Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Նոյեմբեր 2023

Լեռնային Ղարաբաղի էթնիկ քարտեզ

Ողջույն։ 2021 թվականին ադրբեջանցի մասնակիցը Վիքիպահեստ է բեռնել այս պատկերը՝ commons:File:Detailed ethnic map of Nagorno-Karabakh before the First Karabakh War (with legend).png, որն օգտագործվում է en:First Nagorno-Karabakh War հոդվածում։ Կօգնե՞ք հասկանալ, որքանով է քարտեզը համապատասխանում իրականությանը, քանի որ պատկերի աղբյուր նշված հղումներից երկուսն անհասանելի են (դատարկ բովանդակությամբ), իսկ սա անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է հանդիսացել այդ քարտեզի հիմք։ Ավետիսյան91 (քննարկում) 08:37, 3 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Օրինակ ըստ քարտեզի 1980-ականներին Տողում մեծաասնություն են եղել կովկասյան թաթարները (ադրբեջանցիները)։ Նման աղբյուր չեմ գտնում։ Կամ ինչ տրամաբանությամբ են սահմանաններն անցկացվել։ Ասենք 1500 բնակիչ ունեցող հայաբնակ Հաթերքի համադրությունը 200 բնակիչ ունեցող հարևան Զեյլիկին, որը մի քանի անգամ մեծ տարածքով է ներկայացված։ Կամ Մարտունու արևելքում եթե եղել է ադրբեջանաբնակ բնակավայր, ինչի անունը չկա, եթե չի եղել, ապա ինչ անհասկանալի գունավորում է։ Ավետիսյան91 (քննարկում) 08:49, 3 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Աղբյուր չեմ գտնում նաև Չարեքտարի ադրբեջանաբնակ մեծամասնության մասին։ Ավետիսյան91 (քննարկում) 08:56, 3 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Office hour of the CEE Hub (6 November 2023)

Hello everyone,

We want to invite you to the ninth monthly office hour(s) that CEE Hub will organise, where you can learn more about newly formed regional hub, and what CEE Hub can help you and your communities. The ninth session will take place on Monday, November 6th at 17:00 CET time.

Open office hours are meant as a virtual space where anyone can talk to CEE Hub staff, ask questions, or discuss relevant CEE and Hub related topics. You can find a link on the following Meta page.

If you don`t have a time to come on our Office hour, you can read more about development of the CEE Hub on our News page.

We will be happy to see some of you. --MediaWiki message delivery (քննարկում) 09:29, 6 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Coming soon: Reference Previews

 

A new feature is coming to your wiki soon: Reference Previews are popups for references. Such popups have existed on wikis as local gadgets for many years. Now there is a central solution, available on all wikis, and consistent with the PagePreviews feature.

Reference Previews will be visible to everyone, including readers. If you don’t want to see them, you can opt out. If you are using the gadgets Reference Tooltips or Navigation Popups, you won’t see Reference Previews unless you disable the gadget.

Reference Previews have been a beta feature on many wikis since 2019, and a default feature on some since 2021. Deployment is planned for November 22.

-- For Wikimedia Deutschland’s Technical Wishes team,

Johanna Strodt (WMDE), 13:11, 15 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Միամսյակ Բալկաններում հայկական ժառանգության վերաբերյալ

