Վեսպասիանոսի և Տիտոսի տաճար

Վեսպասիանոսի և Տիտոսի տաճար (լատին․՝ Templum divi Vespasiani[1], իտալ.՝ Tempio di Vespasiano e Tito), տաճար Հռոմում։ Տեղակայված է Հռոմի ֆորումի արևմտյան մասում, Կոնկորդիայի և Սատուրնի տաճարների միջև։ Նվիրված է Վեսպասիանոսի և նրա որդու՝ Տիտոսի աստվածացմանը։ Տաճարի կառուցումը սկսել է Տիտոսը 79 թվականին, հոր մահից հետո, իսկ ավարտին հասցրել է Վեսպասիանոսի մյուս որդին՝ Դոմիցիանոսը մոտավորապես 87 թվականին և նվիրել այն հորն ու եղբորը։

Տեսարժանություն
Վեսպասիանոսի և Տիտոսի տաճար
Tempio di Vespasiano e Tito
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում
Շինության տեսակՀռոմեական տաճար
ՀիմնադիրՏիտոս, Դոմիցիանոս
Շինարարության սկիզբ79 թ․
Շինարարության վերջ87 թ․
ԿցաշինություններԿոնկորդիայի տաճար, Սատուրնի տաճար
Քարտեզ
Քարտեզ

Կարևորություն խմբագրել

Հռոմեական պատմության մեջ շեշտադրվում էր ընտանեկան գերդաստանի հեղինակությունն ու փառքը հանգուցյալներին հիշատակող հուշարձանների միջոցով։ Հետևաբար տաճարը կառուցվել է ի պատիվ Փլավիոսների։ Նրանք էին Վեսպասիանոսը (69-79), Տիտոսը (79-81), և Դոմիցիանոսը (81-96)։ Պատմաբանները կասկածում էին, որ Տիտոսն ու Դոմիցիանոսն ունեին լավ հարաբերություններ, սակայն Դոմիցիանոսը աստվածացնում էր իր եղբորը, որպեսզի բարձր պահի Փլավիոս անունը[2]։ Տիտոսն ու Վեսպասիանոսը աստվածացվել են փառաբանման արարողությամբ[3]։ Այդպես ավանդույթը երաշխավորվում էր, որ հռոմեացիները կերկրպագեն վերջիններիս որպես աստվածների։ Այս կայսերական երկրպագությունը հավատարմության նշան էր Հռոմի կայսերը կամ էլ քաղաքական և դիվանագիտական քայլ էր, քանի որ այդ ժամանակ պաշտոնական կրոնը դա էր։

Կառույց խմբագրել

 
Կորնթոսյան սյուների զարդանախշեր

Վեսպասիանոսի տաճարում կիրառվել է Կորնթոսյան օրդերը՝ վեց և չորս սյուներով զարդարված սրահներով[4]։ Կառույցը բավականին նեղ է, քանի որ գտնվում է սահմանափակ՝ 33 մ երկարությամբ և 22 մ լայնությամբ տարածքում։ Տաճարի և Կոնկորդիայի տաճարի միջև աղյուսից և բետոնից պատրաստված, մարմարապատ փոքր կամարակապ սենյակ կա, որը հավանաբար նվիրված է եղել Տիտոսին[5]։

Պատմություն խմբագրել

Կառուցում և վերանորոգում խմբագրել

Տիտոսը սկսել է տաճարի շինարարությունը և հավանաբար ավարտել է տուֆի բետոնից[6] կազմված հիմքը և ճերմակ մարմարից կառուցված ամբիոնի առանցքը[1][7]։ Դոմիցիանոսը Տիտոսի մահից հետո ավարտին է հասցրել ներքին աշխատանքները[7]։ Ցելլայի (ներքին) պատերը պատրաստվել են տրավերտինից և պատվել արևելյան շրջաններից բերված թանկարժեք մարմարով[8]։ Ներսակողմում գեղազարդ է, իսկ ֆրիզի վրա պատկերված սրբազան օբյեկտներն օգտագործվել են որպես Հռոմի տարբեր կրոնական կոլեգիաների խորհրդանիշներ[8]։ 200-205 թվականներին Սեպտիմիուս Սևերուսն ու իր որդի Կարակալան ձեռնարկեցին տաճարի վերանորոգումը[9]։

Միջնադարյան և ժամանակակից պատմություն խմբագրել

Տաճարը խիստ վնաս է կրել միջնադարում, մասամբ 1300 թվականից սկսած (Բոնիփակիոս VIII պապի օրոք), և այն ժամանակ, երբ Նիկողայոս V պապը վերաձևավորում էր ֆորումը (դա ներառում էր Ֆորումի կողմից տաճարի երկու անկյունների փլուզում և նրա ճակատամասի վերակառուցումը որպես ամրոց՝ անկյունային աշտարակներով)[6]։ Այն ամենն ինչ այսօր պահպանվել է, ամբիոնի հիմքն է, ցելլայի մի մասը և երեք Կորնթոսյան սյուներ՝ անդաստակի հարավարևելյան ակյունում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Platner, Samuel B., and Ashby, Thomas. A Topographical Dictionary of Ancient Rome. London: Oxford UP, 1929; p. 556.
  2. Grant, Michael. The Roman Emperors. 1st ed. New York: Scribner’s, 1985; p. 61.
  3. Herodian, History IV. ii
  4. Middleton, J. H. The Remains of Ancient Rome; Vol. 1. London and Edinburgh: Adam and Charles Black, 1892; p. 339.
  5. Middleton (1892), p. 341.
  6. 6,0 6,1 Middleton (1892), p. 377.
  7. 7,0 7,1 Jones, Brian W. The Emperor Titus. New York: St. Martin's Press, 1984; p.
  8. 8,0 8,1 Middleton (1892), p. 340.
  9. Middleton (1892), p. 389.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսպասիանոսի և Տիտոսի տաճար» հոդվածին։