Սատուրնի տաճար (Հռոմ)
Սատուրնի տաճար (լատ.՝ Templum Saturni or Aedes Saturni, իտալերեն՝ Tempio di Saturno), անտիկ հռոմեական տաճար, որը նվիրված է Սատուրն աստծուն։ Տաճարի մնացորդները գտնվում են Կապիտոլիում բլրի ստորոտին, Հռոմի ֆորումի արևմտյան ծայրում։ Տաճարը հիմնադրումը վերագրվում է Ք․ա․ 497 թվականին[1], սակայն հին պատմիչները վիճարկում են այս թվագրումը[2]։
Սատուրնի տաճար Tempio di Saturno | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հռոմ | Հռոմի ֆորում |
Շինության տեսակ | հռոմեական տաճար |
Հիմնադիր | Լուկիոս Տարքվինիոս Գոռոզ |
Հիմնադրման թվական | Ք․ա․ 497 թվական |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Ենթադրվում է, որ տաճարի կառուցումը սկսվել է Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի տիրապետության օրոք (Ք․ա․ 497 թվականին)։ Կառուցումը տեղի է ունեցել էտրուսկների դեմ տարած հաղթանակի պատվին։ Տաճարի օծումը տեղի է ունեցել Տիտուս Լացիուս կոնսուլի կողմից Հռոմեական Հանրապետության վաղ տարիներին։ Մի քանի անգամ այրվելուց հետո Ք․ ա․ 42 թվականին Լուցիոս Մունացիոս Պլանկոսը լիովին վերակառուցվել է այն։ Նրան է վերագրվում հարթակի կառուցումը, որը լիովին պատված է տրավերտինով (40մ երկարությամբ, 22,50մ լայնությամբ և 9մ բարձրությամբ)։ Տաճարը վերստին նորոգվել է հրդեհից հետո Մարկոս Ավրելիոս Կարինոսի կառավարման օրոք (283 թվական)։ Ֆրիզի վրայի մակագրությունը վկայում է դա․ «Senatus populusque romanus incendio consumptum restituit»՝ «Հռոմի սենատն ու ժողովուրդը վերակառուցեցին հրդեհից ավերվածը»։
Սատուրնի տաճարն իրենից ներկայացնում էր կեղծ պերիպտեր՝ հարթակի վրա հոնիական օրդերի սյուներով։ Տրավերտինե հիմքն ամբողջանում էր երկու հարթակներով, որոնք միմյանցից բաժանված էին աստիճաններով։ Դրանք ուղղորդում էին դեպի տաճար։ Նրանցից մեկում Հռոմեական Հանրապետության ժամանակ պահվում էր հռոմեական գանձարանն ու եկամտի և պարտքերի փաստաթղթերը։ Ըստ այդմ տաճարը նաև անվանել են Էրարիում (լատ.՝ aerarium, գանձարան)։ Գանձարանից պահպանվել էր բարձրությունը՝ ողջ երկայնքով։ Տաճարի ցելլայում (նաոս) պահվում էր նաև Սատուրն աստծո արձանը, որը դուրս էր բերվում հաղթական հանդիսությունների ժամանակ։
Տաճարի մոտ դեկտեմբերի 17-ին անցկացվում էին ամենամյա Սատուրնալիա տոները։ Իրականացվում էին զոհաբերություններ, որին հաջորդում էին խնջույքներ և տոնախմբություն։
Տաճարից պահպանվել են միայն 283 թվականին վերանորոգված հոնիական սյուները։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Stierlin, Henri. Imperium Romanum. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1996. — ISBN 3-8228-8729-3.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սատուրնի տաճար (Հռոմ) կատեգորիայում։ |