Վիլյամ Հայկազյան
հայ կինոռեժիսոր և սցենարիստ
Վիլյամ Ներսեսի Հայկազյան (փետրվարի 23, 1907[1], Կղզի - սեպտեմբերի 13, 1963[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր և սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Վիլյամ Հայկազյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1907[1] |
Ծննդավայր | Կղզի |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1963[1] (56 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1935)[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Վիլյամ Հայկազյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Կղզի գյուղում։ Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել է Անդրկովկաս[3]։ 1932-1935 թվականներին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում[4]։ 1938 թվականից՝ Երևանի կինոստուդիայի (այժմ՝ Հայֆիլմ) ռեժիսոր։ Նկարահանել է ավելի քան 20 վավերագրական կինոնկար[5]։
Ֆիլմագրություն խմբագրել
- «Գիտությունը ծառայում է ժողովրդին»
- «Հանուն պղնձի, մոլիբդենի և ալյումինի» (երկուսն էլ՝ 1948)
- «Ավետիք Իսահակյան» (նաև՝ սցենարի հեղինակ)
- «Հայ արվեստի տասնօրյակը Մոսկվայում» (երկուսն էլ՝ 1956, նաև՝ սցենարի հեղինակ)
- «Հայաստանի ճարտարապետությունը» (1958)
- «Պոեմ Հայաստանի մասին» (1960)
- «Հայրենիքի գրկում» (1962)
- «Աշխարհի չեմպիոնը Հայաստանում» (1963, նաև՝ սցենարի հեղինակ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4255
- ↑ 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «AV Production - Վիլյամ Հայկազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 14.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Վիլյամ Հայկազյան». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 168)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |