Վիլկեր Անխել
Վիլկեր Խոսե Անխել Ռոմերո (իսպ.՝ Wilker José Ángel Romero, մարտի 18, 1993[1][2][3], Valera, Trujillo, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, «Ախմատ» ակումբի և Վենեսուելայի հավաքականի պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Վենեսուելա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1993[1][2][3] (31 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Valera, Trujillo, Վենեսուելա | |||||||||||
Հասակ | 190 սանտիմետր | |||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ախմատ | |||||||||||
Համար | 4 | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՎիլկերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Տրիխիլյանոս» ակումբում։ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին «Կարաբոբոյի» դեմ խաղում նշել է նորամուտը վենեսուելական Պրիմերայում[4]։ Մեկնարկային մրցաշրջանում Վիլկերն ակումբին օգնել է նվաճել Վենեսուելայի գավաթը։ 2011 թվականի սկզբին Անխելը տեղափոխվել է «Դեպորտիվո Տաչիրա»։ Մարտի 5-ին «Կորոնիի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[5]։ Նույն խաղում Վիլկերը խփել է իր առաջին գոլը «Դեպորտիվո Տաչիրայի» կազմում։ Նոր ակումբի հետ Անխելը երկու անգամ հաղթել է առաջնությունում։ 2016 թվականի ապրիլի 6-ին Էկվադորի «Էմելեկի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղում դարձել է գոլի հեղինակ[6]։
2016 թվականի ամռանը Վիլկերը տեղափոխվել է է Գրոզնիի «Թերեք»[7]։ Օգոստոսի 14-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը ՌՖՊԼ-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդոլֆոյին[8]։ Օգոստոսի 28-ին «Ռոստովի» դեմ խաղում Անխելն իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[9]։ 2017 թվականի հունվարին Անխելը Գրոզնիի ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է ևս երկու տարով՝ մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը[10]։
Անխելը «Ախմատի» երկրպագուների կողմից ճանաչվել է Գրոզնիի թիմի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[11]։
Միջազգային կարիերա
խմբագրել2011 թվականին Անխելը Պերուում մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա եղել է պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս չի եկել։ 2013 թվականին Վիլկերն Արգենտինայում երկրորդ անգամ մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Ուրուգվայի[12], Էկվադորի[13], Պերուի[14] և Բրազիլիայի[15] հավաքականների դեմ խաղերին։
2014 թվականի նոյեմբերի 19-ին Բոլիվիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Վիլկերը կատարել է իր նորամուտը Վենեսուելայի հավաքականում[16]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը Վենեսուելայի հավաքականի կազմում։
2015 թվականին Վիլկերն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը Չիլիում։ Մրցաշարում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։
2016 թվականին Անխելը երկրորդ անգամ է մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանն ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Ճամայկայի[17], Ուրուգվայի[18], Մեքսիկայի[19] և Արգենտինայի[20] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Վենեսուելայի հավաքականում
խմբագրել# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1. | 19 նոյեմբերի, 2014 | Էռնանդո Սիլես, Լա Պաս, Բոլիվիա | Բոլիվիա | 0:1 | 3:2 | Ընկերական խաղ |
2. | 3 փետրվարի 2016 | Ագուստին Տովար, Բարինաս, Վենեսուելա | Կոստա Ռիկա | 1:0 | 1:0 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
- Վենեսուելայի գավաթակիր – 2010
- Վենեսուելայի չեմպիոն – 2010/11
- Վենեսուելայի չեմպիոն – 2014/15
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Карабобо VS. Трухильянос 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 12.
- ↑ «Карони VS. Депортиво Тачира 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 5.
- ↑ «Депортиво Тачира VS. Эмелек 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 6.
- ↑ «Анхель Вилькер подписал контракт с «Тереком»» (ռուսերեն). fc-terek.ru. 2016 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Терек VS. Локомотив Москва 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Терек VS. Ростов 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 28.
- ↑ «Анхель продлил контракт с «Тереком» до 2021 года» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 28.
- ↑ «Вилькер Анхель — лучший игрок сезона в «Тереке»» (ռուսերեն).
- ↑ «Ուրուգվայ (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 18.
- ↑ «Էկվադոր (մինչև 20 лет) VS. Վենեսուելա (մինչև 20 лет) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 13.
- ↑ «Պերու (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 15.
- ↑ «Բրազիլիա (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17.
- ↑ «Բոլիվիա VS. Վենեսուելա 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 19.
- ↑ «Ճամայկա VS. Վենեսուելա 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
- ↑ «Ուրուգվայ VS. Վենեսուելա 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 10.
- ↑ «Մեքսիկա VS. Վենեսուելա 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.
- ↑ «ԱրգենտինաVS. Վենեսուելա 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 19.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Goalface.com Արխիվացված 2018-10-05 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլկեր Անխել» հոդվածին։ |