Վիլիամ Գարբատ
Վիլիամ Գարբատ (անգլ.՝ William Garbutt, հունվարի 9, 1883, Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 24, 1964, Warwick, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել մի շարք անգլիական ակումբներում։ Եղել է «Ռոմայի» պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը՝ հռոմեական ակումբը գլխավորելով 1927-1929 թվականներին։ «Ջենոայի» հետ Վիլիամը 3 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում։ Դրանից բացի մարզել է նաև իտալական «Նապոլին», իսկ իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» հետ հաղթել է Լա Լիգայում։
| ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1883 | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | |||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 24, 1964 (81 տարեկան) | |||||||||||||||||||||||
Մահվան վայր | Warwick, Անգլիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերաԽմբագրել
Վիլիամ Գարբատը ծնվել է Ստոկպորտի մոտ գտնվող ոչ մեծ գյուղում, ատաղձագործի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում մեկնել է բանակ՝ ծառայելով Հրետանու թագավորական գնդում, որտեղ էլ սկսել է խաղալ ֆուտբոլ։ Զորացրվելուց հետո սկսել է խաղալ «Ռեդինգում»՝ այնտեղ անցկացնելով երկու տարի և ակումբից հեռանալով 1905 թվականի դեկտեմբերին[1]։ «Ռեդինգից» հեռանալուց հետո տեղափոխվել է մայրաքաղաքային «Վուլիջ Արսենալ» ակումբ, որտեղ կատարել է նորամուտը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։ «Արսենալում» երկու տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բլաքբըրն Ռովերս» 1908 թվականի մայիսին[2], որտեղ հանդես է եկել հաջորդ չորս մրցաշրջաններում՝ մասնակցելով լիգայի 82 խաղի[3]։ 1911 թվականին վերադարձել է «Արսենալ», սակայն չմասնակցելով ոչ մի խաղի՝ ավարտել է կարիերան 29 տարեկանում մի շարք վնասվածքների պատճառով։
Մարզչական կարիերաԽմբագրել
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գարբատը մեկնել է Իտալիա՝ Ջենովա, որտեղ սկզբում աշխատել է որպես բեռնակիր նավահանգստում, ապա դարձել է «Ջենոա» ակուբի մարզիչ։ Նրա գլխավորությամբ «Ջենոան» երեք անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում։ 1927 թվականին Գարբատը, հեռանալով «Ջենոայից», դարձել է նորաստեղծ «Ռոմա» ակումբի առաջին մարզիչը։ Ակումբում անցկացնելով ընդամենը երեք տարի՝ Գարբատը կարողացել է նրա հետ դառնալ երրորդը երկրի առաջնությունու։ 1929 թվականից մինչև 1935 թվականը Գարբատը մարզել է «Նապոլին», որի հետ նույնպես դարձել է երրորդն առաջնությունում, ինչը եղել է լավագույն արդյունքն ակուբի պատմության մեջ, և նման արդյունք «Նապոլին» չի կարողացել կրկնել մինչև 1960-ական թվականները։ Հետագայում Գարբատը տեղափոխվել է Իսպանիա, որտեղ դարձել է «Ատլետիկ Բիլբաո» ակուբի մարզիչ, և առաջին իսկ մրցաշրջանում ակումբը հաղթել է Իսպանիայի առաջնությունում։ Ավելի ուշ վերադարձել է Իտալիա, որտեղ նախ կարճ ժամանակով մարզել է «Միլան» ակումբը, ապա կրկին գլխավորել է «Ջենոան»։ 1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով Գարբատը՝ որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, արտաքսվել է Իտալիայից՝ ստիպված լինելով հեռանալ «Ջենոայի» մարզչի պաշտոնից։ Պատերազմի ավարտից հետո Գարբատը կրկին գլխավորել է «Ջենոան», սակայն այս անա կարճ ժամանակով․ 1948 թվականին հեռացել է ակումբից՝ ավարտելով իր մարզչական կարիերան։
ՁեռքբերումներԽմբագրել
- Իտալիայի չեմպիոն (3) – 1914/15, 1922/23, 1923/24
- Իսպանիայի չեմպիոն (1) – 1935/36
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «The Reading FC Tour of Italy 1913»։ 1871 – the ultimate Reading FC website։ Արխիվացված է օրիգինալից 30 June 2012-ին
- ↑ Harris Jeff (1995)։ Hogg Tony, ed.։ Arsenal Who's Who։ Independent UK Sports։ ISBN 1-899429-03-4
- ↑ Joyce Michael (2004)։ Football League Players' Records 1888 to 1939։ Nottingham: SoccerData (Tony Brown)։ էջ 97։ ISBN 978-1-899468-67-6