Վելի Մուխատով
Վելի (Վելիմուհամեդ) Մուխատով (ռուս.՝ Вели (Велимухамед) Мухатов (ապրիլի 22 (մայիսի 5), 1916, Աշխաբադ, Transcaspian Oblast, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 2005[1], Աշխաբադ, Թուրքմենստան), թուրքմեն սովետական կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ.)։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1954-1959 թվականներին եղել է Թուրքմենստանի ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ։ Մուխատովը թուրքմենական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից է։ Նշանակալից գործերից են «Արյունոտ ջրբաժան» օպերան (1967 թ.), «Թուրքմենական սյուիտ» (1950 թ.), «Իմ հայրենիքը» (1951 թ.) սիմֆոնիկ երկերը, սիմֆոնիան (1973 թ.)։ Մուխատովը Թուրքմենստանի ՍՍՀ Պետական հիմնի հեղինակն է (1946 թ.)։ Գրել է նաև կանտատներ, երգեր, ռոմանսներ, երաժշտություն ֆիլմերի համար։ ԽՍՀՄ (1951 թ., 1952 թ.), ԹԽՍՀ (1972 թ.) պետական մրցանակներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Երաժշտություն (ֆր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 77)։ |