Վիդքուն Քվիսլինգ (նորվ.՝ Vidkun Abraham Lauritz Jonssøn Quisling, հուլիսի 18, 1887(1887-07-18)[1][2][3][…], Fyresdal, Bratsberg - հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[4][1][2][…], Աքերսհուս, Օսլո[5]), նորվեգացի քաղաքական և պետական գործիչ, կոլաբորացիոնիստ, նացիոնալ- սոցիալիստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծապես համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։

Վիդքուն Քվիսլինգ
 
Կուսակցություն՝ Ազգային միասնություն կուսակցություն և Կենտրոնի կուսակցություն
Կրթություն՝ Նորվեգական ռազմական ակադեմիա և Norwegian Military College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա և կոլաբորանտ
Ծննդյան օր հուլիսի 18, 1887(1887-07-18)[1][2][3][…]
Ծննդավայր Fyresdal, Bratsberg
Վախճանի օր հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[4][1][2][…] (58 տարեկան)
Վախճանի վայր Աքերսհուս, Օսլո[5]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Jon Lauritz Qvisling?
Մայր Anna Qvisling?
Ամուսին Alexandra Voronin? և Maria Quisling?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Սուրբ Սավայի շքանշան

1933 թվականին ստեղծել և ղեկավարել է Նորվեգիայի նացիոնալ- սոցիալիստական կուսակցությունը, որը առավել հայտնի է «Ազգային միասնություն» անունով։ Կուսակցության գործունեություն 1945 թվականից հետո արգելվել է։ 1931- 1933 թվականներին եղել է Նորվեգիայի պաշտպանության նախարար։

Դանիա-Նորվեգական ռազմագործողության ժամանակ ստեղծել է «ազգային կառավարություն», որտեղ զբաղեցրել է օկուպացված Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, իսկ 1940 թվականի ապրիլի 9- 18-ը արտաքին գործերրի նախարարի պաշտոնը, որը արդյունքում վերացվեց նացիստական օկուպացիոն իշխանությունների կողմից։ 1942 թվականի փետրվարի 1-ին օկուպացիոն իշխանության որոշմամբ երկրորդ անգամ նշանակվել է վարչապետի պաշտոնում։ 1945 թվականի մայիսին ձերբակալվել է՝ կառավարության ողջ կազմի հետ։ Նորվեգական դատարանի որոշմամբ դատապարտվել է մահվան։ Դատավճիռը ի կատար է ածվել 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Օսլոյում։

Կվիսլինգի անունը այսօր Նորվեգիայում հանդիսանում է ամոթանքի արտահայտություն։ Կվիսլինգ են անվանում «դավաճաններին»։

Հրեաների տեղահանություններ խմբագրել

1942 թվականի հոկտեմբերից մինչև 1943 թվականի փետրվար հրեաներին արգելվել է երկրից դուրս գալ, ինչի արդյունքում տեղի է ունեցել մասսայական ձերբակալություններ և տեղահանություններ դեպի համակենտրոնացման ճամբարներ։ Նորվեգիայի հրեական բնակչության գրեթե կես տեղափոխվեց ճամբարներ, ինչ իրականացվում էր նացիստական օկուպացիոն ուժերի հրամանով։ 1942 թվականի հոկտեմբերին Թրոնհեյմում ընդդեմ գերմանացիների տեղի է ունեցել մի քանի դիվերսիոն հարձակումներ։ Ի պատասխան օկուպանտները Թրոնհեյմում հայտարարեցին արտակարգ դրություն։ Տեղական իշխանությունները օգտվեցին դրանից և ձերբակալեցին հրեա տղամարդկանց։ Ուղիղ մեկ ամիս անց կանանց և երեխաներին հավաքեցին հատուկ ճամբարներում, որպեսզի մեկ տարվա ընթացքում ռազմական հածանավերով ուղարկեն Շտետին (լեհական ներկայիս Շեցին նավահանգստային քաղաքը), այնտեղից էլ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։

 
Աքերսհուս ամրոցի պատերից մեկը, որտեղ գնդակահարվել է Կվիսլինգը

Հրեաների ձերբակալությունները և տեղահանությունները նորվեգական հասարակությանը շոկի ենթարկեցին։ «Ազգային համաձայնության» հեղինակությունը ձերբակալություններից հետո այնքան ընկավ, որ հանգեցրեց ուժգին ըմբոստությունների և արձագանքների։ Անգամ գնացքներում ուղևորները կանգնում էին իրենց նստած տեղերից, որպեսզի չնստեն նացիստների կողքին։ Պատերին գրում էին կարգախոսներ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Նորվեգիան նորվեգացիների համար է, իսկ Կվիսլինգը թող կորչի գրողի ծոցը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. 4,0 4,1 4,2 Квислинг Видкун // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 https://snl.no/Vidkun_Quisling
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդքուն Քվիսլինգ» հոդվածին։