Վիքիպեդիա:Խնդրում եմ, մի կծեք նորեկներին

Պատկեր:Pdnbtn.png

Վիքիպեդիայի հոդվածների բարելավումը դժվարին գործ է ինչպես կանոնավոր խմբագրողների, այնպես էլ նորեկների համար: Հիշեք, որ Վիքիպեդիայում բոլորս ինչ-որ ժամանակ եղել ենք նորեկ և որոշ դեպքերում (ինչպիսիք են մեր սովորական հետաքրքրություններից դուրս հոդված խմբագրելը) անգամ մեզանից ամենաշատ ստաժ ունեցողները միևնույն է նորեկներ են:

Նորեկները պոտենցիալ մեծ ներդրում ունեցողներն են և Վիքիպեդիայի համար ամենապահանջված ռեսուրսը: Մենք պետք է դիմավորենք նորեկներին բարեհամբույր և համբերատար ոչինչ չի հիասթափեցնում խմբագիրներին ավելի արագ, քան թշնամանքը: Ցածր է հավանականությունը, որ նորեկն ամբողջությամբ կտիրապետի Վիքիպեդիայի վիկիֆիկացման լեզվին կամ Վիքիպեդիայի կանոներին, ուղեցույցերին և քաղաքականությանը, երբ նրանք սկսում են խմբագրել: Անգամ ամենամեծ ստաժ ունեցող խմբագիրները ժամանակ առ ժամանակ ունեն հիշեցման կարիք:

