«Վիննիցայի վերջին հրեան» (գերմ.՝ Der letzte Jude von Winniza), լուսանկար, որում ներկայացված է մեկ դրվագ Հոլոքոստից Ուկրաինայում, մասնավորապես Վիննիցայում։ Լուսանկարում պատկերված է դիակներով լցված փոսի եզրին ծնկի եկած անհայտ հրեա, որի գլխին ատրճանակն է մոտեցրել Երրորդ Ռայխի մի զինվոր։ Լուսանկարը, որը հավանաբար արել է հրեաների սպանություններին մասնակից գերմանացի, Հոլոքոստի թեմային նվիրված ամենահայտնի լուսանկարներից է։

Վիննիցայի վերջին հրեան
տեսակԼուսանկար
նկարիչանհայտ
տարի1940[1]
գտնվում էՎիննիցա[2][1]
https://collections.ushmm.org/search/catalog/pa5355, https://digital.kenyon.edu/bulmash/1085/, https://www.loc.gov/pictures/item/2002736474/ կայք
Ծանոթագրություններ
 The last Jew in Vinnitsa Վիքիպահեստում

Համատեքստ խմբագրել

Վիննիցայի մարզի կենտրոն Վիննիցա քաղաքի հրեական համայնքն ունի երկար ու հին պատմություն։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու ժամանակ, Վիննիցայի հրեա բնակչությունը կազմել է 33 150 մարդ, այսինքն՝ քաղաքի բնակչության ընդհանուր թվաքանակի 35,6 %-ը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսի 19-ին, Վիննիցան գրավել է վերմախտը։ Հրեա բնակչության մի մասը հասցրել է տարհանվել նահանջող Կարմիր բանակի հետ, իսկ քաղաքում մնացածները (որոնք եղել են մեծամասնությունը) փակվել են Երուսալիմկայի շրջանում գտնվող գետտոյում, իսկ քաղաքում ստեղծվել է յուդենրատ։ 1941 թվականի հուլիսի 28-ին Վիննիցայում գնդակահարվել են առաջին 146 հրեաները։ Օգոստոսի 1-ին գնդակահարությունները վերսկսվել են 25 հրեա մտավորականների սպանությամբ, իսկ օգոստոսի 13-ին գնդակահարվել է ևս 350 մարդ։ Սեպտեմբերի 5-ին և 13-ին «Հրեական հարցի վերջնական լուծման» նախապատրաստման շրջանակներում Վիննիցայի տարածքում սպանվել է 1000 և 2200 հրեա համապատասխանաբար։ Սեպտեմբերի 19-22-ին գնդակահարվել է շուրջ 28 հազար հրեա՝ Վիննիցկայի գետտոյի կալանավորների մեծ մասը։ Արժեքավոր իրերի բռնագրավումից հետո հրեաներին քշել են քաղաքի տարբեր վայրերում նախապես փորված մեծ փոսերի մոտ ու գնդակահարվել, ընդ որում՝ սպանությունները լուսանկարվել են։ Գնդակահարություններին մասնակցել են գերմանական ոստիկանական գումարտակներն ու այզացխմբերն ուկրաինացի կոլաբորացիոնիստների օգնությամբ։ Կենդանի է թողնվել հրեա մասնագետների մի մասը, որոնց աշխատանքն անհրաժեշտ էր գերմանական օկուպացիոն իշխանություններին։ Աշխատանքներում հրեաների օգտագործման նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվել այն «վտանգի» պատճառով, որ սպառնում էր Հիտլերի շտաբի շինարարությանը։ 1943 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ մարդահամարի ընթացքում հայտնաբերվել է 5 հազար հրեա, որոնց մի մասը Վիննիցա է վտարվել շրջակա տարածքներից։ Շատերը մահացել են տիֆից ու սովից, ոչնչացվել են նաև հրեա ռազմագերիները։ Հունվարի 16-ին գնդակահարվել են գրեթե բոլոր հրեաները, իսկ օգոստոսի 25-ին սպանվել են կենդանի մնացած վերջին 250 հրեա մասնագետները։ Վիննիցան հայտարարվել է «հրեաներից ազատ»[3][4][5][6][7][8][9][10][11][12]։

