Վիկտորյա Բելակովսկայա

ռուս նկարչուհի, գեղանկարիչ

Վիկտորյա Մարկովնա Բելակովսկայա (ռուս.՝ Виктория Марковна Белаковская, 25 մարտի, 1901, Ալեքսանդրիա, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն (ներկայում՝ Կիրովոգրադի մարզ, Ուկրաինա) – 9 դեկտեմբերի, 1965, Լենինգրադ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս նկարչուհի, գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Վիկտորյա Բելակովսկայա
ռուս.՝ Виктория Белаковская
Ծնվել էմարտի 25, 1901(1901-03-25)
ԾննդավայրԱլեկսանդրիա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1965(1965-12-09) (64 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Վիկտորյա Բելակովսկայան ծնվել է 1901 թվականի մարտի 25-ին Ուկրաինայի Եկատերինոսլավի նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։ Գիմնազիան ավարտելուց հետո՝ 1918-1923 թվականներին, սովորել է Օդեսայի կերպարվեստի ինստիտուտում՝ Պ. Վոլոկիդինի ու Տ. Դվորնիկովի մոտ։ 1923 թվականին՝ Պետրոգրադ տեղափոխվելուց հետո, սկսել է սովորել Լենինգրադի Ի. Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում՝ Կուզմա Պետրով-Վոդկինի արվեստանոցում։ 1927 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով նկարիչ-գեղանկարչի կոչում. նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Պողպատե ձին Ուկրաինայի դաշտերում» (ռուս.՝ «Стальной конь на полях Украины») նկարը[1]։

Վիկտորյա Բելակովսկայան մասնակցել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին 1931 թվականից։ Ստեղծել է դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ, բնանկարներ։ Նրա աշխատանքներից են «Պիոներուհի» (1931), Ուռենիներ (ռուս.՝ «Вербы», 1932), «Կոլտնտեսուհին մանգաղով (ռուս.՝ «Колхозница с серпом», 1934)[2], «Ինքնադիմանկար ծխախոտով» (ռուս.՝ «Автопортрет с папиросой», 1936), «Եղրևանի և հովտաշուշաններ» (1946), «Ինքնդիմանկար»[3] (1947), «Լենինգրադյան բնանկար» (1953), «Վարդեր։ Նատյուրմորտ»[4] (1956), «Սպիտակ վարդեր։ Նատյուրմորտ»[5] (1957), «Գարնանային ծաղիկներ։ Նատյուրմորտ»[6] (1961), «Կակաչներ», «Գնչուհի» (երկուսն էլ 1963) նկարները, ինչպես նաև «Ալթայ» (1963), «Ղրիմ» (1949-1952), «Կիև» (1946) շարքերը և այլն։ Վիկտորյա Բելակովսկայայի անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Լենինգրադում (1964),Սանկտ Պետերբուրգում (1993, 2001, 2011), Մոսկվայում (2004, Ա. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան)։

Վիկտորյա Բելակովսկայան ամուսնացած էր նկարիչ և մանկավարժ Վիկտոր Պորոշկինի հետ (1906-1983)։ Նրանց որդին է նկարիչ Վլադիմիր Պորոշկինը (ծնվել է 1931 թվականին)։

Վիկտորյա Բելակովսկայան մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 9-ին Լենինգրադում։ Նրա աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանում[7], ինչպես նաև այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու այլ երկրներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.29.
  2. Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 47.
  3. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том 1. — М: Искусство, 1970. — с.333.
  4. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 год. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.6.
  5. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
  6. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.13.
  7. Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 46-47.

Գրականություն խմբագրել

  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 год. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — с.6.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — с.11.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1964. — с.13.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том 1. — М։ Искусство, 1970. — с.333.
  • Виктория Белаковская, Анатолий Прошкин, Виктор Прошкин. Живопись. Графика. Выставка произведений. — Санкт-Петербург։ Центральный выставочный зал «Манеж», 1993.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург։ ЦВЗ «Манеж», 1997. — с.285.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 46-47.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London։ Izomar Limited, 1998.
  • Петербургская династия. Виктория Белаковская (1901—1965). Анатолий Прошкин (1907—1986). Виктор Прошкин (1906—1983). Владимир Прошкин (1931). Марианна Прошкина (1939). Живопись. Акварель. Каталог выставки. СПб — Москва, 2004.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.382, 383, 385, 391, 404, 406, 446. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.69.