Վիրջինյուս Սինկևիչուսը (լիտվերեն՝ Virginijus Sinkevičius, նոյեմբերի 4, 1990, Վիլնյուս, Լիտվա), լիտվացի քաղաքական գործիչ, ով 2019 թվականից, գլխավորությամբ, ծառայում է որպես Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար։ Նա նախկինում եղել է Լիտվայի Հանրապետության Սեյմի անդամ և Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարության նախարար։ Այժմ նա մեծ դեր է խաղում եվրոպական էկոլոգիական բազմաթիվ հարցերում։

Վիրջինիուս Սինկևիչուս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1990(1990-11-04)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվա
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունԱբերիստուիտի համալսարան և Մաաստրիխտի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններMember of the Seimas?, Minister of Economy and Innovation? և European Commissioner for the Environment?
ԿուսակցությունLithuanian Peasant and Greens Union?
 Virginijus Sinkevičius Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

2009 թվականին Սինկևիչուսն ավարտել է Սալոմեյա Ներիս գիմնազիան, Լիտվայի Վիլնյուս մայրաքաղաքում, որտեղ նա ծնվել է։ Այնուհետև նա շարունակել է իր կրթական ճանապարհը Աբերստյու համալսարանում, որտեղից ստացել է Տնտեսական և սոցիալական հետազոտությունների բակալավրի աստիճան 2012 թվականին։

2012 թվականին Սինկևիչուսը սովորում էր Լիտվայի Հանրապետության վարչապետի գրասենյակի Տարածաշրջանային և էթնիկական հարցերի բաժնում։ 2013 թվականին նա Մաաստրիխտի համալսարանում ստացել է եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում։

Սինկևիչուսը մայրենի լեզուն լիտվերենն է։ Նա նաև տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուների[2]։

Վաղ կարիերա խմբագրել

2012 թվականից 2015 թվականներին Սինկևիչյուսը եղել է Lithuania Tribune լրատվական պորտալի հեղինակ և խմբագիր։ 2013–2014 թվականներին նա աշխատել է որպես ծրագրի ղեկավարի օգնական Վաշինգտոնի Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում (CEPA):

2014 թվականին Սինկևիչուսն աշխատել է որպես միջազգային խմբի նախագծի ղեկավար «Lietuvos paštas»-ում։ 2014 թվականից 2015 թվականներին մասնակցել է «Ստեղծիր Լիտվան» ծրագրին։ 2015-ից 2016 թվականներին եղել է Լիտվայի օդանավակայանների (LTOU) կոնցեսիոն նախագծում ծրագրի համակարգող։ 2016 թվականին նա եղել է Լիտվայի հանրային ձեռնարկությունների ներդրումային միջավայրի բարելավման խմբի թիմի ղեկավար։

2017 թվականին Սինկևիչուսը ավարտեց Թվային քաղաքականության դասընթացը Օքսֆորդի համալսարանում, Օքսֆորդ, Անգլիա։

Քաղաքական կարիերա խմբագրել

Կարիերա ազգային քաղաքականության մեջ խմբագրել

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Սինկևիչյուսը միանձնյա ընտրվել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր՝ որպես անկախ թեկնածու Վիլնյուսի Շեշկինե ընտրատարածքից։ Այնուհետև նա նշանակվեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ։

2017 թվականի նոյեմբերի 27-ին Սինկևիչուսը նշանակվել է Լիտվայի տնտեսության նախարար-վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի կաբինետում և տնտեսության նախարարության վերակազմավորումից հետո նա դարձել է էկոնոմիկայի և նորարարության նախարար[3]։

Եվրահանձնակատար խմբագրել

2019 թվականի օգոստոսի 22-ին Լիտվայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է Սինկևիչուսի թեկնածությունը Եվրահանձնակատարի պաշտոնում[4]։ Առաջադրումը համաձայնեցվել է վարչապետ Սկվերնելիսի և Լիտվայի ֆերմերների և կանաչների միության (LVŽS) առաջնորդի՝ Ռամունաս Կարբաուսկիսի հետ[5]։

Պաշտոնը ստանձնելուց հետո Սինկևիչուսը դարձավ ամենաերիտասարդ եվրոհանձնակատար՝ ընդամենը 28 տարեկան հասակում[6]։ Մինչ նա այդ պաշտոնը զբաղեցրել էին միայն 30 տարեկան և ավել տարիքի անձինք։

2022 թվականին Սինկևիչուսը առաջարկել է օրինականորեն պարտադիր թիրախներ՝ կիսով չափ կրճատել քիմիական թունաքիմիկատների օգտագործումը և մինչև 2030 թվականը Եվրոպական միության տարածքի առնվազն 20%-ում վերականգնել բնությունը՝ փորձելով ավելի լավ պաշտպանել առողջությունը և վերականգնել վայրի բնության ներկայացուցիչների նվազող գլխաքանակը[7]։

Ճանաչում խմբագրել

2018 թվականին Սինկևիչուսը մրցանակ է ստացել «Տարվա լավագույն բիզնես միջավայրի համար» ասոցիացիայի կողմից ներդրողների ֆորումի կողմից և «SWITCH Tech Awards»-ում «Բլոքչեին առաջնորդություն» անվանակարգում։ 2019 թվականին նա ստացել է «Գործընկերության առաջնորդ 2018» մրցանակը նորարարական բարեփոխումների և ստարտափ էկոհամակարգի զարգացման համար Լիտվայի բիզնեսի համադաշնություն կազմակերպության կողմից։ 2018 թվականին Սինկևիչուսը ընդգրկվել է աշխարհի 100 կառավարության մեջ դեր ունեցող ամենաազդեցիկ երիտասարդների ցանկում՝ «Apolitical» կայքի կողմից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.lrs.lt/sip/portal.show?p_r=35299&p_k=2&p_a=498&p_asm_id=79144
  2. «Virginijus Sinkevičius».
  3. 3,0 3,1 «Virginijus Sinkevičius». Lietuvos Respublikos ekonomikos ir inovacijų ministerija (Lithuanian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «auto» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. Saulius Jakučionis (2019 թ․ օգոստոսի 22). «Lithuanian parliament approves nomination of Economy Minister Sinkevičius to European Commission». Lithuanian National Radio and Television.
  5. David M. Herszenhorn (7 August 2019), Lithuania puts forward economy minister for European Commission Politico Europe.
  6. Eline Schaart and Louise Guillot (1 December 2020), Honeymoon’s almost over for EU’s green guardian Politico Europe.
  7. Kate Abnett and Francesco Guarascio (22 June 2022), EU seeks to halve use of pesticides, heal nature with landmark laws Reuters.

Արտաքին հղումներ խմբագրել