Վիլնյով-դ’Ասկ
Վիլնյով դ’Ասկ (ֆր.՝ Villeneuve-d’Ascq), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Օ դը Ֆրանս երկրամասի Հյուսիսային կամ Նոր դեպարտամենտի (Nord department) Լիլ շրջանում։ Լիլի արբանյակ-քաղաքներից մեկն է, ընկած է Լիլի կենտրոնից 6 կմ դեպի արևելք։ Այդ կարգավիճակն ունեցող բնակավայրերի շարքում տարածքով ամենաընդարձակն է (2746 հեկտար), բնակչության թվաքանակի ցուցանիշով՝ երրորդը՝ Ռուբեից և Տուրկուենից հետո, իսկ Հյուսիսային դեպարտամենտում՝ հինգերորդը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վիլնյով-դ’Ասկ | |||
ֆր.՝ Villeneuve-d'Ascq[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Lille?, Lille metropolis?, canton of Villeneuve-d'Ascq-Nord?, canton of Villeneuve-d'Ascq-Sud? և Նոր | ||
Ներքին բաժանում | Annappes?, Ascq?, Brigode?, Château?, Cité scientifique?, Cousinerie?, Flers-Bourg?, Flers-Breucq?, Haute-Borne?, Hôtel-de-Ville?, Pont-de-Bois?, Prés?, Recueil?, Résidence?, Poste?, Sart-Babylone? և Triolo? | ||
Հիմնադրված է | մարտի 25, 1970 թ. | ||
Մակերես | 27,46 կմ² | ||
ԲԾՄ | 29 մետր, 19 մետր, 46 մետր | ||
Բնակչություն | ▲62 067 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 59491[3], 59493[3] և 59650[3] | ||
Պաշտոնական կայք | villeneuvedascq.fr(ֆր.) և villeneuvedascq.fr(ֆր.) | ||
| |||
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Համայնքը ձևավորվել է 1970 թվականին Ասկ, Անապ և Ֆլեր գյուղերի միավորման արդյունքում։ Աշխարհի առաջին ավտոմատ մետրոյի ( ՎԱԼ ) օրրանն է։ Այս քաղաքում տեղի է ունեցել Ասկի արյունահեղությունը։
Վիլնյով դ՛Ասկը կոչվում է կանաչ տեխնոպոլիս՝ շնորհիվ բազմաթիվ կրթական հաստատությունների և հետազոտական կենտրոնների ( Լիլ I համալսարան, Լիլ III համալսարան ), բարձրագույն դպրոցների և ձեռնարկությունների, որոնք տեղակայված են լայնարձակ կանաչ տարածքներում։ Քաղաքը Նոր-Պա դե Կալե տարածաշրջանի կարևորագույն տնտեսական կենտրոններից մեկի կարգավիճակը պարտական է Haute Born տեխնոլոգիական պարկին և առևտրի երկու կենտրոններին։ Վիլնյով դ՛Ասկում իրենց գլխամասային գրասենյակներն են հիմնել միջազգային Bonduelle, Cofidis և Decathlon ընկերությունները։
Բացի գիտական և տնտեսական գործունեությունից, Վիլնյով-դ'Ասկը հայտնի է սպորտային միջոցառումներով (ունի երկու մարզադաշտ, որոշ թիմեր սպորտային էլիտայի մաս են կազմում), թանգարաններով (որոնցից ամենահայտնին նվիրված է մոդեռնիզմին, ժամանակակից արվեստին և ար բրյուտին ), կանաչ տարածքներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ենթակառուցվածքներով։
Զբաղեցնում է 27,46 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 63 408։
Պատմություն
խմբագրելՎիլնյով դ'Ասկ համայնքը ձևավորվել է 1970 թվականին երեք բնակավայրերի՝ Ասկի, Անապի և Ֆլերի միավորմամբ։ Նպատակը եղել է ստեղծել գիտական և արդյունաբերական մեծ կենտրոն։ Քաղաքի անվան մեջ արտացոլվել է այն փաստը, որ այն նոր քաղաք է (Վիլնյով - բառացիորեն նշանակում է «նոր քաղաք») և Ասկ բնակավայրի հիշատակությունը, բնակավայր, որտեղ 1944 թվականի ապրիլի 1- ին նացիստների ձեռքով սպանվել է 86 մարդ։ Երկու անգամ՝ 1972 և 1976 թվականներին, Վիլնյով-դ'Ասկը Լիլի հետ միավորելու փորձ է արվել, երկու անգամն էլ՝ անհաջող։ 1986 թվականին Վիլնյով-դ'Ասկում բացվել է գիտական ավան (VAT):
Տեսարժան վայրեր
խմբագրել- Ֆլեր դղյակ (Château de Flers) 17-րդ դարի դղյակ-դաստակերտ է ֆլամանդական ոճով։ Բաց է հանրության համար, դղյակի մի մասը զբաղեցնում է տեղական երկրագիտական թանգարանը
- Շատո դյու Սար / Château du Sart, 18-րդ դար, մասնավոր սեփականություն
- 11-15-րդ դարերի կառույց՝ Սուրբ Պետրոս եկեղեցի Ֆլերում, աչքի է ընկնում դասական և նեոգոթական ոճերի համադրությամբ։ Պատմական հուշարձան է
- Անապի 13-րդ դարի Սուրբ Սեբաստիան եկեղեցին
- Սուրբ Պետրոս եկեղեցին Ասկում - 15-րդ դարի շինություն, ամբողջությամբ վերակառուցված 19-րդ դարում, 9 զանգերի կարիլոնով։
- Լիլի մետրոպոլիայի ժամանակակից արվեստի թանգարանը, որը գտնվում է Վիլնյով դ'Ասկի քաղաքային զբոսայգու կենտրոնում
