Վիբեկե Սքոֆթերուդ
Վիբեկե Սքոֆթերուդ (նորվ.՝ Vibeke Westbye Skofterud, ապրիլի 20, 1980[2][1], Ասքիմ, Էստֆոլդ - հուլիսի 29, 2018[3], Hove, Արդենալ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի է, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն։ Իր բոլոր մեդալները նվաճել է էստաֆետայի կազմում։
Վիբեկե Սքոֆթերուդ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական[1] |
Ամբողջական անուն` | նորվ.՝ Vibeke Westbye Skofterud |
Բնօրինակ անուն` | նորվ.՝ Vibeke Westbye Skofterud |
Մասնագիտացում` | cross-country skier |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | ապրիլի 20, 1980[2][1] |
Ծննդավայր` | Ասքիմ, Էստֆոլդ |
Մահվան ամսաթիվ` | հուլիսի 29, 2018[3] (38 տարեկան) |
Մահվան վայր` | Hove, Արդենալ, Նորվեգիա |
Մարզական կարիերաԽմբագրել
2000 թվականին Անվաչմուշկային դահուկների աշխարհի առաջնությանը նվաճել է հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ։
2000 թվականին Վիբեկեն իր նորամուտն է տոնել Աշխարհի գավաթում, և 2001 թվականի դեկտեմբերին նշել է իր առաջին հաղթանակը Աշխարհի գավաթի մրցափուլերում՝ էստաֆետում։ Ներկա դրությամբ նա ունի 12 հաղթանակ Աշխարհի գավաթի մրցափուլերում, և բոլորը էստաֆետում։ Աշխարհի գավաթում անձնական մրցումներում հաղթանակ չունի, բայց յոթ անգամ բարձրացել է պատվո հարթակ։
2002 թվականին մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերին և գրանցել է հետևյալ արդյունքները՝ սպրինտ 21-րդ հորիզոնական, մասս-մեկնարկ 15 կմ 28-րդ հորիզոնական, հետապնդում 5+5 կմ 28-րդ հորիզոնական, 30 կմ դասական 8-րդ հորիզոնական։
2010 թվականին Վանկուվերի Օլիմպիական խաղերին դարձավ օլիմպիական չեմպիոն էստաֆետում, իսկ անհատական մրցաշարերում գրանցեց հետևյալ արդյունքները՝ 10 կմ 22-րդ հորիզոնական, հետապնդում 7,5+7,5 հրաժարվել է մասնակցել։
Աշխարհի առաջնություններում իր կարիերայի ընթացքում նվաճել է երկու ոսկե մեդալ, մեկ արծաթ և մեկ բրոնզ, և բոլորը էստաֆետում։ Ընդհանուր առմամբ մասնակցել է հինգ աշխարհի առաջնությունների։
ԿենսագրությունԽմբագրել
2005 թվականին Վիբեկե Սքոֆթերուդը հրաժարվեց նկարվել նորվեգական FHM տղամարդկանց ամսագրում, քանի որ նրա վրա մեծ ճնշում էր գործադրում Նորվեգիայի դահուկային ֆեդերացիան։ 2004 թվականին նրանից գողացան նոթբուքը, որում գտնվում էր նուրբ բովանդակությամբ նրա նկարները, որոնցից մի քանիսը ավելի ուշ տեղադրվեցին ինտերնետում, ինչը առաջացրեց բուռն ռեակցիա հասարակության շրջանակներում։ Վիբեկե Սքոֆթերուդը ունի կերակրի ընդուման խախտումներ, ինչը նրա խոսքերով ստիպել է նրան բաց թողնել մի շարք մեկնարկներ։ Սքոֆթերուդը լեսբուհի է և 2008 թվականից բնակվում է ընկերուհու հետ միասին, չնայած մինչ այդ ավանդական սեռական կողմնորոշում ուներ[4]։
ՀաջողություններԽմբագրել
Ձմեռային Օլիմպիական խաղերԽմբագրել
Աշխարհի առաջնությունԽմբագրել
- 2003 Վալ դի Ֆիեմե: Արծաթ էստաֆետ
- 2005 Օբերստդորֆ: Ոսկի էստաֆետ
- 2007 Սապորո: Բրոնզ էստաֆետ
- 2011 Օսլո: Ոսկի էստաֆետ
Թիմային հաղթանակներ Աշխարհի գավաթումԽմբագրել
Nr. | Տարի | Վայր | Մարզաձև |
---|---|---|---|
1. | 16 դեկտեմբեր 2001 | Դավոս, Շվեյցարիա | 4 × 5 կմ էստաֆետ |
2. | 24 նոյեմբեր 2002 | Կիրունա, Շվեդիա | 4 × 5 կմ էստաֆետ |
3. | 8 դեկտեմբեր 2002 | Դավոս, Շվեյցարիա | 4 × 5 կմ էստաֆետ |
4. | 23 նոյեմբեր 2003 | Բեյթոնսթոլեն, Նորվեգիա | 4 × 5 կմ էստաֆետ |
5. | 14 դեկտեմբեր 2003 | Դավոս, Շվեյցարիա | 4 × 5 կմ էստաֆետ |
6. | 11 հունվար 2004 | Օտեպյաե (քաղաք, Էստոնիա), Էստոնիա | 4 × 5 կմ էստաֆետ |
7. | 22 փետրվար 2004 | Ումեո, Շվեդիա | 4 × 5 կմ էստաֆետ |
8. | 21 նոյեմբեր 2004 | Էլլիվեր, Շվեդիա | 4 × 5 կմ էստաֆետ |
9. | 20 նոյեմբեր 2005 | Բեյթոնսթոլեն, Նորվեգիա | 4 × 5 կմ էստաֆետ |
10. | 19 նոյեմբեր 2006 | Էլլիվեր, Շվեդիա | 4 × 5 կմ էստաֆետ |
11. | 25 նոյեմբեր 2007 | Բեյթոնսթոլեն, Նորվեգիա | 4 × 5 կմ էստաֆետ |
12. | 9 դեկտեմբեր 2007 | Դավոս, Շվեյցարիա | 4 × 5 կմ էստաֆետ |
13. | 21 նոյեմբեր 2010 | Էլլիվեր, Շվեդիա | 4 × 5 կմ էստաֆետ |
14. | 19 դեկտեմբեր 2010 | Լա Կլուսազ, Ֆրանսիա | 4 × 5 կմ էստաֆետ |
15. | 20 նոյեմբեր 2011 | Շուշեն, Նորվեգիա | 4 × 5 կմ էստաֆետ |
16. | 12 փետրվար 2012 | Նովե Մեստո, Չեխիա | 4 × 5 կմ էստաֆետ |
17. | 25 նոյեմբեր 2012 | Էլլիվեր, Շվեդիա | 4 × 5 կմ էստաֆետ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=56979
- ↑ 2,0 2,1 Vibeke Skofterud omkom i ulykke: Slik var hennes langrennsliv(նորվ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Vibeke Skofterud omkom i vannscooter-ulykke(նորվ.)
- ↑ This Just In: Meet Your 2010 Lesbian Olympians Публикация на сайте AfterEllen.com от 12 февраля 2010 года