Վիկա Բեգալսկայա (ռուս.՝ Вика Бегальская, դեկտեմբերի 14, 1975(1975-12-14), Դնեպր, Ուկրաինա), ուկրաինական ծագմամբ ռուս նկարչուհի։

Վիկա Բեգալսկայա
Ծնվել էդեկտեմբերի 14, 1975(1975-12-14) (48 տարեկան)
ԾննդավայրԴնեպր, Ուկրաինա
ԿրթությունԽարկովի գեղարվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Վիկա Բեգալսկայան ծնվել է Դնեպրում՝ խորհրդային Ուկրաինայում։ Ավարտել է Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիան։ 2001 թվականից սկսած ապրում է Մոսկվայում։ Նրա վաղ նկարչական պրակտիկան կապված է տեսանյութերի հետ[1]։ 2005 թվականից նկարչուհին ակտիվորեն զբաղվել է գեղանկարչությամբ[2]։ 2008 թվականից սկսած համագործակցել է pop/off/art պատկերասրահի հետ, որտեղ անցկացվել են նրա մի քանի անհատական ցուցահանդեսներ։ Բեգալսկայայի նշանակալից ցուցահանդեսներն անցկացվել են կարևոր միջազգային հարթակներում։ Մասնակցել է Մոսկվայի 5-րդ բիենալեին։ 2014 թվականից սկսած գեղանկարչությամբ է զբաղվում Ալեքսանդր Վիլկինի հետ։ 2013 թվականին Օքսանա Սարգիսյանի և Վլադ Չիժենկովի հետ համատեղ հիմնել է «Ֆեմինիստական խոհանոց» նկարչական հարթակը։ 2014 թվականին Ալեքսանդր Վիլկինի և Դիանա Պորտլենդի հետ հիմնադրել է նկարիչների և սեքս-աշխատակցուհի/աշխատակիցների «Թերեզա» ստեղծագործական միությունը[3]։ Առաջադրանքները, որոնք ստեղծման պահին իր առաջ դրել էր միությունը, հետևյալն էին՝ սեքս-ինդուստրիայով զբաղվող հանրային տարածքի տրամադրում, սեքս-աշխատակցուհի/աշխատակիցների ներգրավումը սոցիալական-մշակութային գործընթացների մեջ, լուսավորական և հաղորդակցական գործունեություն։ 2014 թվականից սկսած ստեղծագործական միությունն իրականացրել է մի քանի պարտիսիպատորական նկարչական նախագծեր, այդ թվում երկու տիկնիկային ներկայացում՝ «Աֆրոդիտեի գոտին»[4] և «Զինվորական կոշիկները քնքշանք են խնդրում»[5]։ «Աֆրոդիտեյի գոտին» 2015 թվականին առաջադրվել է «Նորարարություն» մրցանակի «Տարվա գլխավոր վիզուալ նախագիծ» անվանակարգում[6]։ 2016 թվականից «Աֆրոդիտեյի գոտին» գտնվում է Անտվերպենի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում[7]։ 2015 թվականին Թերեզայի և Սոցիոլոգիական անկախ հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ իրականացվել է նախագիծ, որը խորքային հարցազրույցների հիմքով սոցիոլոգիական հետազոտություն էր։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2019՝ «Կույր պարկ» (Ալեքսանդր Վիլկինի հետ համատեղ)։ «Pop/off/art» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2017՝ «Molensteenkraag»։ Light Cube Art Gallery, Ռոնսե, Բելգիա։
  • 2016՝ «Նրանք, ովքեր ստամոքս ունեն» (Ալեքսանդր Վիլկինի հետ համատեղ)։ «Pop/off/art» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2015՝ «Գերտրուդա»։ «Pop/off/art» պատկերասրահ, Մոսկվա[8]։
  • 2012՝ «Զիգի». «Pop/off/art» պատկերասրահ, Մոսկվա[9]։
  • 2011՝ «Ամոթ»։ Գրիդչինհոլ[2][10]։
  • 2010՝ «Դրիմ-ցու-ցու»։ «Pop/off/art» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2010՝ «Իմպերսիոնիզմ գրպանում ոչնչով»։ «Pop/off/art» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2009՝ «Հեղուկ երկինք»։
  • 2009՝ «Մի՞թե ինձ համար ձանձրալի է»։ «Pop/off/art» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2009՝ «Ամեն աղջիկն իր խելացնորությունն ունի»։ Կիև[11][12]։
  • 2008՝ «Միակները, Մոսկվա։
  • 2007՝ «Սեր և այլ զգացմունքներ», Մոսկվա։
  • 2005՝ «2 or not 2b»։ «АРТСтрелка-projects» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2005՝ «Ձիերի մասին», Մոսկվա
  • 2004՝ «Ուզում եմ քեզ թաղել »։ Գելմանի պատկերասրահ, Կիև։

Խմբային ցուցահանդեսներ խմբագրել

Հանրային դիրքորոշում խմբագրել

2010 թվականին ստորագրել է բաց նամակ Ռուսաստանի նախագահին ի պաշտպանություն Անդրեյ Երոֆեևի և Յուրիա Սամոդուրովայի[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vika Begalska - Video |» (ռուսերեն). video.vikabegalska.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  2. 2,0 2,1 Осмоловский А. Вика Бегальская: «Свобода приходит нагая» Արխիվացված 2011-06-27 Wayback Machine // Частный Корреспондент. — 2011. — 25 июня.
  3. «Тереза». Тереза. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  4. «Тереза». Тереза. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  5. «Тереза». Тереза. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  6. «Номинанты премии "Инновация" 2014».(չաշխատող հղում)
  7. «Тереза». Тереза. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  8. Протасеня Н. Вика Бегальская: «Отвратительнее сталкиваться с эксплуатацией женской сексуальности мужчинами в жизни, чем на территории салона» Արխիվացված 2015-04-02 Wayback Machine // aroundart.ru. — 2015. — 10 марта.
  9. Барышева А. 25 вопросов художнику Вике Бегальской // www.artinfo.com. — 2012. — 16 ноября.
  10. Собств. корр. Вернисажи недели. 27 июня — 3 июля // www.openspace.ru. — 2011. — 27 июня.
  11. Собств. корр. Виктория Бегальская в галерее «Мыстецький арсенал» // Коммерсантъ. — 2009. — 16 янв.
  12. Бурлака В. Виктория Бегальская. «У каждой девушки — своя паранойя» // artarsenal.livejournal.com. — 2009. — 15 янв.
  13. Открытое письмо президенту РФ от художественной общественности Արխիվացված 2011-03-12 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել