Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Օգոստոս 2020

Էլի փոփոխություններ գնահատման կանոնակարգում

Վիքինախագծեր

Սևագիր

Եվս մեկ կանոն վարքի մասին, Ենթադրեք բարի մտադրություններ

Չնայած շաաատ պասիվ եք նման քննարկումներում, ներկայացնում եմ ևս մեկ նոր կանոն, որը կոչվում է Վիքիպեդիա:Ենթադրեք բարի մտադրություններ, սիրով կլսեմ Ձեր քննադատությունները։--Սամվելքննարկում 13:54, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Սամվել, շնորհակալություն կանոնակարգի նախագծի համար, սակայն այն վերևից ներքև հրամայական բայերի (չնայած առանց շեշտերի, բայց միևնույնն է հրամայական չեն դադարում լինելուց) շղթա է. ո՞ւր մնացին «պետք է»-ն կամ մնացած չպարտադրող, չթելադրող արտահայտությունները: Եվս մի քանի դիտարկում.
  • «Չպետք է ենթադրել, որ խմբագիրները միտումնավոր են խախտում կանոնները, միտումնավոր դեպքերի համար պետք է ապացույցներ ներկայացվեն», ո՞ւմ կողմից ներկայացվեն, ինչպե՞ս կամ ինչո՞ւ:
    • պետք է ներկայացվեն բնականաբար խախտումը նկատողի կողմից, այստեղ իմաստն այն է, որ խախտումները երկու բնույթի են լինում, բարի և ոչ բարի մտադրությամբ, եթե նկատել եք ոչ բարի խախտում, ապա պետք է ներկայացնել ապացույցներ, որ այն իսկապես ոչ բարի է։
      • կարծո՞ւմ ես, որ առցանց հարթակում այդքան դյուրի՞ն է ապացույցների ներկայացնելը: Ըստ կարգի՝ պիտի հարցում կատարվի մասնակցին, որն էլ կասի՝ ես բարի մտադրություններ ունեմ, դե արի ու ապացուցիր, ու կոնֆլիկտ էլ մի ստեղծիր:
        • Կարող է լինել դյուրին, հնարավոր է՝ ոչ։ Վերջերս ունեցանք ուրիշի գաղտնաբառով քվեարկության դեպք, մտադրությունը պարզ էր, որ բարի չէր, դյուրի՞ն էր ապացույց ներկայացնելը, կարծում եմ այո, կարող են լինել իսկապես դեպքեր, որ դյուրին չլինեն, կամ ապացույց չկա կամ դժվար կլինի գտնելը։
  • «Եթե անգամ կասկած ունեք բարի մտադրությունների վերաբերյալ․ շարունակեք ենթադրել բարի մտադրությունների ինչքան հնարավոր է», ինչքա՞ն՝ սուբյեկտիվ է. ես ենթադրում եմ 1 ժամ, մյուսը 5 օր ու ինչ-որ բան այն չի լինում, իսկ եթե ի սկզբանե չենթադրե՞ն ու ինչպե՞ս պիտի ապացուցվի, որ դա իր ենթադրելու մաքսիմալ կետն էր, էլ չի կարող ենթադրել:
    • այստեղ ժամանակի տեսանկյունից չի խոսվում, խոսվում է խախտում կրկնելու մասին, եթե զգուշացվում է մասնակիցը և գործողությունը շարունակվում է, այս դեպքերի մասին է խոսքը։
      • Լավ, վերաձևակերպեմ հարցս. քանի՞ դեպքից հետո այլևս չպետք է ենթադրել:
      • կոնկրետ նշել քանի դեպք հնարավոր չէ, կախված է իրավիճակից, կանոններով բոլոր իրավիճակները ձևակերպել հնարավոր չէ։
  • «Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կասկածների մասին որևէ վիքիպեդիացու մասին, ապա այն արեք հստակ փաստարկներով» - եթե կան փաստարկներ, այն էլ հստակ, ուրեմն՝ կասկած լինել էլ չի կարող, դա կդառնա մեղադրանք:
    • Կասկածները կարող են լինել հիմնավոր, այս այս փաստերի հիմքով կարծում եմ, դա չի նշանակում անձը մեղավոր է։ Վիրավորանք չի դիտվի հիմնավոր գործողությունները։
      • Սամվել ջան, եթե կան փաստեր, էլ ի՞նչ կասկածների մասին է խոսքը:
        • Կասկածները լինում են հիմնավոր և անհիմն, դրա մասին է խոսքը։
  • «Բոլորը սխալվում են և վարքային (ինչպիսին է անձնական վիրավորանքը) և խմբագրական (ինչպիսին է սկզբանական հետազոտության ավելացումը)», կարծես կիսատ է նախադասությունը:
    • հաջորդ նախադասությամբ իմ կարծիքով հասկացվում է, եթե ավելի հասկանալի կխմբագրես, շնորհակալ կլինեմ։
      • Կնայեմ անպայման:
  • «Կանոնների խախտումը, ինչպիսիք են խամաճիկությունը, համաձայնության կանոնը կարող են լինել վատ կամ լավ մտադրությամբ։ Կա եղանակ պարզելու այս գործողությունների մտադրությունը» - ո՞րն է պարզելու այդ եղանակը
  • «...և պատժամիջոցներ կարող են կիրառվել կրկնվող խախտումների համար՝ առանց հաշվի առնելու մտադրությունը վատն է, թե ոչ» - նախադասության առաջին և երկրորդ մասերը հակասում են իրար. խախտման բարի մտադրություն ո՞րն է:
    • Խախտման բարի մտադրություն չիմացությամբ խախտումներն են, վերևում գրված է, որ յուրաքանչյու ոք սխալվում է, վատ մտադրությունը դա միտումնավոր, Վիքիպեդիայի վնաս պատճառելու մտադրությամբ խախտումներն են։ Եղանակը տարբեր իրավիճակներում տարբեր է, մասնակցին զգուշացնելիս և պատասխանից, կրկնվելուց ու այլ գործողություններից պարզ կդառնա։ Հրամայական տոնի մասին վերևում գրել եմ, սա ավելի շատ խորհրդի տոն է, սակայն դեմ չեմ եթե ավելացվի «խորհուրդ է տրվում» բառակապակցությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ դիտողությունների համար։--Սամվելքննարկում 09:20, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Թերևս այսքանը, կսպասեմ արձագանքներին: Շնորհակալություն ևս մեկ անգամ:--∑ίγμα (քնն.) 23:16, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Քաղաքավարության կանոն

Վիքիպեդիա:Քաղաքականություն, կանոններ և ուղեցույցներ

Քանի որ Վիքիպեդիա:Քաղաքականություն, կանոններ և ուղեցույցներ էջը մեքենայական թարգմանության արդյունք է, կանոնում կատարում եմ խմբագրական փոփոխություններ և տեղադրում եմ {{Առաջարկ}} կաղապարը, մինչև փոփոխված տարբերակը համաձայնությամբ կդառնա կանոն։--Սամվելքննարկում 12:55, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ընդունվեց ի գիտություն, շնորհակալություն:--∑ίγμα (քնն.) 22:28, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]