Վենի Սոլդան-Բրոֆելդթ

Վենդլա (Վենի) Իռեն Սոլդան-Բրոֆելդթ (շվեդերեն՝ Vendla (Venny) Irene Soldan-Brofeldt, նոյեմբերի 2, 1863(1863-11-02)[1][2][3], Հելսինկի, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 10, 1945(1945-10-10)[4][1][2][…], Lohja, Հելսինկիի ենթաշրջան, Ուուսիմաա, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա), ֆինն նկարչուհի, գրաֆիկական նկարչուհի, նկարազարդող, քանդակագործուհի, դիզայներ և ֆեմինիստ։

Վենի Սոլդան-Բրոֆելդթ
Venny-Soldan-1920s.jpg
Ի ծնեշվեդերեն՝ Wendla Irene Soldan
Ծնվել էնոյեմբերի 2, 1863(1863-11-02)[1][2][3]
ԾննդավայրՀելսինկի, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1945(1945-10-10)[4][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրLohja, Հելսինկիի ենթաշրջան, Ուուսիմաա, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա
ԱզգությունՖինլանդիայի շվեդախոս բնակչություն
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ՀայրAugust Fredrik Soldan?
ԱմուսինJuhani Aho?
ԶավակներHeikki Aho? և Antti Aho?
ԱզգականներԿաարինա Ահո
Venny Soldan-Brofeldt Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Եղել է Ֆինլանդիայի դրամահատարանի առաջին տնօրեն (1861-1885)՝ Օգոստոս Ֆրիդրիխ Սոլդանի դուստրը։ Նրա եղբայրը՝ Օգոստոս Լեոպոլդ Սոլդանը նույնպես նկարիչ է եղել։

1880-1884 թվականներին սովորել է Ֆիննական արվեստի միության (այժմ ՝ Գեղարվեստի ակադեմիա) նկարչության դպրոցում, մասնավոր դասեր է առել նկարչուհի Մարիա Վիկից։ 1883 թվականին Էերո Յարնեֆելտի հետ միասին մեկնել է Սանկտ Պետերբուրգ և մինչև 1885 թվականը սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։

Ավելի ուշ, Փարիզում սովորել է Կոլարոսի ակադեմիայում։ Ուսումնական ճամփորդությունների է մեկնել Իսպանիա և Իտալիա, որտեղ ուսումնասիրել և պատճենել է հին վարպետների գործերը։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես նկարչության ուսուցիչ։

1891 թվականին ամուսնացել է Ֆուլանդիայի առաջին պրոֆեսիոնալ գրող Յուհանի Ահոյի (1861-1921) հետ, որը 12 անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։ 1894 թվականին լույս է տեսել նրանց համատեղ մանկական գիրքը՝ «ֆիննական պատկերազարդ գիրք երեխաների և երիտասարդների համար»։ Զույգը ունեցել է երկու որդի՝ Հեյկի Ահոն, (ռեժիսոր) և Անտի Ահոն։

Մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 10-ին։ Թաղված է Հելսինկիի Հիետանիեմի գերեզմանատանը։

Սուֆրաժիստուհի որը զարմացրել է իր հարևաններին հեծանիվ վարելով, ծխախոտ ծխելով և տաբատ հագնելով։ Եղել է Ֆինլանդիայում կանանց ասոցիացիանների միության հիմնադիրներից մեկը։

Մի շարք բնանկարների, ժանրային նկարների, դիմանկարների, փայտի և թղթի քանդակների հեղինակ է, նկարազարդել է մանկական գրքեր, զբաղվել է ոսկերչական իրերի դիզայնով։

Ընտրված նկարներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00171787

Արտաքին հղումներԽմբագրել