Վիտալի Իվանովիչ Վորոտնիկով (ռուս.՝ Виталий Иванович Воротников, հունվարի 20, 1926(1926-01-20)[1], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2012(2012-02-19), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործչ, դիվանագետ, ԽՄԿԿ անդամ (1947

Վիտալի Վորոտնիկով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Սամարայի պետական տիեզերական համալսարան (1954)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 20, 1926(1926-01-20)[1]
Ծննդավայր Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 19, 2012(2012-02-19) (86 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Պատվո շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԺՏՆՑ ոսկե մեդալ

Ավարտել է Կույբիշևի ավիացիոն ինստիտուտը (19541942 թվականից աշխատել է Զերժինսկու անվան շոգեքարշանորոգման, ապա Կույբիշևի ավիացիոն գործարաններում։ 1955 թվականից կատարել է կուսակցական աշխատանքներ։ 1961-1963 թվականներին եղել է ԽՄԿԿ Կույբիշևի մարզկոմի քարտուղար, 1965-1967 թվականներին՝ երկրորդ քարտուղար (1963-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Կույբիշևի արդյունաբերական մարզկոմի երկրորդ քարտուղար)։ 1967 թվականից՝ Կույբիշևի մարզգործկոմի նախագահ, 1971 թվականից՝ ԽՄԿԿ Վորոնեժի մարզկոմի առաջին քարտուղար, 1975 թվականից՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1979-1982 թվականներին՝ ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Կուբայի հանրապետությունում, 1982 թվականի հուլիսից՝ ԽՄԿԿ Կրասնոդարի երկրկոմի առաջին քարտուղար։ 1983-1988 թվականներին՝ ՌՍՖՍՀ-ի Մինիստրների խորհրդի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ անդամ 1971 թվականից, 1983 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, դեկտեմբերից՝ անդամ։ ԽՍՀՄ 7-րդ, 9-րդ, 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Վորոտնիկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 502