գեներալ-լետենանտ Գորշկովի հրամանատարությամբ: Այդ կորպուսի մեջ մտնող,11-րդ տանկային դիվիզիայի 71-րդ գնդի շարքերում էր կռվում Գրիգոր Հակոբյանը: Այդ գունդը սովետական մյուս զորամասերի հետ ազատագրում է Կուբանը,Զապորոժեն,Մոլդավիան,Կրասնոդարը,Դոնբասը և հարյուրավոր Ուկրաինական գյուղեր ու քաղաքներ: Այս բոլոր ճակատամարտերում իր քաջությամբ ու անձնազոհությամբ աչքի է ընկնում Գրիգորը:
  1943 թվականի նոյեմբերին,նա մասնակցում է Կիևի ազատագրմանը,որի համար պարգևատրվում է,կարմիր աստղի շքանշանով: Նրա կուրցքը արդեն զարդարում էր 4 շքանշան և 8 մեդալ:
  1944 թ. հունվարին,Կորսուն-Շևչենկոյի կատաղի ճակատամարտի ժամանակ,հատուկ տանկային գունդը մրրիկի նման նետվեց կռվի: Որտեղ մեծ Գերմանիա ռայխ,Ադոլֆ Հիտլեր,գերմանական դիվիզյաների վերջին մնացորդները ջախջախվեցին:1944 թ. փետրվարի 4-ին տանկային գունդը,69-րդ կարմրադրոշ գվարդիական հետևակային դիվիզիայի հետ պատրաստվում էր,Չերկասի  մարզի Շպոլա քաղաքի վրա հարձակվելու: Շպոլում ձյունախառն անձրև էր գալիս: Տանկերը վերջին անգամ գնացին գրոհի: Կեսօրին տեղի ունեցավ արյունահեղ ու կատաղի ճակատամարտ: Թշնամին այդ կռվում նոր տիպի զրահահար արկերով խփեց երեք տանկ,որից մեկը Գրիգոր Հակոբյանի տանկն էր: Մեր զորամասերը արյունոտ կռվում գրավեցին Շպոլ քաղաքը: Երեկոյան,հրետանային համազարկերի տակ,զոհված տանկիստներին թաղեցին շաքարի գործարանի այգում: Հետագայում նրանց աճյունները տեղափոխեցին,Շպոլի քաղաքային այգին, և հավերժական գրանիտե հուշարձանների վրա քանդակեցին նրանց անունները: Հայրենիքի ազատության համար 24 տարեկան հասակում հերոսաբար զոհվեց տաղանդավոր բանաստեղծը,հերոս տանկիստը,հիշատակ թողնելով իր բանաստեղծություններն ու նամակները:
  Քաջարի մարտիկը մահից հետո վերածնվեց: Շպոլի քաղաքային գործադիր կոմիտեն,մի փողոց կոչեց նրա անունով: Նրա ծննդավայրում,Եղվարդում,համար առաջի դպրոցը,Երևանի Րաֆֆու անվան 82-րդ դպրոցը,Լենինականի 32-րդ դպրոցը,Նաիրիի շրջանի Քասախավան սովխոզի միջնակարգ դպրոցնները,կոչվեցին նրա անունով:
       Տեղեկությունը վերցրված է,ՆԱՄԱԿՆԵՐ ՓԱՌՔԻ ԵՎ ԱՆՄԱՀՈւԹՅԱՆ գրքից,216-220 էջեր
                        Գիրքը կազմել են Լ. Ա. Անտոնյան,Մ.Ե. Հովհաննիսյան
                           Ներածական հոդվածը պրոֆ. Խ. Հ. Բարսեղյանի
                                     Խմբագիր Բ. Բ. Ղուկասյան
                           ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈւԹՅՈւՆ ԵՐևԱՆ 1975 թ.