Խնդրում ենք մի կծեք նորեկներին

խմբագրել
  • Հասկացեք, որ նորեկները համայնքի հետ համակերպվելու կարիք ունեն: Օգնելով նորեկներին․ մենք կարող ենք զարգացնել Վիքիպեդիայում նրանց գիտելիքները, տեսլականը և գաղափարները` այդպիսով ապահովելով նախագծի նախաչեզոքությունը և ազնվությունը` նպաստելով նրա զարգացմանը: Նորեկները փաստացի խմբագրում են Վիքիպեդիայի բովանդակության մեծ մասը, մինչդեռ ադմինները և փորձառու խմբագիրները կատարում են շտկումներ, ուղղումներ, հետ շրջումներ և այլն[1]:
  • Հիշեք, մեր կարգախոսն է եղի՛ր համարձակ: Մենք ընդունել ենք կանոններ, ստանդարտներ և ավանդույթներ, սակայն դրանց միջոցով չպետք է վանենք նորեկներին, որոնք համարձակվել են խմբագրել: Նորեկները բերում են շատ գաղափարներ և փորձ այլ վայրերից և, ներկայիս կանոնները և ստանդարտները մի կողմ դնելով, կարող ենք Վիքիպեդիան ավելի լավը դարձնել: Հնարավոր է` մեր կանոնները և ստանդարտները ունեն վերանայման կարիք, հնարավոր է, որ նորեկի կատարած «սխալը» ավելի կատարելագործի Վիքիպեդիան: Որոշ ժամանակ հետազոտեք և, եթե անհրաժեշտ է, հարցրեք նորեկին` ինչ նպատակ ունի նա, մինչև կեզրահանգեք, որ նորեկը պարզապես «սխալ» է:
  • Եթե թվում է, որ նորեկը փոքր սխալ է թույլ տվել (օրինակ` գրքի վերնագիրը մոռացել է չակերտներում գրել), փորձեք ինքներդ ուղղել այն, սակայն արեք այնպես, որ նորեկը չվիրավորվի: Քաղաքավարի նշեք նրանց քննարկման էջում, բացատրելով որ Վիքիպեդիայի ստանդարտներով ինչպես պետք է գրել և ապագայում կլինի օգտակար: Հիշեք այստեղ ամեն ոք իրավունք ունի խմբագրելու և այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս ավելի լավ կլինի խմբագրենք ու լրացնենք, քան քննադատենք կամ հսկենք մյուսներին: Երբ դուք վատաբանում եք նորեկներին, նրանք կարող են որոշել հեռանալ Վիքիպեդիայից:
  • Նորեկներն առաջին անգամ կարող են ստեղծել ոչ ավարտուն, ոչ հանրագիտարանային հոդվածներ, այդ դեպքերում պետք չէ միանգամից հարձակվել նրանց վրա: Եթե հաշված րոպեների ընթացքում հոդվածը պիտակվում է տարբեր զգուշացնող կաղապարներով, ինչպիսիք են «անավարտ» կամ անգամ ներկայացվեն հեռացման, նրանք կարող են այլևս խմբագրում չկատարել: Ավելի լավ է մի քանի օր սպասել, որպեսզի այն բարելավվի, քան հանդես գալ քննադատությամբ:
  • Եթե Դուք զգում եք, որ պետք է նորեկին զգուշացնեք սխալի մասին, խնդրում ենք դա անել զգուշորեն և քաղաքավարի տոնով: Սկսեք Ձեզ ներկայացնելով, ողջունեք նրան իր քննարկման էջում, իմաց տվեք նրան, որ ողջունելի է նրա խմբագրումները և ներկայացրեք ձեր դիտողությունները զգուշորեն որքան հնարավոր է:
  • Հիշեցրեք նորեկներին, որ նրանց խմբագրման պատմությունները սովորաբար հիշվում են և հոդվածի էջում և նրա ներդրումների հատվածում: Երբ նրանց խմբագրումները հետ են շրջվում նրանք կարող են խառնաշփոթի մեջ ընկնել` սկսելով խմբագրական պատերազմ կամ լքելով Վիքիպեդիան` սխալմամբ կարծելով, որ նրանց ժամերով աշխատանքը անվերականգնելիորեն ջնջված է: Խնդրում ենք քաղաքավարի բացատրել նորեկներին, որ նրանց խմբագրումները կարող են հեշտությամբ հետ բերվել պատմությունից: Տեղեկացրեք նրանց, որ նրանք կարող են մյուս խմբագիրների հետ քննարկել քննարկման էջերում: Նրանք կարող են նաև դիմել վերականգնելու իրենց կողմից խմբագրված ջնջված հոդվածները:
  • Նորեկները կարող են տարակուսել փոփոխություններ անելուց, բացատրեք նրանց, որ պետք է լինել համարձակ:
  • Չնայած լավ է նորեկին ցույց տալ իր սխալները իր քննարկման էջերում, անիմաստ և ոչ բարեկամաբար կլինի նրան առաջարկել չմասնակցել քվեարկությանը, ջնջման առաջադրված հոդվածների քննարկմանը, մինչև նրանք «ավելի փորձառու չդառնան»: Այս գործողությունները վհատեցնում են նորեկներին և զրկում նրանց Վիքիպեդիայում շատ անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելուց:
  • Երբ խորհուրդ եք տալիս, տոնը պետք է ավելի մեղմ լինի Վիքիպեդիայում գործածվող սովորական նորմից: Այնպես արեք, որ նորեկը զգա, որ նրան շատ ուրախ են Վիքիպեդիայում, ոչ թե նա պետք է ապացուցի, որ կարող է դառնալ հատուկ ակումբի անդամ: Մարդկային գործունեության ցանկացած ոլորտ ունի մասնագիտական հմտություններ, որոնց ընտելանալու համար ժամանակ է հարկավոր:
  • Մի կոչեք նորեկներին վիրավորական անուններով, ինչպիսիք են «խամաճիկ» կամ «վանդալ»: Դուք կարող եք նրանց մատնանշել համապատասխան կանոնը և խնդրել, որ այդպես չվարվեն: Օրինակ մեծ թվով նորեկներ կարող են քվեարկել ինչ որ հոդվածին կարգավիճակ շնորհելու օգտին, դուք պետք է քաղաքավարի նրանց բացատրել, որ դրանով նրանք ավելի շատ վնաս են հասցնում Վիքիպեդիային` մատնանշելով համապատասխան կանոնը, եթե անհաժեշտ է:
  • Որոշ դեպքերում խմբագիրները մոռանում են քննարկման էջերում ստորագրել կարծիք հայտնելուց հետո: Դուք կարող եք զգուշությամբ հիշեցնել նրան ստորագրելու մասին, կամ տեղադրել {{Անստորագիր}} կաղապարը:
  • Որոշ դեպքերում խմբագիրները նոր քննարկումներ են բացում քննարկման էջերում, չնայած այդ քննարկումը շարունակվում է: Հաճախ նորեկները տեղյակ չեն, որ այդ հարցը արդեն քննարկվել է հոդվածում, խնդրում ենք տեղեկացնել նրանց այդ մասին:
  • Ունեցեք բարի մտադրություններ նորեկների հետ: Ամենայն հավանականությամբ նրանք եկել են օգնելու նախագծին: Տվեք նրանց հնարավորություն:
  • Փորձը կամ ներդրումների մեծ քանակը հիմք չէ համաձայնության գալ մի մասնակցի հետ, չնայած նա սխալ է, Վիքիպեդիայում ոչ ոք ոչ մեկից առավել չէ:
  • Հիշեք Հենլոնի ածելին: Պահվածքը, որը Ձեզ թվում է վնաս է պատճառում նախագծին կարող է լինել կանոնների և ընթացակարգերի չիմացությունից: Անգամ եթե Դուք 100% համոզված եք, որ որևէ մեկը անօգուտ, վանդալային կամ վատ դրսևորումներ ունի, համոզեք ինքներդ Ձեզ, որ դա այդպես չէ: Հիշեք յուրաքանչյուր նորեկ կարող է դառնալ վաղվա հմուտ խմբագրող: Տալով քաղաքավարի, ոչ վիրավորական պատասխաններ նորեկներին` Դուք լավ հնարավորություն ունեք նրանց սովորեցնել խմբագրել Վիքիպեդիայում: Լինելով համբերատար, բարյացակամ` Դուք նպաստում եք նախագծի զարգացմանը:
  • Հիշեք, որ Դուք նույնպես եղել եք նորեկ: Վարվեք ուրիշների հետ, ինչպես կցանկանայիք, որ վարվեին Ձեզ հետ, երբ Դուք առաջին անգամ խմբագրեցիք Վիքիպեդիայում:

Ինչպես խուսափել «կծող» լինելուց

խմբագրել

Թե ինչպես վարվել նորեկների հետ կարող է ավելի շատ դեպքեր պարունակել քան նկարագրված է այստեղ: Վիքիպեդիան ջունգլի է և նորեկներին որոշակի ժամանակ է հարկավոր այստեղ հարմարվելու համար: Հիշեք, որ պետք է օգնել նրանց և խուսափել «կծող» դառնալուց: Որպեսզի խուսափեք կծող լինելուց, փորձեք`

  1. Խուսափեք վատ ածականներից մեկանաբանություններում (օրինակ խուսափեք սարսափելի, համառ, հիմար, վատ և այլն),
  2. Չափավորացրեք ձեր մոտեցումը և ձևակերպումը,
  3. միշտ բացատրեք հետ շրջումները ամփոփման մեջ և օգտագործեք պարզ հայերեն ծպտյալ հապավումների փոխարեն,
  4. խուսափեք սարկազմից խմբագրման ամփոփումներում և քննարկման էջերում, հատկապես երբ հետ եք շրջում,
  5. ձգտեք չափված ձևով պատասխանել,
  6. սպասեք և հետաձգեք խմբագրումը հենց որ զգաք, որ նյարդացած եք,
  7. ունեցեք բարի մտադրություններ,
  8. ընդունեք տարբեր սկզբունքներ և պատրաստ եղեք համաձայնության գալ,
  9. վերցրեք պատասխանատվություն վեճերը հարթելու համար,
  10. վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես կուզենայիք Ձեզ հետ վարվեին,
  11. ուշադիր լսեք,
  12. խուսափեք ավելորդ ժարգոնից, երբ հղում եք կատարում կանոնակարգերին կամ ուղեցույցներին, արեք այն ամբողջությամբ` ոչ հապավումով,
  13. խուսափեք արգելափակումից, որպես առաջին միջոց, փորձեք խոսել օգտագործողի հետ արգելափակելուց առաջ,
  14. խուսափեք նոր էջերը ջնջելուց, հմարավոր է նոր խմբագիրները դեռ աշխատում են դրանց վրա և կարող են այն բարելավել,
  15. անգամ ամենալավ ձևակերպված ջնջման պատճառը կարող է վիրավորել նորեկներին, գրեք նրան անձնական մեկնաբանություն,

Ձգտեք լինել պատասխանատու Վիքիպեդիացի: Ուրիշներին օգնելով դուք թույլ կտաք նոր Վիքիպեդիացիներին նվիրել իրենց ժամանակը և ռեսուրսները իսկապես լավ հանրագիտարան կառուցելու համար:

Կանոնների չիմացությունը կարող է ներվել

խմբագրել

ignorantia juris non excusat (լատիներենից թարգմանաբար «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից») սկզբունքը անհամատեղելի է «մի կծիր» և «ենթադրեք բարի մտադրություններ» կանոնների հետ: Այս իրավիճակում Վիքիպեդիայի կանոնների անտեսումը կարող է կամ պետք է ների նորեկների սխալները: Հետագայում դուք կխախտեք Վիքիպեդիայի կանոնները և ուղեցույները, եթե հարձակվեք նորեկների վրա կանոնները անտեսելու համար:

