Վիյան Փեյման (, Մակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան - ապրիլի 6, 2015(2015-04-06)[1], Ռաս ալ-Այն, Ռաս ալ-Այնի շրջան, Ռաս ալ-Այնի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա[2], ծնյալ Գյուլստան Թալի Ցինգանլո), քուրդ երգչուհի և Կանանց ինքնապաշտպանական ջոկատներից մեկի (Yekîneyên Parastina Jin - YPJ) մարտիկ։ 2015 թվականին զոհվել է Սիրիայում Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ ) ահաբեկիչների դեմ մարտնչելիս։

Վիյան Փեյման
ԾննդավայրՄակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան
Մահացել էապրիլի 6, 2015(2015-04-06)[1]
Մահվան վայրՌաս ալ-Այն, Ռաս ալ-Այնի շրջան, Ռաս ալ-Այնի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա[2]
Մասնագիտություներգչուհի, ռազմիկ և ուսուցչուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Իրանի Մակու քաղաքում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց առաջ աշխատել է որպես ուսուցչուհի[3][4] և, բացի այդ, քրդական ժողովրդական երաժշտության ոճով երգեր է հորինել ու կատարել[5][6]։ Համբավվել է որպես dengbêj՝ ժողովրդական երգիչ և ասացող, ով գովերգել է քուրդ ժողովրդի պայքարը իսլամական պետության դեմ Ռոջավայում տեղի ունեցած բախումների ժամանակ և այդ պայքարում ընկած մարտիկներին[7][8]։

Մարտերի մասնակցելիս Վիյանը երկու անգամ վիրավորվել է և երկու անգամն էլ բուժվելուց հետո վերադարձել է մարտադաշտ, շարունակել պայքարը[3]։ NBC News-ի թղթակցին նա ասել է, որ ինքը մարտնչել է Կոբանեի մերձակայքում՝ հանուն Մերձավոր Արևելքի կանանց ազատ ապրելու իրավունքի։ «Մենք կանգնած ենք այստեղ և տղամարդկանց հավասար մարտնչում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ կանանց ավանդաբար թերագնահատում են՝ համարելով ոչ լիարժեք մարդ։ Մենք կանգնած ենք այստեղ՝ որպես մեր տարածաշրջանի բոլոր կանանց ուժի խորհրդանիշ»[9]։

Վիյան Փեյմանը զոհվել է Իսլամական պետության դեմ մղված կռիվներից մեկում 2015 թվականի ապրիլի 6-ին[9].[10] Սիրիա-թուրքական սահմանի մոտ գտնվող Սերե Քանիե քաղաքի մերձակայքում[4]։ Նրա աճյունը հողին են հանձնելԴերբեսի քաղաքի նահատակաց գերեզմանատանը, որը կրում է Շեհիդ Ռուստեմ Քուդիի անունը[11]։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ արվեստագետներ Վիյան Փեյմանին նվիրված երկեր են ստեղծել։ Քուրդ երաժիշտ Շահրիյար Ջամշիդին նրա հիշատակին է ձոնել 2020 թվականին թողարկած My Sunset-Land ROJAVA ալբոմում ընդգրկած «Viyan» կոմպոզիցիան, որտեղ գովերգում է իրանցի քուրդ երգչուհուն, ով համարձակվել է ընդվզել նաև Իրանում կին արվեստագետների գործունեությունը սահմանափակող օրենքների դեմ[12][13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.nbcnews.com/storyline/isis-terror/viyan-peyman-female-kurdish-fighter-killed-battling-isis-n339566
  2. 2,0 2,1 2,2 https://www.rudaw.net/turkish/interview/22042015
  3. 3,0 3,1 «Engel in Kobani: Women Are on the Front Lines Against ISIS». NBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  4. 4,0 4,1 «Şehit Viyan'ın son günleri...». Rudaw. Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  5. «poptronics ' Le Rojava, terre de lutte féministe, à la kalach et en musique». www.poptronics.fr. Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  6. «Viyan Peyman - New Songs, Playlists & Latest News - BBC Music» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 27 лютого 2020-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  7. «Viyan Peyman immortalizes in Kobanê». www.diclehaber.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 6 березня 2019-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  8. Teams, Clipnano com. «Viyan Peyman - Kobane 2015 - Reber Dosky». Clipnano.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «Viyan Peyman, Female Kurdish Fighter Killed Battling ISIS». NBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  10. Llibertat.cat. «Mor la combatent de l'YPJ i cantant kurda Viyan Peyman». Llibertat.cat (կատալաներեն). Արխիվացված է օրիգինալից 24 квітня 2019-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  11. «JINHA || jinhaber1.com». www.jinhaber1.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  12. «Viyan». Canuckistan (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 16 березня 2021-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. «…With the opening piece, 'Viyan', Jamshidi remembers Kurdish-Iranian singer Viyan Peyman, a Dengbej (storyteller) and teacher who left her hometown and all her belongings to join the resistance in Rojava and lost her life in 2015.»
  13. «Shahriyar Jamshidi - Viyan [My Sunset-Land ROJAVA Album © 2020]». YouTube. Արխիվացված է օրիգինալից 21 березня 2022-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.

Աղբյուրներ խմբագրել