Ողջունում եմ բոլորին։ «Հայերը Բուլղարիայում» հոդվածը բարելավելիս նկատել եմ, որ այլալեզու վիքիպեդիաներում, հիմնականում բուլղարերենում, կա շուրջ 80 հոդված, որոնք վերաբերում են հայերենին, բայց մեզ մոտ չկան։ Մի մաս փորձեցի ստեղծել, տեսնում եմ՝ նույն վիճակն էլ Ռումինիայի, Սերբիայի, Հունգարիայի (թեև այս մեկը այդքան էլ Բալկաններ չէ) և մյուս երկրների պարագայում է, ընդհանուր կլինի առնվազն 300 հոդված։ Դրանք վերաբերում են հիմնականում անձանց, այդ թվում՝ գրողներ, արվեստագետներ, մարզիկներ (ֆուտբոլիստներ), շենքեր և շինություններ, որոնք փոքր հոդվածներ են՝ 5-10 հազար բայթի շրջանակում, և ավելի շատ հնարավոր էլ չէ գրել, քանի որ գրականություն չկա։ Բավական հեշտ թարգմանվում է գուգլ թրանսլեյթով և լրիվ հասկանալի է լինում։ Ցանկություն կա՞ համատեղ միամսյակ սկսելու։ Խմբագրող (քննարկում) 13:47, 17 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Ողջույն, ոչ։ Հատկապես զարհուրելի թվաց գուգլ թրանսլեյթ արտահայտությունը։ --Valen1988 (քննարկում) 16:23, 17 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն կարծիքի համար, արդեն ստեղծել եմ 15-ից ավելի հոդված հենց գուգլ թրանսլեյթով, և հոդվածները վատը չեն։ Չզարհուրելու համար երևի պետք է շեշտեի, որ մեքենայական թարգմանությունից հետո ավելացվում են տեքսի որոշ կտորներ, եղածը խմբագրվում է և սրբագրվում և նորմալ տեսքի բերվում, ու նույնը կլիներ նաև ոչ իմ գրած հոդվածների պարագայում։ Եթե իսկապես հետաքրքիր է, կարող ես բացել ցանկացածը և համոզվել։ Սպասենք այլ արձագանքների։ --Խմբագրող (քննարկում) 17:35, 17 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
  Դեմ եմ մեքենայական թարգմանության կիրառմամբ ցանկացած հոդվածի ստեղծման (առավել ևս նախագծի), հատկապես այն պարագայում, երբ, ոնց հասկանում եմ, թարգմանությունն անում եք մի լեզվից, որին չեք տիրապետում։ Որքանո՞վ եք վստահ, որ մատնանշած ավտոմատ թարգմանիչը ճիշտ է թարգմանել նախադասությունները։ --Armen (քննարկում) 20:00, 17 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Խմբագիրներ ջան, չեք ուզում՝ մի խմբագրեք, հարց չկա։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ընկերական փորձում եք նույն կարծիքի լինել, որովհետև նույն խնդիրն եք «տեսնում», որը չկա։ Արդեն բացատրեցի, որ մեքենայական ոչինչ չկա, նույնիսկ լրացվում է տեքստը, օրինակները՝ խնդրեմ, մի կողմից ամեն ինչ արվել է «ավելորդ բայթեր չլցնելու» համար՝ բերվել է տեղեկությունը դատայից, մյուս կողմից՝ պահպանվել է նվազագույն 3000 բայթ չափը և գրվել է առավելագույնը։ Որակի մասին էլ չասեմ, որ հնարավորինս փորձում եմ «հարստացնել» այլ՝ հայկական աղբյուրներից։ 5 տարի առաջ բացառապես բուլղարական աղբյուրներից ստեղծվել է նաև այսպիսի հոդված, առանց որևէ հայկական հղման, որովհետև ոչինչ չկա հայերենով առհասարակ, և նման օրինակները լիքն են։ Ե՞րբ եմ վարել որևէ միամսյակ, որ անհետևանք և անընթեռնելի եմ թողել թեկուզ մեկ հոդված։ Միևնույնն է՝ շարունակելու եմ ինքս նույն կերպ լրացնել այդ բացը, որ ինքս համարում եմ ամոթալի, ուղղակի փորձում էի գտնել համախոհներ, բայց այս ամենից հետո արդեն երևի պետք չէ, քանի որ «դեմ»-երի շարքը կարող է շարունակվել նույնաբովանդակ կրկնվող կարծիքներով։ --Խմբագրող (քննարկում) 05:22, 18 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Չգիտեմ նախկինում որ մասնակցային անունով եք հանդես եկել, և առհասարակ ինչի եք այդ մասնակցային անունը թողել ու հիմա այլ անվան տակ եք հանդես գալիս, բայց բերում եմ ձեր մասնակցային էջով ստեղծված մի հոդվածի առաջին նախադասությունը (ի դեպ միայն այդ հոդվածն եմ նայել, մյուսները չեմ բացել). «հայկական առաքելական եկեղեցի նախկին Բուլղարիայի Վառնա քաղաքում»։ Երբվանի՞ց Բուլղարիան «նախկին» դարձավ։ --Armen (քննարկում) 06:02, 18 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Այստեղ ասել եմ, որ նոր չեմ և բոլոր վերոնշյալ հարցերը։ Ուղղումն արեցի, երևի շփոթվել էի։ Այլ հարցեր կա՞ն Խմբագրող (քննարկում) 06:09, 18 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Այդ հոդվածը նորից կարդացեք, ահագին շտկումների բաներ կգտնեք։ Ու ոչ միայն դա։ Ես շարունակում եմ լինել այն կարծիքին, որ ավելի լավ է ինչ-որ հոդվածներ հայերենով չլինեն (ես այդտեղ «ամոթալի» ոչինչ չեմ տեսնում), քան ավտոմատ թարգմանիչով թարգմանված լինեն ու բնօրինակ լեզվին չտիրապետելու պատճառով, հնարավոր չլինի ստուգել։ Ձեզ հաճելի խմբագրումներ։--Armen (քննարկում) 06:19, 18 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
  •   Դեմ եմ Հայերեն Վիքիպեդիայում մեքենայական թարգմանության օգնությամբ որևէ նախագիծ իրականացնելուն։ Համաձայն եմ, որ որևէ ամոթալի բան չկա, որ Հայերեն Վիքիպեդիայում ինչ-որ հոդվածներ բացակայում են։ Ի վերջո խմբագիրները ստեղծում են այն թեմաները, որոնք մտնում են իրենց հետաքրքրությունների սահմաններում։ Եթե չեն գրվել, նշանակում է դեռ չկա այն խմբագիրը, որի հետաքրքրությունների մեջ է մտնում այդ թեման։ — GeoØ () 19:19, 18 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]