Վիքիպեդիայի հուշարձան

Վիքիպեդիայի հուշարձան (լեհ.՝ Pomnik Wikipedii), Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում, որը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվել է Լեհաստանի Սլուբիցե քաղաքում։ Հեղինակը հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է։

Picto infobox architecture.png
Վիքիպեդիայի հուշարձան
լեհ.՝ Pomnik Wikipedii

The unveiling of the Wikipedia monument 33.JPG
Քանդակի բացման արարողության ժամանակ
Կոորդինատներ52°20′57″ հս․ լ. 14°33′37″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՍլուբիցե, Լեհաստան
Կառուցվել է2014
Շինության ձևըքանդակ
Կառուցել էՄիհրան Հակոբյան
Ներկա վիճակըկանգուն

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանի կառուցմամբ զբաղվել է «Կոլլեգիում Պոլոնիկում» (Collegium Polonicum) համալսարանը, որը Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի և Ֆրանկֆուրտի (Օդեր) Վիադրինայի եվրոպական համալսարանի համատեղ կրթական հարթակն է։ Նախաձեռնողը չորս տարի առաջ եղել է նրա տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկին։ Աշխատանքը հանձնարարվել էր «Կոլլեգիում Պոլոնիկումի» ուսանող 30-ամյա Միհրան Հակոբյանին։

Ըստ լրատվամիջոցների՝ նախագծի արժեքը 11-12 հազար եվրո է։ Գումարը հատկացվել է Սլուբիցեի քաղաքային բյուջեից։

Արձանը կանգնեցվել է Սլուբիցե ուսանողական փոքրիկ քաղաքի, որը գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտի (Օդեր) հարևանությամբ, գլխավոր հրապարակում։ Բացման արարողությունը կայացել է հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով ժամը 18-ին։ Նրան մասնակցել են Վիքիմեդիայի ինչպես լեհական և գերմանական կազմակերպությունների, այնպես էլ Սան Ֆրանցիսկոյի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչները։ Դրանից մեկուկես ժամ առաջ կայացել է տարբեր երկրների Վիքիպեդիաների խմբագիրների ուսուցողական դասընթացներ և հանրագիտարանի մասին գրքի հեղինակ Դարիուշ Եմելնյակի ելույթը։

Հուշարձանի նկարագրությունԽմբագրել

 
Հուշարձանին փակցված գերմաներեն ցուցատախտակը

Քանդակի նախնական էսքիզն իրենից ներկայացնում էր չորս տղամարդու, որոնք իրենց ձեռքերում բռնում էին Վիքիպեդիայի հանրահայտ պատկերանշանը։ Սակայն հետագայում հեղինակը փոխել է արձանի տեսքը՝ պատկերելով երկու կնոջ և երկու տղամարդու ֆիգուր[1]։ Արձանի բարձրությունը 1,7 մետր է։ Պատրաստված է լամինատից[2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել