Վերադառնում եմ սևին
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Վերադառնում եմ սևին (անգլ.՝ Back to Black), ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի սպասվող կենսագրական ֆիլմը, որը պատմում է բրիտանացի երգչուհի-երգահան Էմի Ուայնհաուսի կյանքի մասին։ Սցենարի հեղինակը Մեթ Գրինհալն է։ Էմիի դերում հանդես է գալիս Մարիսա Աբելան։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեք Օ'Քոննելը, Էդդի Մարսանը, Ջուլիետ Քոուենը և Լեսլի Մենվիլը։
Վերադառնում եմ սևին անգլ.՝ Back to Black | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա և երաժշտական ֆիլմ |
Թվական | ապրիլի 11, 2024[1][2] և ապրիլի 12, 2024 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեմ Թեյլոր-Վուդ |
Պրոդյուսեր | Ալիսոն Օուեն և Դեբրա Հեյուորդ |
Սցենարի հեղինակ | Մեթ Գրինհալ |
Դերակատարներ | Մարիսա Աբելա, Ջեկ Օ'Քոնել, Էդի Մարսան, Juliet Cowan? և Լեսլի Մենվիլ |
Օպերատոր | Polly Morgan? |
Երաժշտություն | Նիկ Քեյվ և Ուորեն Էլիս (երաժիշտ) |
Մոնտաժ | Մարտին Ուոլշ[3] |
Կինոընկերություն | Monumental Pictures և StudioCanal UK |
Տևողություն | 122 րոպե[4] |
Պաշտոնական կայքէջ |
2011 թվականից՝ երգչուհու մահից ի վեր տարբեր ռեժիսորներ ցանկություն են հայտնել Ուայնհաուսի մասին կենսագրական ֆիլմ ստեղծել, սակայն ոչ մի արդյունք չի եղել։ 2018 թվականին Ուայնհաուսի ժառանգները հայտնել են, որ պայմանագիր են կնքել՝ երգչուհու կյանքի և կարիերայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու համար։ 2022 թվականի հուլիսին՝ բրիտանական StudioCanal ընկերությունը սկսել է ֆիլմի արտադրությունը, իսկ նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում՝ 2023 թվականի հունվարից մինչև ապրիլ։
Պրեմիերան սպասվում է 2024 թվականի ապրիլի 12-ին։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Ուայնհաուսի կյանքի և կարիերայի մասին, սկսած 2000-ականներին Հյուսիսային Լոնդոնում որպես ջազ երգչուհուց մինչև նրա փառքը որպես «Rehab» և «Back to Black» հիթային երգերի համար Գրեմմի մրցանակի արժանացած երաժիշտ[5]։
Դերասանական կազմ
խմբագրել- Մարիսա Աբելա՝ Էմի Ուայնհաուս
- Ջեք Օ'Քոննել՝ Բլեյք Ֆիլդեր-Սիվիլ
- Էդդի Մարսան՝ Միչ Ուայնհաուս
- Ջուլիետ Քոուեն՝ Ջենիս Ուայնհաուս-Քոլինս
- Լեսլի Մենվիլ՝ Սինթի Ուայնհաուս
Արտադրություն
խմբագրելԶարգացում
խմբագրել2011 թվականին՝ Ուայնհաուսի մահից հետո, ռեժիսորները ցանկություն էին հայտնում խաղարկային կենսագրական նախագծեր ստեղծել, սակայն ոչ մի արդյունք չի եղել։ Միայն 2015 թվականին Lotus Entertainment-ը՝ Նումի Ռապասի մասնակցությամբ պետք է մի նախագիծ սկսեր[5]։ 2018 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ուայնհաուսի ժառանգները պայմանագիր են կնքել՝ երգչուհու կյանքի և կարիերայի կենսագրական ֆիլմի ստեղծման համար[6]։ 2022 թվականի հուլիսին Deadline Hollywood-ը հայտնել է, որ բրիտանական StudioCanal ընկերությունը աշխատում է Ուայնհաուսի կյանքի և կարիերայի մասին՝ «Վերադառնում եմ սևին» խաղարկային ֆիլմի վրա։ Մեթ Գրինհալի սցենարի հիման վրա ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը նկարահանել է ֆիլմը[5]։ Ֆիլմը ներառում է Ուայնհաուսի սկավառակագրության բազմաթիվ երգեր, որոնք պատկանում են Universal Music Group և Sony Music Publishing ընկերություններին։ Ֆիլմը հանդիսանում է ամերիկյան և բրիտանական համարտադրության ֆիլմ՝ StudioCanal, Focus Features և Monumental Pictures ընկերությունների կողմից[7]։
Քասթինգ
խմբագրել2023 թվականի հունվարին հաղորդվել է, որ Մարիսա Աբելան կատարելու է Ուայնհաուսի դերը[8]։ Ավելի ուշ նույն ամսին Ջեք Օ'Քոննելը, Էդդի Մարսանը և Լեսլի Մենվիլը միանում են դերասանական կազմին[9]։ Օ'Քոննելը կատարել է Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի՝ 2007-2009 թվականներին Էմիի ամուսնու դերը[9]։ Մարսանը և Մենվիլը կատարել են Էմիի հոր և տատիկի՝ Միչ Ուայնհաուսի և Սինթի Ուայնհաուսի դերերը[9]։ Ջուլիետ Քոուենը կատարել է Էմիի մոր՝ Ջենիս Ուայնհաուս-Քոլինսի դերը[10]։
Նկարահանումներ
