Վիկտորաս Պրանցկետիս
Վիկտորաս Պրանցկետիս (լիտ.՝ Viktoras Pranckietis, հուլիսի 26, 1958, Ruteliai, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի գյուղատնտես, կենսաբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր, Ալեքսանդրաս Ստուլգինսկիսի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան։
Վիկտորաս Պրանցկետիս Viktoras Pranckietis | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | Lithuanian Peasant and Greens Union? և Liberal Movement? | ||
Կրթություն՝ | Vytautas Magnus University Agriculture Academy? | ||
Մասնագիտություն՝ | գյուղատնտես | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | հուլիսի 26, 1958 (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Ruteliai, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Լիտվա | ||
Ամուսին | Իռենա Պրանցկետենե | ||
Զավակներ | Վայդոտաս Վիկտորիա Մոնիկա | ||
Պարգևներ | |||
Հայտնի է նաև որպես հասարակական և քաղաքական գործիչ։ 2016 թվականից զբաղեցնում է Լիտվայի Հանրապետության սեյմատի նախագահի պաշտոնը[1][2]։
Կենսագրություն
խմբագրելՎիկտորաս Պրանցկետիսը ծնվել է 1958 թվականի հուլիսի 26-ին Լիտվայի Ռուտյալյայ գյուղում։
1965 թվականից սովորել է Տիտուվենայի ավագ դպրոցում, 1973 թվականին՝ տեղի սովխոզ-տեխնիկումում։ Որպես գյուղատնտես 1976-1977 թվականներին Տիտուվենայի սովխոզում աշխատել է որպես այգեգործ։
1977-1982 թվականներին սովորել է Լիտվայի գյուղատնտեսական ակադեմիայում, որն ավարտելուց հետո ստացել է գյուղատնտեսի որակավորում։ 1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային կարմիր բանակում։
Ծառայությունից հետո աշխատել է որպես գյուղատնտեսության ակադեմիայի ասիստենտ։ 1998 թվականին ստացել է կենսաբժշկական գիտությունների դոկտորի կոչում։ 2006-2008 թվականներին եղել է այգեպտղաբուծության բաժնի վարիչ։
1999 թվականից զբաղվել է հողագործությամբ, հիմնականում՝ այգեգործությամբ։ 2016 թվականին ստանձնել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնը[3][4]։ Վերապատրաստվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Լեհաստանի, Գերմանիայի և Նիդերլանդների տարբեր համալսարաններում, հետազոտական հաստատություններում և ընկերություններում։
Հեղինակել է բազմաժանր գիտական գրքեր, դասագրքեր և հոդվածներ։ 1983 թվականին ամուսնացել է դոցենտ, կենսաբժշկական գիտությունների դոկտոր Իռենա Պրանցկետենեի հետ։ Իրենց համատեղ կյանքի ընթացքում ունեն երեք երեխա՝ Վայդոտասը, Վիկտորիան և Մոնիկան։
Լիտվերենից բացի տիրապետում է նաև ռուսերեն, անգլերեն, լեհերեն և գերմաներեն լեզուներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էգլե Սամոշկայտե (2016 թ․ նոյեմբերի 14). «Վիկտորաս Պրանցկետիսը դարձել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահ». Delfi. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ BNS (2016 թ․ նոյեմբերի 15). «Խորհրդարանական ընտրություններից հետո Լիտվայի սեյմի նախագահի պաշտոնը ստանձնել է Պրանցկետիսը». Kurier.lt. Литовский курьер. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Viktoras Pranckietis». Lietuvos Respublikos Vyriausioji rinkimų komisija (լիտվերեն). Lietuvos Respublikos Vyriausioji rinkimų komisija. 2016 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Viktoras Pranckietis». Seimas of the Republic of Lithuania (անգլերեն). Office of the Seimas of the Republic of Lithuania. 2016. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորաս Պրանցկետիս» հոդվածին։ |