Վիկտոր Դիկ
Վիկտոր Դիկ (չեխ․՝ Viktor Dyk, դեկտեմբերի 31, 1877[1][1][1][…], Pšovka, Մելնիկ[1][1][1][…] - մայիսի 14, 1931[2][1][1][…], Լոպուդ, Դուբրովնիկ, Հարավսլավիա[1]), չեխ գրող, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ազգայնական, քաղաքական գործիչ, իրավաբան։
Վիկտոր Դիկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1877[1][1][1][…] |
Ծննդավայր | Pšovka, Մելնիկ[1][1][1][…] |
Վախճանվել է | մայիսի 14, 1931[2][1][1][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Լոպուդ, Դուբրովնիկ, Հարավսլավիա[1] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն[3] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, շախմատիստ, գրող, դրամատուրգ, լրագրող, արձակագիր, գրական քննադատ, թատերական քննադատ, հրապարակախոս և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Անդամակցություն | Սկաուտիզմ |
Կուսակցություն | Czech Constitutionalist Progressive Party? |
Ամուսին | Զդենկա Հասկովա |
Վիկտոր Դիկ Վիքիքաղվածքում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Վիկտոր Դիկը ծնվել է 1877 թվականին Պշովկայի Մելնիկ քաղաքի մոտ։ Սովորել է Պրահայի գիմնազիայում, այնուհետև Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1907 թվականից մինչև մահ եղել է «Լումիր» (Lumír) ամսագրի խմբագիրը։ Խմբագրել է նաև «Սամոստատնոստ» (Samostatnost) ամսագիրը, 1918 թվականին եղել է «Նարոդնի լիստի» (Národní listy) թերթի խմբագիր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մամուլում տարածած իր քաղաքական հայացքների համար ձերբակալվել և բանտարկվել է Վիեննայում։
Քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1911 թվականից որպես Պետական առաջադիմական կուսակցության (Státoprávně pokroková strana) անդամ։ 1918 թվականին հիմնադրել է Ազգային ժողովրդավարական կուսակցությունը և ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, 1925 թվականին՝ սենատոր։ Եղել է նախագահ Թոմաշ Մասարիկի քաղաքականության հակառակորդը։
ԸնտանիքԽմբագրել
1928 թվականին ամուսանցել է գրող, ժուռնալիստ Զդենկա Գասկովայի հետ։
ՄահըԽմբագրել
Մահացել է 1931 թվականի մայիսի 14-ին Լոպուդ կղզու (Հարավսլավիա) մոտակայքում՝ լողի դասընթացի ժամանակ սրտի կաթվածից։
ՍտեղծագործություններԽմբագրել
Վիկտոր Դուկի ստեղծագործությունները խիստ բազմազան են։ Գրական ասպարեզ է մտել 1890-ական թվականներին։ Նրա վաղ շրջանի լիրիկական ստեղծագործությունների վրա նշանակալից ազդեցություն է թողել դեկադենտական պոեզիան։ Վիկտոր Դիկի էպիկական պոեզիան («Ապստամբներ, 1903, «Յոթ սիրահարված ավազակներ», 1907») ռոմանտիկ բնույթ են կրում։ 1900-ական թվականներին Դիկը հրատարակել է «Սատիրաներ և սարկազմներ» (1905) և «Մեր գյուղի հեքիաթները» (1910) ժողովածուները, որոնցում արտացոլվել է հեղինակի քննադատական վերաբերմունքը դեպի ավստրո-հունգարական միապետությունն ու չեխ քաղաքական կյանքը[4]։
Վիկտոր Դիկի ստեղծագործական ժառանգությունից մեծագույն արժեք են ներկայացնում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծած նրա բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝
Այս ժողովածուները հեղինակի «Ռազմական տետրալոգիա» բանաստեղծությունների ընդհանուր գիրքն են կազմում։
Չեխոսլովակյան բուրժուական պետության ստեղծումից հետո Վիկտոր Դիկն անցել է քաղաքական ծայրահեղ ռեակցիոն դիրքեր։ Այդ շրջանի նրա բանաստեղծությունները գունավորված են միստիցիզմի գաղափարներով, դրանցում հնչում են նացիոնալիստական մոտիվներ[5]։
ՊոեզիաԽմբագրել
- A porta inferi, 1897
- Síla života, 1898
- Marnosti, 1900
- Satiry a sarkasmy, 1905
- Milá sedmi loupežníků, 1906
- Pohádky z naší vesnice, 1910
- Giuseppe Moro, 1911
- Zápas Jiřího Macků, 1916
- Noci chiméry, 1917
- Devátá vlna 1930
- Lehké a těžké kroky 1915
- Anebo 1917
- Okno 1921
- Poslední rok 1922
ԱրձակԽմբագրել
- Stud, 1900
- Hučí jez a jiné prózy, 1903
- Konec Hackenschmidův, 1904
- Prosinec, 1906
- Prsty Habakukovy, 1906
- Píseň o vrbě, 1908
- Příhody, 1911
- Krysař, 1915
- Tajemná dobrodružství Alexeje Iványče Kozulinova, 1923
- Tichý dům, 1921
- Zlý vítr, 1922
- Prsty Habakukovy, 1925
- Můj přítel Čehona, 1925
- Dědivadelní hra, 1927
- Holoubek Kuzma, 1928
- Soykovy děti, 1929
Քաղաքական գրականությունԽմբագրել
- Ad usum pana presidenta republiky
- O národní stát
ԴրամաներԽմբագրել
- Epizoda, 1906
- Posel, 1907
- Zmoudření Dona Quijota, 1913
- Veliký mág, 1914
- Zvěrstva, 1919
- Ondřej a drak, 1919
- Revoluční trilogie, 1921
- Napravený plukovník Švec, 1929
ՀուշերԽմբագրել
- Vzpomínky a komentáře, 1927
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 Дык Виктор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Viktor Dyk — Melník, Czech Republic
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն