Լուի Անտուան դը Բուգենվիլ

ֆրանսիացի գրող

Կոմս(1808) Լուի Անտուան դը Բուգենվիլ (ֆր.՝ Louis Antoine comte de Bougainville, նոյեմբերի 12, 1729(1729-11-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 31, 1811(1811-08-31)[5][6][7][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիական ծովագնաց, առաջին ֆրանսիական շուրջերկրյա ճանապարհորդության արշավախմբի ղեկավար։ Ճանաչում է ստացել որպես Օվկիանիայի հետազոտող։ Նրա պատվին է անվանվել արշավախմբի կողմից հայտնաբերված Բուգենվիլ կղզին։

Լուի Անտուան դը Բուգենվիլ
ֆր.՝ Louis-Antoine de Bougainville
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1729(1729-11-12)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 31, 1811(1811-08-31)[5][6][7][…] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ) և Cimetière du Calvaire
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ, գրող, գրող ճանապարհորդ, ծովային ճանապարհորդ, ռազմածովային սպա և world traveler
Ծնողներհայր՝ Pierre-Yves de Bougainville?
Զբաղեցրած պաշտոններՊահպանողական սենատի անդամ և president of the French Academy of Sciences?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Académie de Marine?
ԵրեխաներHyacinthe de Bougainville?
Ստորագրություն
Изображение автографа
 Louis Antoine de Bougainville Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է փարիզյան մագիստրատի անդամ նոտարի ընտանիքում։ 1741 թվականին, երբ նրա հայրը դարձավ Փարիզյան մագիստրատի անդամ, նրան շնորհվում է ազնվականություն և զինանշան՝ «արծաթե դաշտում թևերը տարածած սև արծիվ»[8]։ Սովորել է Սորբոննի քոլեջում և ցուցաբերել է մաթեմատիկական մեծ ընդունակություններ։ 1754 թվականին հրատարակում է հոդված ինտեգրալների հաշվման մասին, որը դարձավ հանրահայտ։

Նա դառնում է փաստաբան, բայց բավականին շուտ հրաժարվում է այդ կարիերայից, որպեսզի զինվորական դառնա։ Բուգենվիլն ընդունվում է «սև հրացանակիրների» ջոկատ, դառնում է գեներալ Մոնկալմա դը Սեն֊Վերանայի համհարզը և մասակցում է դեպի Կանադա կատարված 1756 թվականի արշավին։

1758 թվականին Բուգենվիլին հետ են ուղարկում Ֆրանսիա, որպեսզի Լյուդովիկ XV֊ի կառավարությունից համալրում խնդրի։ Նախարարը, որին նա դիմել էր, հակադարձում է, որ եթե տանը հրդեհ է, ժամանակ չկա զբաղվելու ձիարանով։ Ըստ լեգենդի՝ Բուգենվիլն անմիջապես հակադարձում է՝ ասելով․ «Դե ինչպե՞ս այստեղ չասել, պարո՛ն նախարար, որ Դուք մտածում եք ինչպես ձի»[9]։ Նախարարի վրեժից նրան փրկում է միայն մադամ դը Պոմպադուրի ակտիվ միջամտությունը։

1759 թվականին ստանում է գնդապետի կոչում և 1761-1763 թվականներին կռվում է Լայն կղզու ափերի մոտ մինչև Յոթնամյա պատերազմի Փարիզյան խաղաղության պայմանագրով կնքված ավարտը։ 1763 թվականին նա թողնում է բանակը և տեղափոխվում է նավատորմ՝ առաջին կարգի կապիտանի կոչումով։ Երկու նավերով՝ «Օրյոլ» и «Սֆինկս», Բուգենվիը ժամանում է Հարավային Ատլանտիկայում գտնվող Մալվինյան կղզիներ և այնտեղ հիմնում է գաղութ։ Երեք տարի անց Լյուդովիկ XV֊ի կողմից կղզին փոխանցվում է իսպանացիներին։ Շուտով դրանք զբաղեցնում են անգլիացիները՝ անվանափոխելով Ֆոլկլենդյան։

1766 թվականին Բուգենվիլը նախաձեռնում է շուրջերկրյա ճանապարհորդություն։ «Վորչունյա» (la Boudeuse) և «Զվեզդա» (l'Étoile) նավերով նա հեռանում է Բրեստից։ Նավարկությանը մասնակցում էին նաև Պիեռ Անտուան Վերոնը (թագավորական աստղագետ) և Ֆիլիբեր Կոմմերսոնը (թագավորական բժիշկ և կենսաբան)[10]։ Անցնելով Մագելանի նեղուցը՝ Բուգենվիլը դուրս է գալիս Հարավային ծովեր։ 1768 թվականի ապրիլին նա ժամանում է Թաիթի, իսկ հետո այցելում է Սամոա և Նոր Հիբրիդներ, Նոր Բրետան (այժմ՝ Բիսմարկի կղզիներ), Նոր Գվինեա և Մավրիկիոս։ Երբ նրա նավում չէր մնացել սննդամթերք, նա և նավի բոլոր սպաները նավաստիների հետ հավասար անցնում են «սոված ռեժիմի»։ Ողջ անձնակազմի հետ հավասար նա սնվում էր նեխած ապխտած մսով, առնետներով և կաշվով[11]։ Անցնելով Բարեհուսո հրվանդանը՝ նա երկուսուկես տարի հետո վերադառնում է Սեն Մալո։

