Վիկտոր Էմանուիլ I
Վիկտոր Էմանուիլ I (իտալ.՝ Vittorio Emanuele I di Savoia, հուլիսի 24, 1759[1][2][3], Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա - հունվարի 10, 1824[1][3], Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), Սարդինիայի թագավոր 1802—1821 թվականներին։ 1793—1796 թվականներին գլխավորել է հեղափոխական Ֆրանսիայի դեմ կռվող սարդինական բանակը, որի ջախջախումից և Պիեմոնտի ֆրանսիացիների օկուպացումից հետո առավելապես գտնվել է Սարդինիա կղզում։ Նապոլեոնի անկումից հետո 1814 թվականին վերադարձել է Թուրին, 1814 —1815 թվականների Փարիզի հաշտությամբ վերստացել իր նախկին տիրույթները և Ջենովայի հանրապետության տարածքը։ Պիեմոնտում բուրժուական հեղափոխություն սկսվելուց (1821 թվականիի մարտ) հետո, չցանկանալով կատարել սահմանադրական զիջումներ, հրաժարվել է գահից հօգուտ իր եղբոր՝ Կարլ Ֆելիքսի։
Վիկտոր Էմանուիլ I | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | հուլիսի 24, 1759[1][2][3] |
Ծննդավայր | Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա |
Մահացել է՝ | հունվարի 10, 1824[1][3] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա |
Սուպերգա | |
Տոհմ | Սավոյաների տուն |
թագավոր | |
Հայր | Vittorio Amadeo III of Sardinia? |
Մայր | María Antonia of Spain? |
Երեխաներ | Maria Beatrice, Duchess Consort of Modena?, Maria Teresa, Duchess Consort of Parma?, Empress Maria Anna of Austria?, Maria Cristina of Savoy, Queen of the Two Sicilies?, Princess Maria Adelaide of Savoy?[1] և Prince Carlo Emanuele of Savoy?[1] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ |

Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
Գրականություն խմբագրել
- A. Segre, Vittorio Emanuele I, Collana storica sabauda, Torino 1928