Վիզեու
Վիզեու (պորտ.՝ Viseu), քաղաք Պորտուգալիայում, համանուն շրջանի, մունիցիպալիտետի և Բեյրա Ալտա պատմական նահանգի կենտրոնը: Քաղաքը շրջակայքի հետ միասին կազմում է Մեծ Վիզեու ագլոմերացիան: Քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 47,2 հազար մարդ, մունիցիպալիտետի բնակչությանը՝ 98,2 հազար մարդ: Քաղաքը և մունիցիպալիտետը մտնում են տնտեսա-վիճակագրական Կենտրոնական տարածաշրջանի և Դան Լաֆոյնշ ենթաշրջանի մեջ: Հին վարչական բաժանմամբ մտել է Բեյրա Ալտա գավառի կազմի մեջ:
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Վիզեու | |||||
պորտ.՝ Viseu | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Վիզեու | ||||
Ներքին բաժանում | Coutos de Viseu?, Repeses e São Salvador?, São Cipriano e Vil de Souto?, Viseu?, Boa Aldeia, Farminhão e Torredeita?, Faíl e Vila Chã de Sá?, Barreiros e Cepões?, Silgueiros?, Orgens?, Santos Evos?, Mundão?, Bodiosa?, Calde?, Rio de Loba?, Povolide?, Ranhados?, Lordosa?, Abraveses?, Cota?, São Pedro de France?, Campo?, Fragosela?, Cavernães?, Ribafeita? և São João de Lourosa? | ||||
Քաղաքապետ | Ալմեյդա Էնրիկեշ | ||||
Տվյալ կարգավիճակում | 1123 թվականից | ||||
Մակերես | 507,20 կմ² | ||||
ԲԾՄ | 476 մետր | ||||
Բնակչություն | 98167 մարդ (2006) | ||||
Խտություն | 195 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | Մեծ Վիզեու | ||||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||||
Փոստային ինդեքսներ | 3514 Viseu | ||||
Պաշտոնական կայք | cm-viseu.pt | ||||
| |||||
ԴիրքԽմբագրել
Քաղաքը գտնվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից 240 կմ հյուսիս-արևելք: Մունիցիպալիտետը սահմանակից է.
- հյուսիսում՝ Կաշտրու Դայրե մունիցիպալիտետին,
- հյուսիս-արևելքում՝ Վիլա Նովա դե Պայվա մունիցիպալիտետին,
- արեւելքում՝ Սատան, Պենալվա դու Կաշտելու մունիցիպալիտետներին,
- հարավ-արևելքում՝ Մանգուալդե, Նելաշ մունիցիպալիտետներին,
- հարավում՝ Կարրեգալ դու Սալ մունիցիպալիտետին,
- հարավ-արևմուտքում՝ Տոնդելա մունիցիպալիտետին,
- արևմուտքում՝ Վոզելա մունիցիպալիտետին,
- հյուսիս-արևմուտքում՝ Սան Պեդրու դու Սուլ մունիցիպալիտետին:
ԲնակչությունԽմբագրել
Վիզեու մունիցիպալիտետի բնակչությունը (1801-2006) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1801 | 1849 | 1900 | 1930 | 1960 | 1981 | 1991 | 2001 | 2004 | 2006 |
33 699 | 36 049 | 54 047 | 61 140 | 79 890 | 83 261 | 83 601 | 93 501 | 96 810 | 98 167 |
ՊատմությունԽմբագրել
Վիզեու անունը ծագել է հռոմեական կայսրության ավարտին և վաղ միջնադարում, որտեղ քաղաքի անունն առաջացել է հռոմեական «Viso» տերմինից, որը թարգմանաբար նշանակում է լավ տեսք: Հռոմեական ժամանակներում քաղաքը ընկած է եղել ճանապարհների խաչմերուկում, որտեղ էլ գտնվում էր ռազմական կայազորը: Հին քաղաքի ընդհանուր մակերեսը կազմել է 38 հազար հեկտար: Այժմ քաղաքի մակերեսը կազմում է 507.10 կմ², իսկ բնակչությունը՝ 98 167 մարդ[1]:
Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1123 թվականին:
Տեսարժան վայրերԽմբագրել
Վիզեուն Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկն է, որը չունի երկաթուղային կայարան: Տաճարը, որը կառուցվել է 830 թվականին, համարվում է սուրբ արվեստի թանգարան: Բացի տաճարից, ճարտարապետական հուշարձանների շարքում գտնվում են մի քանի վանքեր և եկեղեցիներ, ինչպես նաև եպիսկոպոսի պալատը:
Քույր քաղաքներԽմբագրել
Քաղաք | Երկիր |
---|---|
Ավեյրու | Պորտուգալիա |
Հայտնի անձինքԽմբագրել
- Մանուել դե Ալմեյդա
Մունիցիպալիտետի կազմԽմբագրել
Մունիցիպալիտետի կազմի մեջ մտնում են հետևյալ շրջանները.
- Աբրավեզիշ
- Բարրեյրուշ
- Բոա Ալդեյա
- Բոդիոզա
- Վիլա Շան դի Սա
- Վիլ դե Սոտու
- Կավերնայնշ
- Կալդի
- Կամպու
- Կորասան դի Ժեզուշ
- Կոտա
- Կոտու դի Բայշու
- Կոտու դի Սիմա
- Լորդոզա
- Մունդան
- Օրժենշ
- Պովոլիդի
- Ռանյադուշ
- Ռեպեզիշ
- Ռիբաֆեյտա
- Ռիու դի Լոբա
- Սանտա Մարիա դի Վիզեու
- Սանտուշ Էվուշ
- Սան Ժուան դի Լորոզա
- Սան Ժոզե
- ՍԱն Պեդրու դի Ֆրանսի
- Սան Սալվադոր
- Սան Սիպրիանու
- Սեպոյնշ
- Սիլգեյրուշ
- Տորրեդեյտա
- Ֆայլ
- Ֆարմինյան
- Ֆրագոզելա