Կոլեգիաներ (լատ.՝ collegium), Հին Հռոմում ընդհանուր պաշտամունքով կամ մասնագիտությամբ կապված անձանց ընկերություններ։ Եղել են կրոնական, քրմական, արհեստավորական։ Կոլգեիաների գլուխ կանգնած էր ընտրովի մագիստրոսը։ Մեր թվարկությունից առաջ I դարից (առանձնապես արհեստավորական և թաղամասերի բնակիչների) գործուն մասնակցություն են ունեցել քաղաքական կյանքին։ Կայսրության ժամանակաշրջանում գործել են միայն կառավարության թույլտվությամբ։ Ուշ կայսրության ժամանակաշրջանում արհեստավորական կոլեգիաների մեծ մասում անդամակցությունը դարձել է հարկադրական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510 CC-BY-SA-icon-80x15.png