Վիկտոր Վասկես

իսպանացի ֆուտբոլիստ

Վիկտոր Վասկես Սոլսոնա (իսպ.՝ Víctor Vázquez Solsona, հունվարի 20, 1987(1987-01-20)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Տորոնտո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։

Վիկտոր Վասկես
իսպ.՝ Víctor Vázquez Solsona
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1987(1987-01-20)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017 «Տորոնտո»
2016 «Կրուս Ասուլ»
2011 «Բրյուգգե»
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Վասկեսը ծնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում։ 11 տարեկանում եղել է Բարսելոնայի ակումբի երիտասարդական կազմի անդամ։ Խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում։ Նրա դեբյուտը եղավ հիմնական կազմում 2008 թվականի ապրիլի 12-ին Լա Լիգայում, «Ռեկրեատիվո»-ի դեմ խաղում, որտեղ նա փոխարինել է Սանտիագո Էսկերրոյին[4]։ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում ռուսական «Ռուբինի» դեմ խաղում Վիկտորը խփեց իր առաջին գոլը Բարսելոնայի կազմում[5]։ Կատալոնական ակումբի կազմում Վիկտորը դարձավ չեմպիոն և ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, չնայած նրա ներդրումը ընդհանուր հաջողության մեջ աննշան էր։

2011 թվականի ամռանը ավելի շատ փորձ ձեռք բերելու նպատակով՝ Վիկտորը հեռացավ Իսպանիայից և գնաց բելգիական «Բրյուգգե»։ Նա պայմանագիր ստորագրեց 3 տարի ժամկետով։ Հուլիսի 31-ին «Վեստերլոյի» դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Ժյուպիլեյի լիգայում[6]։ Հենց այդ խաղում Վասկեսը խփեց իր առաջին գոլը նոր թիմում։ 2013 թվականից մինչև 2016 թվականը Վիկտորը երկարաձգեց իր պայմանագիրը «Բրյուգգեյի» հետ։ 2015 թվականին նա օգնեց թիմին նվաճել Բելգիայի գավաթը և մրցաշրջանի ավարտին ճանաչվեց որպես առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

2016 թվականի սկզբին Վասկեսը տեղափոխվեց մեքսիկական «Կրուս Ասուլ»[7]։ Տեղափոխման գումարը կազմում էր 1,5 միլիոն եվրո։ Մեքսիկայի առաջնությունում «Լեոնի» դեմ խաղում նա հանդես եկավ առաջին անգամ։ 2016 թվականի մարտի 6-ին «Ունիվերսիդադ Նասյոնալ ակումբի» դեմ մրցամարտում Վասկեսը խփեց իր առաջին գոլը «Կրուս Ասուլի» կազմում[8]։

2017 թվականի սկզբին Վասկեսը պայմանագիր կնքեց Կանադայի «Տորոնտո» Ֆուտբոլային ակումբի հետ։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2013 թվականի հունիսի 3-ի դրությամբ[9][10]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Այլ[11] Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բարսելոնա ՖԱ C 2005-2006 29 7 - - - - - - 29 7
Ընդամենը 29 7 - - - - - - 29 7
Բարսելոնա ՖԱ Բ 29 1 - - - - - - 29 1
2007-2008 27 9 - - - - - - 27 9
2008-2009 19 0 - - - - - - 19 0
2009-2010 18 1 - - - - - - 18 1
2010-2011 25 1 - - - - - - 25 1
Ընդամենը 118 12 - - - - - - 118 12
Բարսելոնա ՖԱ 2007-2008 1 0 0 0 0 0 0 0 1 0
2008-2009 0 0 0 0 1 0 0 0 1 0
2009-2010 0 0 0 0 0 0 0 0 0 0
2010-2011 0 0 0 0 1 1 0 0 1 1
Total 1 0 0 0 2 1 0 0 3 1
Բրյուգգե ՖԱ 2011-2012 35 6 1 0 11 1 - - 47 7
2012-2013 28 3 1 0 5 1 - - 34 4
2013-2014 20 2 1 0 1 0 - - 22 2
2014-2015 24 4 4 2 12 5 - - 37 11
2015-2016 14 0 1 0 8 1 - - 23 1
Ընդամենը 121 15 7 2 37 7 - - 165 25
Կրուս Ասուլ 2015–2016 14 1 - - - - - - 14 1
Տորոնտո ֆուտբոլային ակումբ 2017 13 3 0 0 0 0 - - 13 3
Ընդամենը կարիերայում 296 38 7 2 39 8 0 0 332 47

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Բարսելոնա»

  «Բրյուգգե»

  • Ֆուտբոլի Բելգիայի գավաթի մրցանակակիր - 2014/2015

Անհատական խմբագրել

  • Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում՝ լավագույն ֆուտբոլիստ - 2014/2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Рекреативо VS. Барселона 2:2» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ ապրիլի 12.
  5. «Барселона VS. Рубин 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ դեկտեմբերի 7.
  6. «Брюгге VS. Вестерло 5:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 31.
  7. «Víctor Vázquez, exjugador de Barcelona, será contratación de Cruz Azul» [Víctor Vázquez, former Barcelona player, will be a Cruz Azul signing] (Spanish). ESPN Deportes. 2015 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «УНАМ Пумас VS. Крус Асуль 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 6.
  9. «Víctor Vázquez». Soccerway. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  10. «Team statistics». Toronto FC. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  11. Includes other competitive competitions, including the Supercopa de España, UEFA Super Cup, FIFA Club World Cup.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վասկես» հոդվածին։