Տուրկուեն
Տուրկուեն (ֆր.՝ Tourcoing), համայնք Ֆրանսիայում, Նոր-Պա-դը-Կալե երկրամաս, Նոր դեպարտամենտ, Լիլ շրջան, Տուրկուեն-1 և Տուրկուեն-2 կանտոններ։ Բնակչության թվաքանակով երրորդը դեպարտամենտում, գտնվում է Բելգիայի հետ սահմանին, Լիլից[4] 11 կմ հեռավորության վրա։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆր.՝ Tourcoing[1] | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Առաջին հիշատակում | 1080 | ||||
Մակերես | 15,19 կմ² | ||||
Բնակչություն | ▲98 656 մարդ (հունվարի 1, 2019)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 59200[3] | ||||
Պաշտոնական կայք | tourcoing.fr | ||||
| |||||
Բնակչությունը կազմում է 92 018 մարդ (2011)։
ՊատմությունԽմբագրել
Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է 1080 թվականին, 1130 թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին։ 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն։ 1668 թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին։ 1491 թվականին Մաքսիմիլիան կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ։
1794 թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ հեղափոխական ֆրանսիացիները Մորոի գլխավորությամբ ջախջախեցին ավստրիացիներին և անգլիացիներին[5]։ 19-րդ դարում հին Սբ. Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով։ Նաև հետաքրքրություն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին։
ՏնտեսությունԽմբագրել
- Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
- գյուղատնտեսություն — 0,1 %
- արդյունաբերություն— 10,6 %
- շինարարություն — 6,5 %
- առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 42,5 %
- պետական և մունիցիպալ ծառայություններ — 40,3 %
Անգործության մակարդակ (2011) - 21,3 % (Ֆրանսիան ամբողջությամբ - 12,8 %, Նոր դեպարտամենտ - 16,3 %). Միջին տարեկան եկամուտը 1 մարդու համար, եվրո (2011) - 17 679 (Ֆրանսիան ամբողջությամբ - 25 140, Նոր դեպարտամենտ - 22 405)
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության թվաքանակի աճԽմբագրել

ՎարչությունԽմբագրել
2014 թվականից Տուրկուեն քաղաքի վարչությունը գլխավորում է Ժողովրդական շարժման միությունը։
Թեկնածու | Կուսակցություն | % ձայն | |
---|---|---|---|
Ժերալդ Դարմանեն | Աջ դաշինք | 45,61 | |
Միշել-Ֆրանսուա Դելաննուա | Ձախ դաշինք | 43,42 | |
Ժան-Ֆրանսուա Բլոկ | Ազգային ճակատ | 10,96 |
Թեկնածու | Կուսակցություն | % ձայն | |
---|---|---|---|
Միշել-Ֆրանսուա Դելաննուա | Ձախ դաշինք | 53,58 | |
Քրիստիան Վաննեստ | Ժողովրդական շարժման միություն | 30,71 | |
Միշել Վան Տիշելան | Ժողովրդավարական շարժում | 8,46 | |
Քրիստիան Բաեկրոոտ | Ծայրահեղ աջ դաշինք | 7,26 |
Քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Lecluyse Frédérick (December 16, 2016)։ «MEL : on prend les mêmes ou presque et on recommence» [MEL: let's take hardly the same ones and start over]։ Nord Éclair (French) (Roubaix, F: La Voix du Nord, S.A.) 73 (349, ROUBAIX & SES ALENTOURS): 4։ ISSN 1277-1422։ «Bois-Grenier, Le Maisnil, Fromelles, Aubers et Radinghem-en-Weppes. Soit 6000 habitants supplémentaires pour une MEL qui compte désormais 90 communes…»
- ↑ Soboul Albert (1975)։ The French Revolution 1787–1799։ USA: Vintage։ էջ 404։ ISBN 0-394-71220-X