Նկարագրություն խմբագրել

Լուսանկարն արվել է Վիննիցայում (Ուկրաինական ԽՍՀ)[13] հավանաբար 1941 թվականի հուլիսին[14], կամ առնվազն 1941 և 1943 թվականների միջև[15]։

 
«Վիննիցայի վերջին հրեան»

Լուսանկարում պատկերված է նոր սպանված հրեաների բազաթիվ դիակներով լցված փոս, որի եզրին ծնկել է հրեան։ Նա հագել է պիջակ ու սպիտակ վերնաշապիկ, ձեռքին բռնել է վերարկուն և ծնկի իջած էլ մեջքը ուղիղ է։ Իր լայն բացված աչքերով հրեան նայում է ուղիղ տեսախցիկին, որը ֆիքսում է նրա սեղմած շրթունքները, ներս ընկա այտերն ու սև մազերը։ Նրա հետևում՝ փոսից հանված հողի կույտի վրա կանգնած է զինվորը։ Գերմանացին ակնոցով է ու չսափրված դեմքով, հագել է դաշտային մոխրագույն զինվորական համազեստ։ Բաճկոնը կոճկված չէ, իսկ հագուստը հողոտ չէ։ Զինվորը պատրաստվում է գնդակահարել հրեային և նրա գլխին է մոտեցրել «Walther P38» ատրճանակը։ Հետին պլանում կանգնած է 14 մարդ՝ այնզացխմբի, ՍՍ զորքերի ու Աշխատանքի կայսերական ծառայության անդամներ, որոնք հետևում են այդ օրվա հերթական գնդակահարությանը, երբ զոհվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անմեղ մարդիկ։ Այդ գործողության գլխավոր մասնակիցներից մեկը, որը չի երևում լուսանկարում և մնացել է կադրից դուրս՝ գերեզմանը հակառակ կողմում, հավանաբար պրոֆեսիոնալ լուսանկարիչ է «Leica» փոքր ֆոտոխցիկով, ինչի մասին վկայում է լուսանկարի դիմանկարային ձևաչափն ու նրա թույլտվությունը։ Լուսանկարն աչքի է ընկնում նաև դետալներին դարձված ուշադրությամբ, որում կարելի է նկատել լուսանկարչի՝ ինչ-որ բան հիշատակ վերցնելու, որպես յուրօրինակ «հուշանվեր» պահելու ցանկությունը։ Հնարավոր է, որ նրանք սպասում են, թե երբ պետք է լուսանկարիչը՝ իրենց ընկերը, լուսանկարի բեմադրված տեսարանը։ Հրեան էլ, դիմադրության ոչ մի նշան ցույց չտալով, աչքի է ընկնում ավելի մեծ արժանապատվությամբ, քան իր շրջապատողները։ Ինչպես նշում են քննադատները, նա գիտի, որ իր մահն անխուսափելի է, որ մահը վրա կհասնի շատ արագ, որ մահացու կրակոցն իր մարմինը կնետի փոսը, և այն կընկնի Վիննիցայի բնակիչների՝ սպանված տղամարդկանց, կանանց ու երեխաների՝ իր հարազատների, ազգականների ու ընկներների մարմինների վրա։ Միևնույն ժամանակ, այդ անհայտ հրեայի դեմքը մահվանից մեկ ակնթարթ առաջ արտահայտում է ոչ թե սարսափ, այլ գարշանք նրանից, ինչ անում են իր հետ, գարշանք նրանց նկատմամբ, ովքեր անում են այդ, և այն հանգամանքի նկատմամբ, որ այդ մարդիկ ոչ միայն ունակ են կատարելու նման արարք, այլ նաև կարող են հետևել դրա ընթացքին[16][17][18][19][20][21][22][23]։

Լուսանկարի հակառակ կողմում գրված է՝ «Վիննիցայի վերջին հրեան» (գերմ.՝ Der letzte Jude von Winniza), և այդպես էլ այն կոչվել է[24][17][19]։ 1942 թվականին, երբ ավարտվել է շտաբի կառուցումը, ՍՍ բրիգադեֆյուրեր և այնզացխմբի հրամանատար Մաքս Թոմասը կարգադրել է, որ վերջին Հիտլերի ժամանումից առաջ վերջին հրեաներն անհետանան ոչ միայն Վիննիցայից, այլև ամբողջ Ուկրաինայից[25][26]։ Լուսանկարը անվանումը կարող է ակնարկել նաև այն, որ հենց նա է Վիննիցայի և հավանաբար նաև իր ցեղի վերջին հրեան, որոնցից շատերը ոչնչացվել են Հոլոքոստի ժամանակ[23]։

