Նիկողոս Բեդրոսյան
Նիկողոս Բեդրոսյան (բուլղար․՝ Нигохос Бедросян, ծննդյան և մահվան տվյալները անհայտ են), բուլղարահայ ճարտարապետ, գործել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում[1]։
Նիկողոս Բեդրոսյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | 20-րդ դար |
Մահվան վայր | անհայտ |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Կենսագրություն
խմբագրելՆիկողոս Բեդրոսյանը Ռուսե է տեղափոխվել 1880-ական թվականներին[1]։ Առաջին գործը եղել է քաղաքի կոյուղագծերի նախագծումը և կառուցումը։ Տասներեք շենք է նախագծել քաղաքում, որոնցից որոշները համարվում են պետական նշանակության մշակութային հուշարձաններ[2] 1893 թվականին Բեդրոսյանը քաղաքային խորհրդի ճարտարապետական նախագծերով զբաղվելու հավաստագիր է ստացել, որից որոշ ժամանակ անց լքել է քաղաքը[1]։
Նրա աշխատանքներից են Իվան Սիմենովի տունը, Սիմեոն եղբայրների բանկի շենքը (1895)[2], առևտրական և քաղաքագետ Ջոզեֆ Դայնելովի[3] և Գեորգի Մարտինովի (1900)[4] տները։ 1897 թվականին նա կառուցել է տուն, որտեղ ապրել է իր կնոջ՝ Մարիամ Բեդրոսյանի հետ մինչև 1901 թվականը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Подаръкът за Мириам». legends-ruse.weebly.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 «Къщите на братя Симеонови – архитектурни шедьоври в Русе». vestnikstroitel.bg. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Историческо развитие на Русе след Освобождението». museumruse.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Къщата на Георги Мартинов». Българска национална телевизия. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.