Վիդայի պատմության թանգարան
Վիդայի պատմության թանգարան (ֆր.՝ Museu d'història d'Ouidah), Բենինի Վիդա քաղաքում գտնվող թանգարան է։ Գտնվում է պորտուգալական հին՝ Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա ամրոցում (պորտ.՝ Fortaleza de São João Baptista de Ajudá - «Սուրբ Հովհաննես Մկրտչի օգնության ամրոց»)։ Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է 700 իրերից, որոնք ներկայացնում են Վիդայի հնագիտությունը, պատմությունը և արվեստը[3]։
Վիդայի պատմության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատմության թանգարան և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիդա[2] |
Վայր | Վիդա[1] |
Ղեկավարության նստավայր | Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա, Վիդա, Բենին |
Հասցե | Rte des Esclaves[2] |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 6, 1967 |
Այցելուներ | 23 211 մարդ (2007) |
Կայք | museeouidah.org |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՍան Ժուան Բատիշտա դե Աժուդա ամրոցը Պորտուգալիայի գաղութատիրական սեփականություն էր Դահոմեայում, Գվինեական ծոցի ափին, այժմ Բենինի Վիդա քաղաքի տարածքում։
Կոչվել է նաև «Աժուդա ֆակտորիա» կամ պարզապես «Աժուդա»։ Ամրոցը ընդամենը 4,5 կմ² տարածք ուներ, ամրացված առևտրային կետ էր՝ հարակից փոքր տարածքով։ 1958 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես արտերկրյա ամենափոքր գաղութ[4]։
Ամրոցը կառուցվել է 1680 թվականին թագավոր Պեդրու Երկրորդի հրամանով ` ստրկավաճառության անվտանգությունն ապահովելու համար։ Առևտրի կետը կառուցելլ է Սան Տոմեի և Պրինսիպի նահանգապետ Ջակինտու դե Ֆիգեյրեդո ի Աբրեուն՝ Վիդա գյուղի տեղում։ 18-րդ դարի սկզբին լքված ամրոցը վերակառուցվել է 1721-1730 թվականներին։ Ֆինանսավորումը ստացվել է Սալվադոր տեղափոխվող աֆրիկացի ստրուկների հարկից։
1722 թվականի հունվարին ամրոցը փորձել է գրավել անգլիացի ծովահեն Բարտոլոմյու Ռոբերտսը, որը գերևարել է նավահանգստում կանգնած բոլոր՝ 11 նավերը։
1805-1844 թվականներին ֆակտորիայի տնօրենը եղել է ստրուկների առևտրով զբաղվող հայտնի Ֆրանսիշկու Ֆելիքս դե Սոուզան, որը 1845-1849 թվականներին զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը։ Բրազիլիայի անկախացումից հետո Սոուզան առաջարկել է կայսր Պեդրու Առաջինին Աժուդուն վերցնել իր տիրապետության տակ, բայց մտահղացումը չի իրականացել։
1861 թվականին պորտուգալացիները լքել են ամրոցը և այն մինչև 1893 թվականը ամրոցը ծառայել է որպես կաթոլիկ առաքելություն։ 1960 թվականի օգոստոսի 1-ին Դահոմեան անկախություն է ձեռք բերել և հռչակվել է Բենինի հանրապետությունը։ 1961 թվականին ամրոցը ծառայել է երկրի անկախությունը նշելու համար։ Մեկնելուց առաջ զավթիչները այրել են շինությունները։ 1964 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով ամրոցը ճանաչվել է պատմական հուշարձան։ Վերակառուցվել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ֆինանսական օգնությամբ։ Այն իր դռները բացեց 1967 թվականի սեպտեմբերի 6-ին[3][5][6]։
Նկարագիր
խմբագրելՊորտուգալիայի նահանգապետի նախկին նստավայրում տեղակայված թանգարանն ունի 11 սենյակ, որտեղ ցուցադրվում են 1967 թվականից ի վեր թանգարանի կողմից ձեռք բերված, 700-ից ավելի իրեր։ Ցուցանմուշները ձեռք են բերվում Վիդայի հայտնի ընտանիքների նվիրատվություններով կամ օտարերկրյա գործընկերների օգնությամբ։ Դրանք հիմնականում իրեր են հին ամրոցից և Դահոմեայի թագավորությունից իրեր են, ինչպես նաև ստրուկների առևտրին և նրանց հայրենադարձությանը վերաբերող իրեր։
1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
7414 | 9317 | 11290 | 11737 | 12450 | 15929 | 18144 | 18134 | 19881 | 18690 | 23211 |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Museums of the World
- ↑ 2,0 2,1 http://antislavery.ac.uk/items/show/2027
- ↑ 3,0 3,1 3,2 Hélène Joubert et Christophe Vital, Dieux, rois et peuples du Bénin : arts anciens du littoral aux savanes, Paris, 2008, 304 էջ (ISBN 978-2-7572-0185-5), էջ՝ 139
- ↑ The Guinness Book of Records. — London: Guinness Superlatives Limited, 1958.
- ↑ Капланов, Рашид Мурадович Португалия после второй мировой войны. — М.: Наука, 1992. — ISBN 5-02-009086-7
- ↑ Хазанов, Анатолий Михайлович Португалия и ее империя в эпоху Салазара и Каэтану. — М.: Институт востоковедения РАН, 2015. — ISBN 9785990651371
Արտաքին հղումներ
խմբագրել- Hélène, Joubert. Dieux, rois et peuples du Bénin, 2008. ISBN 978-2-7572-0185-5.
- Mendonça J. de. Colónias e Possessões Portuguesas. — Lisboa, 1877.
- Pierre Verger et Clément da Cruz, Musée historique de Ouidah, Porto-Novo, Dahomey, Ministère de l'éducation nationale et de la culture, Institut de recherches appliquées du Dahomey, 1969, 23 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդայի պատմության թանգարան» հոդվածին։ |