Պատմություն և ընկալում խմբագրել

Լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է 1961 թվականին «United Press International» տեղեկատվական գործակալության կողմից, որն այն ստացել է Էլ Մոսից (Չիկագո, Իլինոյս նահանգ, ԱՄՆ)։ Մոսը որը ծագումով հրեա էր և ծնվել էր 1910 թվականին Շիդլովեցում, ինքն էլ եղել էր մի քանի համակենտրոնացման ճամբարների կալանավոր, ինչպիսիք էին Աուշվիցը, Ռիդերլոխը, Ալլակը։ 1945 թվականի մայիսին Մյունխենում նա քաղաքի՝ ամերիկյան 3-րդ բանակի կողմից ազատագրումից և իր՝ համակենտրոնացման ճամբարից ազատվելուց կարճ ժամանակ անց գերմաացի մի զինվորից գնել է ալբոմ, որում էլ գտնվել է այդ լուսանկարը։ Մոսը որոշել է հրապարակել լուսանկարը Ադոլֆ Այքմանի դատավարության ժամանակ, որպեսզի ամբողջ աշխարհի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունեցել նրա օրոք։ Դրանից հետո լուսանկարը մեծ տարածում է ստացել, մասնավորապես տպագրվել է «The Forward» հրեական թերթում ամբողջ էջով[17][19][27][28][29]։

Լուսանկարը Հոլոքոստի թեմային նվիրված ամենահայտնի և ամենաշատ հրապարակվող լուսանկարներից մեկն է, որը դիտողի մոտ առաջացնում է սարսափ, շոկ և կարեկցանք նացիզմի զոհերի նկատմամբ, ընդ որում՝ այն արվել է հավանաբար նացիստական հանցանքների մասնակցի, ոչ թե նրանց արարքները մերկացնողների կողմից[16][17][19][20][30][31]։