Տնտեսություն
խմբագրելՆերկայումս Վիլնյով-դ'Ասկը, իր հսկայական տարածքի, բարենպաստ աշխարհագրական դիրքի (մոտ է Փարիզին և Բենիլյուքսի երկրներին) և մեծ թվով բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայության շնորհիվ, դարձել է բազմաթիվ խոշոր ընկերությունների գլխամասային գրասենյակների տեղակայման վայրը։ Դրանց թվում են Bonduelle-ը, Decathlon-ը, Cofidis ֆինանսական կորպորացիան, շոկոլադի արտադրության Bouquet d'Or ֆիրման, միանգամյա օգտագործման սպասք արտադրող Tifany Industrie-ն, Netasq տեղեկատվական խումբը, Flunch, Les 3 Brasseurs ռեստորանների ցանցերը, Pizza Paï-ն։
2007 թվականին ֆրանսիական L'Expansion բիզնես ամսագիրը Վիլնյով-դ'Ասկը բնորոշել է որպես տնտեսապես ամենաարագ զարգացող քաղաքը Ֆրանսիայում՝ մինչև 2017 թվականը 23,7% տնտեսական աճի կանխատեսմամբ, ինչը զգալիորեն գերազանցում է Լիլի, Մարսելի, Լիոնի և Փարիզի համապատասխան ցուցանիշները։
Քաղաքն ունի բազմաթիվ ուսումնական և գիտական հաստատություններ (շուրջ 42 հազար ուսանող և 2,5 հազ գիտնական)։ Երկու հիմնական կրթական հաստատություններն են Լիլ I-ի տեխնիկական համալսարանը ՝ տարածաշրջանի ամենամեծ գիտական կենտրոնը և Շառլ դը Գոլի անվան հումանիտար համալսարանը (Լիլ III): Այստեղ են գտնվում նաև տեխնոլոգիական համալսարանը, ճարտարապետական դպրոցը և մի շարք այլ հաստատություններ։
Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
- գյուղատնտեսություն՝ 0.2%
- արդյունաբերություն՝ 3,8%
- շինարարություն - 4.0%
- առևտուր, տրանսպորտ և ծառայություններ՝ 62,7%
- պետական և համայնքային ծառայություններ՝ 29,4%
Գործազրկության մակարդակը ( 2017 ) - 18.2% (ամբողջ Ֆրանսիայում՝ 12.8%, Հյուսիսային դեպարտամենտում՝ 17.2 %)։
Մեկ անձի տարեկան միջին եկամուտը՝ (2017) — 20 200 եվրո (ամբողջ Ֆրանսիայում՝ 25 140, Հյուսիսային դեպարտամենտում՝ 18 575):
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչության թվաքանակի դինամիկան.
Վարչակազմ
խմբագրելՎիլնյով դ'Ասկի քաղաքապետի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնում է Ժերար Կոդրոնը (Gérard Caudron)։ 2020 թվականի համայնքային ընտրություններում նրա գլխավորած ձախերի ցուցակը հաղթել է 2-րդ փուլում՝ ստանալով ձայների 51,09 % -ը.
Ժամանակաշրջան | Ազգանունը | Կուսակցությունը | Նշումներ | |
---|---|---|---|---|
1970 թ | 1977 թ | Ժան Դեմարե | Տարբեր աջեր | սենատոր |
1977 թ | 2001 թ | Ժերար Կոդրոն | Սոցիալիստական կուսակցություն | ուսուցիչ, բաժնի ընդհանուր խորհրդի անդամ, </br> Եվրախորհրդարանի պատգամավոր |
2001 թ | 2008 թ | Ժան-Միշել Սթիվենար | Սոցիալիստական կուսակցություն | սոցիոլոգիայի պրոֆեսոր |
2008 թ | Ժերար Կոդրոն | Տարբեր ձախեր |
Սպորտ
խմբագրելՎիլնյով-դ'Ասկում կառուցվել են բազմաթիվ սպորտային օբյեկտներ։ Քաղաքն ունի 50 մետրանոց երկու լողավազան, Stadium Nord մարզադաշտ՝ 21,5 հազար նստատեղով, ֆուտբոլի 16 և ռեգբիի 2 դաշտ, մարմնամարզության համալիր։
2012 թվականին բացվել է Պիեռ Մորուայի անվան մարզադաշտը, որը տեղավորում է 50 հազար մարդ։ Այն դարձել է Լիլ ֆուտբոլային ակումբի տնային մրցավայրը, հյուրընկալել է նաև Եվրոպայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնության հանդիպումները։
Քույր քաղաքներ
խմբագրել- Երկրի ներսում
- Ֆրանսիա, Լա Պոսեսիոն (1992)
- Արտասահմանում
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքապետարանը
-
Ասկի սբ. Պետրոս եկեղեցին
-
Անապի սբ. Սեբաստիան եկեղեցին
-
Ֆլերի սբ. Պետրոս եկեղեցին
-
Շատո դյու Սարը
-
Ժամանակակից մատուռ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Համայնքի պաշտոնական կայքէջը|www.mairie-villeneuvedascq.ֆրանսերեն
- Museum of modern art
- Forum des sciences (Centre François Mitterrand) Արխիվացված 2007-08-19 Wayback Machine
- Office of tourism(չաշխատող հղում)
- Национальный институт статистикиԱրխիվացված 2020-02-09 Wayback Machine
- Результаты муниципальных выборов 2020 годаԱրխիվացված 2020-10-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլնյով-դ’Ասկ» հոդվածին։ |