Վիրջինիա (օձ)
Վիրջինիա | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Virginia Baird]& Girard, 1853
| ||||||||||||||||
|
Վիրջինիա, ոչ թունավոր օձեր ցեղից լորտուների ընտանիքից։ Մանր օձեր, հազվադեպ են գերազանցում 25 սմ երկարությունը։ Գունավորումը սովորաբար միագույն է, ավելի բաց որովայնային կողմով։ Ժամանակի մեծ մասը անցկացնում են փտող գերանների կամ տերևային փռվածքների տակ։ Սնվում են անձրևաորդերով և փափկամարմին հոդվածոտանիներով։ Նրանց հիմնական թշնամիները հանդիսանում են Leptomicrurus, Micruroides և Micrurus ցեղի օձերը։ Էնդեմիկ է ԱՄՆ-ի համար։
Տեսակներ խմբագրել
Virginia ցեղում կա երեք տեսակ[1][2]։
- Virginia pulchra — ԱՄՆ-ի արևելքում Փենսիլվանիայից մինչև Արևմտյան Վիրջինիա,
- Virginia striatula-դարչնագույն վիրջինիա օձ — ԱՄՆ-ի հարավ-արևելք, Օկլահոմայից և Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա և Ֆլորիդա։
- Virginia valeriae|արևելյան վիրջինիա օձ — ԱՄՆ-ի արևելքում Այովայից և Տեխասից մինչև Փենսիլվանիա և Ֆլորիդա։
Տեսակները միմյանց մեջ դժվար է տարբերել։ V. valeriae-ի մոտ թեփուկը հարթ, V. striatula-ի մոտ թեփուկներն ունեն ողնուց, V. pulchra-ի մոտ թեփուկը` քիչ արտահայտված ողնուցով[3]։ Չնայած նրան, որ տեսակների արեալները մեծամասնությամբ համընկնում են, հիբրիդները նրանց միջև անհայտ են։
Գրականություն խմբագրել
- Blanchard, F. N. 1923. The Snakes of the Genus Virginia. Papers Mich. Acad. Sci., Vol. 3, pp. 343–365.
Աղբյուրներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա (օձ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա (օձ)» հոդվածին։ |