Վերա Կարալի

ռուսական բալետի պարուհի, համր կինոյի դերասանուհի, բալետի մանկավարժ

Վերա Կարալի (ռուս.՝ Вера Алексеевна Каралли, հուլիսի 27 (օգոստոսի 8), 1889, Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1972(1972-11-16)[1], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ռուսական բալետի պարուհի, համր կինոյի դերասանուհի, բալետի մանկավարժ։ Արտագաղթելով Ռուսաստանից աշխատել է Եվրոպայում։

Վերա Կարալի
Ծննդյան թիվ՝հուլիսի 27 (օգոստոսի 8), 1889
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 16, 1972(1972-11-16)[1] (83 տարեկան)
Վախճանի վայր՝Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն՝ Ռուսական կայսրություն
 Նացիստական Գերմանիա
 Ավստրիա
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դերասանուհի, պարուսույց և բալետի պարող
IMDb։ID 0179028

Կենսագրություն խմբագրել

Վերա Կարալին ծնվել է  1889 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում արտիստի ընտանիքում։ Հայրը՝ գավառական անտրեպրենյոր էր, Կարալի Տորցովի անվան Յարոսլավի թատրոնի ռեժիսոր, մայրը՝ Օ. Կարալին, դրամատիկական թատրոնի դերասանուհի էր (ի ծնե՝ Կրուշենկովա)։ 1906 թվականին ավարտել է թատերական ուսումնարանը՝  Ալեքսանդր Գորսկու ղեկավարությամբ։

1909 թվականին, ինչպես նաև 1919 և1920 թվականներին շրջագայել է արտասահմանում՝ լինելով Սերգեյ Դյագիլևի «Ռուսական բալետի» կազմում[2]։ Որպես մենակատար հանդես է եկել Մեծ թատրոնում, այդ թվում՝ «Փարավոնի դուստրը», «Կյանքը թագավորի համար», «Կարապի լիճ», «Սալամբո» բալետային ներկայացումներում և այլն։ Հաճախ պարել է Միխայիլ Մորդկինի հետ։ 1914 թվականին Կարալին առաջին անգամ նկարահանվեց կինոյում՝  Պետրոս Չարդինինի «Դու հիշում ես արդյո՞ք» դրամայում, որտեղ նրա գործընկերներն էին, ինքը՝ Չարդինին և Իվան Մոզժուխինը։ Շուտով դառնում է առաջին ռուս կինոաստղերից մեկը, 1915 թվականին թողարկելով ութ նկար։ Հիմնականում դերասանուհին նկարահանվել է Չարդինինի մոտ և ռուսական կինեմատոգրաֆիայի ևս մեկ պիոներ՝ Եվգենի Բաուերի մոտ։

1917 թվականի հեղափոխությունից հետո Կարալին ներգաղթել է, ապրել է Լիտվայում, որտեղ Կաունասում դասավանդել է պարի արվեստ, աշխատել է Ռումինիայում, նկարահանվել է Ֆրանսիայում և Ավստրիայում։ Ի վերջո, նա հաստատվում է Վիեննայում, որտեղ բալետային հմտության դասեր է տվել։ Վերա Կարալին մահացել է Ավստրիայի Բադեն քաղաքում 1972 թվականի նոյեմբերի 16-ին,  ութսուն երեք տարեկան հասակում։

Դիմում է ներկայացրել՝ խնդրելով վերադառնալ հայրենիք, 1972 թվականի նոյեմբերի 1-ին ստացել է խորհրդային անձնագիր, սակայն երկու շաբաթ անց մահանում է։

  • «Կարապի լիճ»՝ Օդետա Օդիլիա
  • «Բայադերուհի»՝ Նիկիա
  • «Դոն Կիխոտ»՝ Կիտրի
  • «Ռայմոնդա»՝ Ռայմոնդա
  • «Փարավոնի դուստրը» ՝ Ասպիչիա
  • «Ապարդյուն նախազգուշություն»՝ Լիզա
  • «Ժիզել» Ժիզել

Մեռնող կարապ

Ռասպուտինի մահը խմբագրել

Կարալին եղել է մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի սիրուհին և, ինչպես արդեն հաղորդվել է, թաքցրել է 1916 թվականի Ռասպուտինի սպանության մանրամասները։ Նա այդ գիշեր Ֆելիքս Յուսուպովի պալատում երկու կանանցից մեկն էր։ Սպանության հանցակիցները երբեք և ոչ ոքի չեն պատմել այդ կանանց մասին[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն Բնագրի լեզվով Դեր
1921 Կանացի վրեժ Die Rache einer Frau Վերա Կարոլի
1919 Սեպտեմբերի 11-ի գիշերը La Nuit du 11 septembre ?
1918 Երազանք և կյանք - Նատաշա Բրոբովա
1917 Ահազանգ - ?
Մեռնող կարապը - Համր պարուհի Գիզելա
Փարիզի արքա - ?
1916 Հատուցում - Մաշա Բելսկայա, երկրորդ դերը՝ լեդի Գերմիոն
Ծեր ըմբիշի անգղը - Քրիստա՝ խաղողագործի դուստրը
1915 Վիշապային պայմանագիր - Տնօրենի դուստրը
Հավերժական գիշերվա երջանկությունը - Լիլիա Պլեսկովա
Պետական խորհրդականի սերը - Պարուհի Լոլան
Այրված թևեր - ?
Մեղքի ստվերներ - ?
Նատաշա Ռոստովա - Նատաշա Ռոստովա
Պատերազմ և խաղաղություն - ?
Մահից հետո - Զոյա Կադմինա
1914 Քրիզանթեմներ - Վերա Նեվոլինա
Չարաճճի - Լյուբչկա
Դու հիշո՞ւմ ես արդյոք - Ելենա Պիլսկայա

Գեղարվեստական կենսագրություն խմբագրել

2009 թվականին հրատարակվել է Գենադի Կագանի կողմից գրված Վերա Կարալի գեղարվեստական կենսագրությունը[4]։ Հաստատապես դերասանուհու  կյանքի հայտնի փաստերը այս հրատարակությունում զուգորդվում են պատմական իրականությունից, հեղինակը բավական մանրամասն ներկայացնում է ժամանակագրությունը և միջոցառումների հաջորդականությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Andros on Ballet Արխիվացված 2007-03-15 Wayback Machine(անգլ.)
  3. Радзинский Э. The Rasputin File. - Doubleday, 2000. - Pp. 476-477.
  4. Каган, Геннадий Вера Каралли - легенда русского балета. — СПб.: Амфора, 2009. — С. 432. — ISBN 978-5-367-01044-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Կարալի» հոդվածին։