Վիկտոր Վիկտորովիչ Սոբոլև (ռուս.՝ Виктор Викторович Соболев, օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1915, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 7, 1999(1999-01-07), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային աստղագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1981

Վիկտոր Սոբոլև
Ծնվել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1915
Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 7, 1999(1999-01-07) (83 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, աստղաֆիզիկոս, պատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա[2], աստղագիտություն[2], աստղ[2] և աստղագիտության պատմություն[2]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3][2]
Գիտական ղեկավարՎիկտոր Համբարձումյան
Եղել է գիտական ղեկավարVsevolod Ivanov?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Viktor Viktorovich Sobolev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1938), որտեղ աշխատել է 1941 թվականից (1948 թվականից՝ պրոֆեսոր)։ Եղել է Վ․ Համբարձումյանի ասպիրանտը։

Գիտական աշխատանքները նվիրված են տեսական աստղաֆիզիկային։ Մշակել է ոչ ստացիոնար աստղերի սպեկտրների տեսությունը։ Ստեղծել է նոր արդյունավետ մեթոդներ ճառագայթման փոխանցման ու տեսության մեջ և դրանք կիրառել աստղաֆիզիկական մի շարք խնդիրների լուծման համար։

Ընդլայնել է Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքի կիրառություններն այդ բնագավառում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Соболев Виктор Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Սոբոլև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 487