Փոխարենը ինքներդ փորձեք հետևել այս հոդվածում նշված կետերին` նոր խմբագիրներին իրենց անտեղյակությունից ազատելու համար: Հիշեք, որ շատ դեպքերում կանոնը անտեսելու համար նկատողություն անելը լավագույն ճանապարհը չէ, քանի որ անգամ փորձառու խմբագիրները ժամանակ առ ժամանակ կարող են տեղյակ չլինել կանոններից:

Նորեկի համար Վիքիպեդիայի կանոնները և ուղեցույցները կարող են չափազանց շատ թվալ: Կանոնների անտեղյակությունը հաճախ կարելի է ակնկալել, բայց իմանալով դրանց անտեսելը և մեր առցանց հանրագիտարանի կառուցման խմբագրական գործընթացը խաթարելը բոլորովին այլ է: Բոլոր դեպքերում մենք բոլոր խմբագրողների հետ պետք է լինենք հանդուրժող և բարյացակամ: Սա ստրեսային իրավիճակից խուսափելու ամենակարևոր քայլն է: Փորձեք հետևել հետևյալ դրույթներին.

  1. Նորեկի ագրեսիվ պահվածքը կարող է լինել ինքնապաշտպանական մոտեցում կամ նա չի բավարարվել իրեն տրված պատասխաններից:
  2. Խոսափեք նորեկներին պիտակավորելուց որպես վանդալ կամ այլ կերպ, մի կշտամբեք նրանց կանոնների չիմացության համար, փոխարենը սովորեցրեք կանոնները կամ նշեք որտեղից կարդալ: Անտեսելով կամ հետ շրջելով նորեկների ներդրումները կարող են բերել նրանց հիասթափության:
  3. Խուսափեք զուտ մասնագիտական կամ անհասկանալի բառապաշար օգտագործելուց, փորձեք բացատրել հնարավորինս հասկանալի լեզվով:

Ինչ անել, եթե Դուք Ձեզ զգում եք կծված կամ կծել եք

խմբագրել

Եթե Դուք կծել եք որևէ մեկին կամ Ձեզ են կծել, հետևեք հետևյալ դրույթներին, որպեսզի դա այլևս չկրկնվի:

  1. Սովորեք պատահարից:
  2. Ներում հայցեք, եթե գիտակցել եք, որ կծել եք այլ խմբագրի:
  3. Մտածեք ինչի կարող էիք հասնել առանց կծելու, լավ առումով: Եթե հայտնվեք նույնանման իրավիճակում ապագայում ընտրեք այն տարբերակը, որը բացառում է կծելը:
  4. Եղեք ողջամիտ: Բացատրեք, թե ինչու եք վիրավորվել, բայց իմացեք, որ Ձեր հաղորդագրությունը կարող չստանան: Ստացողը կարող է չկարողանալ կամ չցանկանալ ընդունել մեղքը, և գուցե ավելի լավ է այլ բաներ քննարկել, քան ճնշում գործադրել նույն խայթոցի վրա:
  5. Մոռացեք դրա մասին:

Նորեկների հաճախ կրկնվող սխալները

խմբագրել

Կա ընդհանուր սխալ նորեկների մոտ, հիմնական տիրույթում իրենց , իրենց ընկերության կամ իրենց սեփական հետազոտության մասին հոդվածներ ստեղծելն է: Սրա դեմ քաղաքավարի պայքարելու հիմնական միջոցը հոդվածը մասնակցի ավազարկղ տեղափոխելն է և նրա քննարկման էջում բացատրելը ինչու է տեղափոխվել: Վերահղման վրա դրեք {{արագ}} կաղապարը:

Նորեկների մյուս կրկնվող սխալներից է երեք հետշրջման կանոնի խախտումն է: Հնարավոր է, որ նորեկը չիմանա այս կանոնի մասին, պետք է նրան տեղեկացնել կանոնի մասին իր քննարկման էջում երկրորդ հետշրջումից հետո:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Շվարց, Աարոն (2006-09-04). «Ո՞վ է գրում Վիքիպեդիայում (բնօրինակ` Who writes Wikipedia?)» (HTML). Վերցված է 2009-04-21-ին.