Վիվերներ

գիշատիչ կաթնասունների ընտանիք
Մշկաբեշկներ
Genetta genetta felina (Wroclaw zoo).JPG
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Վերնակարգ Laurasiatheria
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ենթակարգ Feliformia
Ընտանիք Մշկաբեշկներ (Viverridae)
Gray, 1821

Վիվերներ կամ մշկաբեշկներ[1][2][3][4] (լատ․՝ Viverridae), գիշատիչների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Մարմինը և պոչը երկար են, համապատասխանաբար 17—98 սմ և 12—90 սմ, զանգվածը՝ 0,5—13 կգ, ոտքերը կարճ, հաճախ նման են կզաքիսազգիներին։ Որոշ վիվերներ ունեն հոտավետ արտազատուկ (ցիբետին) արտադրող հատուկ գեղձեր։ Գիշատիչների կարգի ամենամեծ ընտանիքն է (36—37 սեռ, 75, այլ տվյալներով՝ ավելի տեսակ)։ Տարածված են Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Հարավ-Արևմտյան Եվրոպայում։ Ցամաքաբնակ են, մի քանիսը՝ նաև ծառաբնակ։ Սնվում են մանր կենդանիներով, երբեմն պտուղներով և ընկույզներով։ Վիվերներ՝ 1.գենետա, 2․ իխնեմոն, 3․ ցիվետա Հիմնական սեռերն են՝ գենետներ (6 տեսակ), վիվերներ (6)․ իխնեմոններ կամ մանգուստներ են։ Բազմաթիվ վիվերներ որսորդության օբյեկտ են, որոշ տեսակներ բուծվում են (ցիբետինն օգտագործվում է օծանելիքի արտադրության ու բժշկության մեջ)։ Բնակավայրերին մոտ ապրող վիվերները օգտակար են․ ոչնչացնում են վնասակար կրծողներին և թունավոր օձերին։ Կլիմայավարժեցվել են Վեստ-Ինդիայում, Հավայան կղզիներում և Ճապոնիայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 464 CC BY-SA icon 80x15.png

ԾանոթագրություններԽմբագրել