Վերադառնալով Ֆրանսիա՝ Բուգենվիլը շատ արագ կազմում է իր ճանապարհորդության նկարագրությունը (նրա գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1771 թվականին)[11], իսկ Դենի Դիդրոն գրել է «Լրացումներ Բուգենվիլի նավարկությանը»[12] աշխատությունը։ Բուգենվիլի կողմից նկարագրված բնության և կղզեբնակների կենցաղի վերաբերյալ նկարները մեծ հետաքրքրություն առաջացրին և ազդեցին նրա ժամանակակիցների վրա, մասնավորապես, Ժան֊Ժակ Ռուսոյի։

1778-1782 թվականներին Բուգենվիլը նավատորմի հրամանատարի կարգավիճակով մասնակցում է Միացյալ Նահանգների անկախության համար մղվող պատերազմին, 1780 թվականից նա ֆրանսիական արշավախմբային ցամաքային զորքերի հրամանատարն էր։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին նա առաջարկում է դեպի Հյուսիսային բևեռ կատարվելիք խոշոր ճանապարհոդության ծրագիր, սակայն կառավարությունը չի խրախուսում այն։ 1790 թվականին նա դառնում է Բրեստում գտնվող նավատորմի հրամանատար, բայց երկու տարի անց հեռանում է այդ պաշտոնից՝ հրաժարվելով նաև նախարարությունից, որպեսզի իրեն նվիրի գիտությանը։ 1795 թվականին նա ընտրվում է գիտությունների Փարիզյան ակադեմիայի անդամ։

Բուգենվիլը ձերբակալվել է յակոբինյան տեռորի ժամանակ և դատվել է Ռոբեսպիերի տապալումից հետո։ 1799 թվականին Նապոլեոնը նրան դարձրեց սենատոր, 1804 թվականին շնորհեց Պատվո լեգիոնի սպայի կոչում, իսկ 1808 թվականին՝ Կայսրության կոմսի կոչում։ Բուգենվիլը մահացել է Փարիզում 1811 թվականին՝ ութսուն տարեկան հասակում։

Հիշատակ

խմբագրել

Լուի Անտուան դը Բուգենվիլի պատվին անվանվել են․

 
Թաիթցիները պտուղներ են հյուրասիրում Բուգենվիլին և նրա ուղեկիցներին
  • հարավամերիկյան ծաղկավոր բույսերի տիպ (որի մասին Բուգենվիլը ասում էր, որ «իմ հանրահայտության հույսը ես դնում եմ ծաղկի վրա»)։
  • Սողոմոնյան կղզիներում գտնվող Բուգենվիլ կղզին (վարչականորեն մտնում է Պապուա Նոր Գվինեայի կազմի մեջ)։
  • Բուգենվիլի նեղուցը, որը բաժանում է Շուազել կղզին Բուգենվիլ կղզուց։
  • Լայվլի կղզու իսպանական անվանումը(իսպ. «Isla Bougainville») Ֆոլկլենդյան կղզիների կազմում (իսպ. Islas Malvinas՝ Մալվինյան կղզիներ)։
  • Ինչպես նաև նրա անունով են կոչվել ծոց Մագելանի նեղուցում, երեք նեղուց, հրվանդան, արգելախութ, ստորջրյա օվկիանոսային իջվածք Սողոմոնյան կղզիների մոտ և ջրվեժ[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. Во время Первой империи Луи-Антуан был вынужден сменить свой герб, так как орел стал фигурой исключительно императорской. Бугенвиль взял герб своей жены: «золотой шеврон на лазурном поле с тремя тоже золотыми брусочками».
  9. Другой вариант перевода: «По крайней мере, господин министр, никто не посмеет сказать, что вы рассуждаете, как лошадь».
  10. Louis Antoine de Bougainville(ֆր.) // Wikipédia. — 2017-03-19.
  11. 11,0 11,1 11,2 «Бугенвиль. Кругосветное плавание». www.vostlit.info. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  12. Supplément au voyage de Bougainville(ֆր.) // Wikipédia. — 2017-02-22.

Գրականություն

խմբագրել
 
Traité du calcul intégral, 1754
  • ВТ-ВЭС|Бугенвиль, Людовик-Антон|том=5|страницы=132
  • Шведе Е. Е. Луи Антуан де Бугенвиль и его кругосветное плавание (Предисловие к книге Л. А. де Бугенвиля Кругосветное путешествие на фрегате «Будёз» и транспорте «Этуаль» в 1766, 1767, 1768 и 1769 годах. — М. : Глав. Изд-во геогр. Литературы, 1960. — 359 с. Вступительная статья на страницах 5-22).
  • Морской энциклопедический справочник под ред. Н. Н. Исанина. Л.:1987 г.
  • Denis Diderot, Supplément au voyage de Bougainville, Paris, Garnier-Flammarion, 1999 (1re éd. 1772) (ISBN 978-2-08-070252-4).
  • Étienne Taillemite, Bougainville, Paris, Perrin, 2011, 478 p., (ISBN 978-2-26202-221-1).
  • Victor Suthren. The Sea Has No End. The Life of Louis-Antoine de Bougainville — The Dundurn Group, Toronto, 2004
  • John Dunmore. Storms and dreams. Louis de Bougainville: soldier, explorer, statesman — Exisle, 2005

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Անտուան դը Բուգենվիլ» հոդվածին։