խմբագրելՆկարահանման շրջանը տեղի է ունեցել Լոնդոնում՝ 2023 թվականի հունվարից մինչև ապրիլ։ Բեմադրող օպերատորը Պոլլի Մորգանն է[7][11]։ Տեսարանների մի մասը նկարահանվել է Ռոննի Սքոթի ջազ ակումբում՝ Քամդեն Թաուն փողոցում և Փրայմռոուզ Հիլլում գտնվող Էմիի առաջին բնակարանում[12]։ Փետրվարին որոշ տեսարաններ նկարահանվել են Metropolis Studios ստուդիայում[13]։ Մարտի 13-ից 18-ը նկարահանումներ են տեղի ունենում Ֆիցրովիա թաղամասում[14]։ Հաջորդ շաբաթ Աբելան և Օ'Քոննելը նկարահանումներ են ունենում Լոնդոնի կենդանաբանական այգում[15]։
Թողարկում
խմբագրել«Վերադառնում եմ սևին» ֆիլմի ամերիկյան առաջխաղացմամբ զբաղվելու է Focus Features ընկերությունը, իսկ Universal Pictures ընկերությունը զբաղվելու է առաջխաղացմամբ ողջ աշխարհում, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Բենիլյուքսի, Սկանդինավիայի և Լեհաստանի[7]։ Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2024 թվականի ապրիլի 12-ին Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում՝ StudioCanal ընկերության կողմից։ Գերմանիայում, Ավստրալիայում և Նիդերլանդներում թողարկվելու է ապրիլի 18-ին, իսկ Ֆրանսիայում և Նոր Զելանդիայում՝ հաջորդ շաբաթ։ Մեծ Բրիտանիայում թողարկելուց հետո ԱՄՆ-ում Focus Features-ը թողարկելու է ֆիլմը, սակայն թողարկման ամսաթիվը դեռ հաստատված չէ[16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://de.ign.com/back-to-black/141011/video/back-to-black-amy-winehouse-biopic-startet-fruher
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ https://web.archive.org/web/20220925233344/https://www.independenttalent.com/below-the-line/martin-walsh/
- ↑ https://www.spio-fsk.de/asp/fskkarte.asp?pvid=12181245
- ↑ 5,0 5,1 5,2 Kroll, Justin (2022 թ․ հուլիսի 11). «Amy Winehouse Biopic 'Back To Black' Moving Forward At Studiocanal With Sam Taylor-Johnson Directing». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Snapes, Laura (2018 թ․ հոկտեմբերի 15). «Amy Winehouse family signs deal to make biopic». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Dalton, Ben. «London shoot underway on Amy Winehouse biopic Back to Black». KFTV.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Kroll, Justin (2023 թ․ հունվարի 13). «Studiocanal's Amy Winehouse Pic 'Back To Black' Lands At Focus Features 'Industry' Star Marisa Abela To Play Grammy-Winning Singer; First Look Unveiled». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Kroll, Justin (2023 թ․ հունվարի 19). «Jack O'Connell, Eddie Marsan And Lesley Manville Join Studiocanal And Focus' Amy Winehouse Pic Back To Black». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Chrisp, Kitty (2023 թ․ փետրվարի 19). «Amy Winehouse's dad disappointed not to be played by George Clooney in new biopic: 'Eddie f****** Marsan!'». Metro. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Eagan, Daniel (2022 թ․ դեկտեմբերի 21). «Over a Hundred Pinks: Barbie Production Designer Sarah Greenwood Previews the Greta Gerwig Comedy». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Chrisp, Kitty (2023 թ․ հունվարի 16). «Is that Marisa Abela or Amy Winehouse on the set of Back To Black?». Metro UK. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Smith, Matt (2023 թ․ փետրվարի 8). «Scenes for Amy Winehouse biopic Back to Black filmed in Chiswick». The Chiswick Calendar. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Rees, Linus (2023 թ․ մարտի 12). «Film crews promise to minimise nuisance during Winehouse shoot». Fitzrovia News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
- ↑ Graye, Megan (2023 թ․ մարտի 23). «Back to Black: Biopic team recreates Amy Winehouse's first date with Blake Fielder-Civil». Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ Goldbart, Max (2023 թ․ դեկտեմբերի 5). «Back To Black: Latest Image From Upcoming Amy Winehouse Movie Unveiled As Studiocanal Announces Release Dates». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.