Լուսանկարն օգտագործվել է Agnostic Front հարդքոր-պանկ խմբի՝ 1984 թվականին թողարկված «Victim in Pain» առաջին ալբոի շապիկում, ինչից հետո խմբի մասնակիցները մեղադրվել են ռասիզմի մեջ, սակայն վոկալիստ Ռոջեր Միրետն իր ընտրությունը բացատրել է հետևալ կերպ․ «Ես մտածում էի, որ պետք է հրապարակել, որպեսզի պատմությունը չկրկնվի»[32][33]։ 2019 թվականին «Amazon» առցանց խանութի Մեծ Բրիտանիայի բաժնում սկսել են վաճառվել տվյալ լուսանկարի պատկերով շապիկներ, սակայն մամուլում դրա վերաբերյալ տեղեկության տարածումից հետո դրանք հանվել են վաճառքից[34][35][36]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ) — 1993.
  2. Յադ Վաշեմ (երբ.) — 1953.
  3. Круглов, 1997, էջ 13—14, 16, 22—23, 27, 43—44, 67
  4. Vinokurova, 1999, էջեր 332—335
  5. Круглов, 2001, էջ 68
  6. Забарко, 2007, էջ 579
  7. Романовский, Зильберкланг, 2009, էջ 78—79
  8. «Vinnitsa». Յադ Վաշեմ. Վերցված է 20 ноября 2019-ին.
  9. Винница՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում(Ստուգված է 15 Դեկտեմբերի 2020)
  10. Винокурова Ф. А. Матеріали науково-практичної конференції «Євреї України: історія і сучасність». Збірник наукових праць // Евреи Винницы в период нацистской оккупации 1941—1944 гг. — Житомир: Видавництво ЖДУ ім. І. Франка, 2009. — С. 402—403, 407—408. — 401—414 с.
  11. Андрій Кобалія, Анатолій Кержнер (13 мая 2017). «Ідилія в Єрусалимці. Як ремісничий квартал перетворився на гетто?». Громадське радио. Վերցված է 20 ноября 2019-ին.
  12. Катерина Баркалова (19 июля 2019). «Было больше 30 тысяч, осталось 76: Какие ужасы перенесли евреи во время оккупации Винницы». Depo.ua. Վերցված է 20 ноября 2019-ին.
  13. Pellegrini, 2010, էջ 219
  14. «July 1941, a Member of the Waffen-SS Shoots a Jew at a Mass Grave in Vinnitsa, Ukraine». Յադ Վաշեմ. Վերցված է 20 ноября 2019-ին.
  15. Alan Taylor (16 октября 2011). «World War II: The Holocaust». The Atlantic. Վերցված է 20 ноября 2019-ին.
  16. 16,0 16,1 Sollberger et al., 2016, էջ 238—239
  17. 17,0 17,1 17,2 17,3 «The Last Jew in Vinnitsa». Kenyon College. Վերցված է 20 ноября 2019-ին.
  18. «German soldiers of the Waffen-SS and the Reich Labor Service look on as a member of an Einsatzgruppe prepares to shoot a Ukrainian Jew kneeling on the edge of a mass grave filled with corpses». Հոլոքոստի թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 20 ноября 2019-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Denise Gee (16 марта 2017). ««Photography describes everything and explains nothing»». Southern Methodist University. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 20 ноября 2019-ին.
  20. 20,0 20,1 Glenn Patterson (25 октября 2014). «A photograph seen once, long ago, haunted me – and taught me to distrust memor». The Guardian. Վերցված է 20 ноября 2019-ին.
  21. Mort Laitner (27 августа 2019). «The Last Jew in Vinnitsa. On a T-shirt. I want to tell that man, as he kneels and waits to die: The Jews will never stop reminding the world what happened to him». The Times of Israel. Վերցված է 20 ноября 2019-ին.
  22. Daniel S. Mariaschin (17 сентября 2019). «Stop trivializing the Holocaust». Fox News. Վերցված է 20 ноября 2019-ին.
  23. 23,0 23,1 Рам Юдовин (27 января 2019). «Последний еврей Винницы». Snob.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 20 ноября 2019-ին.
  24. Sollberger et al., 2016, էջ 238
  25. Breitman, 1996, էջ 314
  26. Taegert, 2016, էջ 74—75
  27. «Al Moss». Հոլոքոստի թանգարան. Վերցված է 20 ноября 2019-ին.
  28. «USC Shoah Foundation Institute testimony of Al Moss». Հոլոքոստի թանգարան. Վերցված է 20 ноября 2019-ին.
  29. ««Holocaust Shirts» Bearing Image Of Man Being Shot Into Mass Grave Sold On Amazon UK». Yeshiva World News. 25 августа 2019. Վերցված է 20 ноября 2019-ին.
  30. Deborah R. Staines Auschwitz and the camera // Contents. — Mortality. — Taylor and Francis / Association for the Study of Death and Society, 2002. — С. 13—32. — 118 с.
  31. Isabel Wollaston The absent, the partial and the iconic in archival photographs of the Holocaust // Contents. — Jewish Culture and History. — University of Southampton / Taylor and Francis, 2012. — С. 439—462. — 486 с.
  32. Kelefa Sanneh (2 марта 2015). «United Blood. How hardcore conquered New York». The New Yorker. Վերցված է 20 ноября 2019-ին.
  33. «My Riot: Agnostic Front, Grit, Guts & Glory by Roger Miret. The Agnostic Front vocalist takes a trip down memory lane, in this exclusive look at his upcoming book». Kerrang!. 7 сентября 2017. Վերցված է 20 ноября 2019-ին.
  34. «Amazon removes shirts with notorious photo of Nazi executing Jew». The Times of Israel. 24 августа 2019. Վերցված է 20 ноября 2019-ին.
  35. Daniel Sugarman (25 августа 2019). «Amazon UK removes from sale items of clothing featuring infamous Holocaust picture». The Jewish Chronicle. Վերցված է 20 ноября 2019-ին.
  36. Zachary Halaschak (26 августа 2019). «Amazon stops selling shirt showing Nazi executing Jewish man». Washington Examiner. Վերցված է 20 ноября 2019-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել