Վե Վե Նու (բիրմաներեն՝ ဝေဝေနု, 1987, Buthidaung, Maungdaw District, Rakhine State, Մյանմա), մյանմացի իրավապաշտպան, որը Մյանմայում աշխատում է մարդու իրավունքների, մասնավորապես` ռոհինջա էթնիկ խմբի իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Վե Վե Նուն 2014 թվականին ընդգրկվել է «BBC 100 Women» ցանկում, իսկ 2017 թվականին «Time» ամսագիրը նրան անվանել է Նոր սերնդի առաջնորդներից մեկը (անգլ.՝ Next Generation Leaders)[1][2]:

Վե Վե Նու
բիրմաներեն՝ ဝေဝေနု
Դիմանկար
Ծնվել է1987
ԾննդավայրButhidaung, Maungdaw District, Rakhine State, Մյանմա
Քաղաքացիություն Մյանմա
ԿրթությունEast Yangon University? և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ, քաղաքական գործիչ և իրավապաշտպան
Ծնողներհայր՝ Kyaw Min Yu?
Պարգևներ և
մրցանակներ
 Wai Wai Nu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վե Վե Նուն ծնվել և մեծացել է 1987 թվականին Ռաքհայն նահանգում գտնվող Բութիթաուն քաղաքում` ռոհինջա ծնողների ընտանիքում[1][2]։ 1993 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Յանգոն։ Հայրը` Չժո Մին Յուն, զբաղվել է աշխատանքային իրավունքով, խունտան նրա վրա ճնշում է գործադրել, ինչի պատճառով նա որոշել է ընտանիքը մայրաքաղաք տեղափոխել[3][4]։

Բանտարկություն

խմբագրել

Վե Վե Նուն 16 տարեկանում ընդունվել է Արևելյան Յանգոնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[2]։ Երկու տարի անց` 2005 թվականին, Վե Վե Նուն և նրա բարեկամները ձերբակալվել են[1][4][5][6]։ Պատճառը եղել է նրա հոր քաղաքական գործունեությունը, որը հաղթանակ է տարել երկրի խորհրդարանական ընտրություններում, սակայն իշխող ռազմական խունտան հրաժարվել է ճանաչել դրանց արդյունքները[2][3][4][5][6]։

Վե Վե Նուի ծնողները և նրանց բոլոր երեխաները ազատազրկվել են «ներգաղթի օրենքը խախտելու համար» և որպես «սպառնալիք ազգային անվտանգությանը»[1]։ Դատական գործընթացն ընթացել է առանց փաստաբանների, դատավորները դատի ընթացքում նշումներ չեն արել։ Վե Վե Նուն դատապարտվել է 17 տարեկանում, իսկ հայրը` 47 տարեկանում։ Երկուսն էլ դատապարտվել են Ինսեյն բանտում, որը գտնվում է Յանգոնում, ընդ որում` Վե Վե Նուն, նրա քույրը ու մայրը պահվել են մեկ ընդհանուր սենյակում։ Չժո Մին Յուն պատիժը կրել է մեկ մենախցում, իսկ նրա որդուն ուղարկվել է մեկ այլ բանտ։

Բանտարկության ժամանակ Վե Վե Նուն ծանոթացել է մյուս բանտարկյալ կանանց հետ և նրանցից շատ բան սովորել, ինչի պատճառով բանտն անվանել է «կյանքի ուսուցման վայր»[5]։ 2012 թվականի հունվարին Թեյն Սեյնը համաներում է հայտարարել, որի վերաբերել է նաև Վե Վե Նուի ընտանիքը[1][2][3][5][6][7]։ Բանտում գտնվելու վատ պայմանների պատճառով քույրը վարակվել է անբուժելի հեպատիտ C-ով, իսկ հոր մոտ խոնավությունից զարգացել է սրտի հիվանդությունը[5]։

Իրավապաշտպանական գործունեություն և կրթություն

խմբագրել

Վե Վե Նուն ավարտել է Արևելյան Յանգոնի համալսարանում կիսատ թողած ուսումը[1][3][5], իսկ հետո Բրիտանական խորհրդում հաճախել մեկամյա քաղաքագիտական ծրագրի[3][5] և անցել տարբեր քաղաքական թրեյնինգներ[2][3]։ Նա հիմնադրել է երկու հասարակական կազմակերպություն` «Women’s Peace Network-Arakan» և «Justice for Women»: Դրանցից առաջինը զբաղվում է Մյանմայում բոլոր սեռերի մարդկանց խաղաղության ամրապնդմամբ և փոխըմբռնում է քարոզում մարդկանց բոլոր խմբերի միջև։ «Justice for Women»-ը կարիքավոր կանանց մասնագիտական օգնություն տրամադրող իրավաբանների ցանց է[3][4][5][8]։ Վե Վե Նուն դասախոսություններ է կարդում ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների և բռնության հետ կապված այլ հարցերի մասին[1][2]։ Թվիթթերում գործարկել է «#MyFriend» հաջող քարոզարշավը, որը տարբեր խմբերի անհատների միջև բարեկամություն է ցույց տվել[1][2][3][5]։

Վե Վե Նուն դասախոսություններ է կարդացել նաև շատ կազմակերպություններում։ 2017 թվականին նա ելույթ է ունեցել «Oslo Freedom Forum»-ում[3]։ Նա նաև աշխատել է Մյանմայում ՄԱԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով[3]։ Նրան հրավիրել են Սպիտակ տուն և ԱՄՆ Կոնգրես` այցելության նպատակով[5][8]։ 2017 թվականի դրությամբ Վե Վե Նուն մագիստրոսական ծրագիր է անցել Բերկլիի կալիֆոռնյան համալսարանում[3]։

Մրցանակներ

խմբագրել

2015 թվականին Վե Վե Նուն հայտնվել է «Foreign Policy Top 100 Global Thinkers» ցանկում[3][5][9] և Ջորջ Բուշի նախագահական կենտրոնում մասնակցել անցումային քաղաքական ռեժիմներով երկրների երիտասարդ առաջնորդների համար նախատեսված «Liberty and Leadership Forum» ուսուցողական ծրագրին[3][8]։ 2016 թվականին նրան «Salt» ամսագրում անվանել են ոգեշնչող հարյուր կանանցից մեկը[10], իսկ հաջորդ տարի «Time» ամսագրում՝ նոր սերնդի առաջնորդներից մեկը[1]։ 2018 թվականին Ջորջթաունի համալսարանի անունից Վե Վե Նուն ստացել է Հիլարի Քլինթոնի անվան մրցանակ[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Solomon, Felix. «The Activist Bridging a Democratic Divide». Time Magazine. Time Magazine. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Jones, Robert. «Wai Wai Nu - Rohingya Human Rights Activist». Infinite Fire. Infinite Fire. Արխիվացված է օրիգինալից 2019-06-12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «From Political Prisoner to International Inspiration: LL.M. Student Wai Wai Nu». Berkeley Law. Berkeley Law. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Meet Wai Wai Nu, Burma». Nobel Women's Initiative. Nobel Women's Initiative. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Reed, John. «Myanmar activist Wai Wai Nu: 'Prison was really a life education'». The Financial Times. The Financial Times. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Layers of Marginalisation: Life for Rohingya Women - Testimony from Myanmar» (PDF). The Equal Rights Review. The Equal Rights Review. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  7. Beech, Hannah. «What Happened to Myanmar's Human Rights Icon?». No. October 2, 2017. The New Yorker. The New Yorker. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Wai Wai Nu». George W. Bush - Presidential Center. George W. Bush - Presidential Center. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  9. «Wai Wai Nu». Foreign Policy Magazine. Foreign Policy Magazine. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  10. «#97 Wai Wai Nu». Salt Magazine. Salt Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  11. «Wai Wai Nu - Hillary Clinton Award». Georgetown University. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վե Վե Նու» հոդվածին։