Սեմ Թեյլոր-Ջոնսոն (անգլ.՝ Samantha Louise Taylor-Johnson, մարտի 4, 1967(1967-03-04)[1][2][3][…], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասանուհի, նկարչուհի, լուսանկարիչ։

Սեմ Թեյլոր-Ջոնսոն
Ծնվել էմարտի 4, 1967(1967-03-04)[1][2][3][…] (57 տարեկան)
ԾննդավայրԿրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5][6]
Մասնագիտացումկինոռեժիսոր, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր, կինեմատոգրաֆ և վիզուալ արտիստ
ԱմուսինԱարոն Թեյլոր-Ջոնսոն
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
IMDbID ID 0853374

Կենսագրություն խմբագրել

Սամանտա Լուիզ Թեյլոր-Ջոնսոնը ծնվել է 1967 թվականի մարտի 4-ին Քրոյդոնում (Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ Նրա հայրը՝ Դեյվիդը լքել է ընտանիքը, երբ նա դեռ ինը տարեկան էր։ Նրա մայրը՝ Ջերալդինը, յոգայի ուսուցիչ էր և աստղագուշակ։ Նա ունի կրտսեր քույր (Էշլի) և համամայր եղբայր (Քրիստիան)։

Կարիերա խմբագրել

Սեմը իր նկարիչի կարիերան սկսել է 90-ականների սկզբին։ Նա նկարիչների խմբից էր, որոնք հայտնի են որպես Երիտասարդ բրիտանական նկարիչներ։ Ավելի ուշ նա սկսել է ավելի շատ ժամանակ հատկացնել լուսանկարչությանը։ 1994 թվականին խաղացել է իր միակ դերը կինոյում՝ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմում աղջիկը բարում։ 1990-ականների վերջին նա սկսել է իր կարիերան որպես ռեժիսոր, ռեժիսորական առաջնաելույթը եղել է «Անհամապատասխանություն» ֆիլմը (1996)։

Նա նաև սցենարիստ է, պրոդյուսեր և լուսանկարիչ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

1997 թվականից մինչև 2009 թվականը Թեյլոր Ջոնսոնը ամուսնացած է եղել արտ դիլեր Ջեմ Ջոփլինգի հետ, որից ունի երկու դուստր՝ Անժելիկա Ջոփլինգ և Ջեսի Ֆենիկս Ջոփլինգ[7][8]։

2012 թվականի հունիսի 21-ից Թեյլոր-Ջոնսոնը ամուսնացած է դերասան Աարոն Թեյլոր-Ջոնսոնի հետ, ում հետ հանդիպել է իրենց հարսանիքից երեք տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ուայլդա Ռեյ Ջոնսոն[9][10] և Ռոմի Հիրո Ջոնսոն[11][12]։

Առողջական խնդիրներ խմբագրել

Թեյլոր-Ջոնսոնը երկու անգամ հիվանդացել է քաղցկեղով։ 1997 թվականի դեկտեմբերին նրա մոտ ախտորոշել են կոլոռեկտալ քաղցկեղ[13]։ 2000 թվականին նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ[14]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1996 — Անհամապատասխանություն / Misfit
  • 2006 — Արգելված է ցուցադրել / Destricted
  • 2008 — Սիրում եմ քեզ շատ / Love You More
  • 2009 — Դառնալ Ջոն Լենոն / Nowhere Boy
  • 2011 — Ջեյմս Բոնդի աջակցությունը կանանց միջազգային օրվան / James Bond Supports International Women's Day
  • 2015 — Մոխրագույնի հիսուն երանգները / Fifty Shades of Grey[15][16]

Սցենարիստ խմբագրել

  • 2006 — Արգելված է ցուցադրել/Destricted

Պրոդյուսեր խմբագրել

  • 2008 — Սիրում եմ քեզ շատ/Love You More

Դերասանուհի խմբագրել

  • 1994 — Տղան հանդիպում է աղջկան/Boy Meets Girl՝ աղջիկը բարում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Sam Taylor-Wood — 2008.
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 https://www.boijmans.nl/en/collection/artists/28998
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Companies House — 1988.
  7. «Noah, Sherna, "Art couple Taylor-Wood and Jopling to separate after 11 years' marriage" The Independent 20 September 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  8. "Powerful art-world marriage ends." BBC News, 19 September 2008
  9. «Sam Taylor-Wood and Aaron Johnson become the parents of baby girl Wylda». The Daily Mail. July 8 2010.
  10. «Sam Taylor-Wood: I'd love another child with Aaron Johnson». The Daily Telegraph. November 7 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  11. «Aaron Johnson, Sam Taylor-Wood Welcome Daughter Romy Hero». People. 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  12. «Sam Taylor-Wood's baby is another Hero | Showbiz». thisislondon.co.uk. 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  13. The Telegraph, "Sam Taylor-Wood: the bigger pricture
  14. The Telegraph, "Sam Taylor-Wood: the bigger picture"
  15. «Пятьдесят оттенков серого» снимет Сэм Тейлор-Джонсон (Тейлор-Вуд)
  16. Выбран режиссёр для экранизации «50 оттенков серого»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Թեյլոր-Ջոնսոն» հոդվածին։