Թափառող նյարդ

գանգային 10-րդ զույգ նյարդ

Թափառող նյարդ, (պատմականորեն հայտնի որպես ստամոքսաթոքային նյարդ), գանգային նյարդերի 10-րդ զույգն է, որը կատարում է սրտի, թոքերի, մարսողական ուղու պարասիմպատիկ նյարդավորումը։ Թափառող նյարդերը հիշատակվում են եզակի թվով։ Այն մարդու մարմնի վեգետատիվ նյարդային համակարգի ամենաերկար նյարդն է։ Թափառող նյարդի վերջնամասը հայտնի է որպես սպինալ հավելյալ կորիզ[2]։

Թափառող նյարդ
Gray791.png
Լեզվաըմպանային, թափառող և հավելյալ նյարդերի վերին հատվածները
Լեզվաըմպանային, թափառող, հավելյալ նյարդի ուղղությունները և տարածումը:
Լատիներեն անվանումnervus vagus
Ենթադասգանգային նյարդեր[1]
ՆյարդավորումՓափուկ քիմքը բարձրացնող, սալպինգոըմպանային մկան, քմալեզվային մկան, քմաըմպանային մկան, ըմպանային վերին, միջին և ստորին սեղմիչներ, ընդերային օրգաններ
Գրանցամատյաններ
MeSHD014630

ԿառուցվածքԽմբագրել

Թափառող նյարդը դուրս է գալիս երկարավուն ուղեղից՝ օլիվայի և ուղեղիկային ստորին ոտիկի միջև։ Հետագայում ձգվում է դեպի լծային անցք, մտնում է ներքին քնային զարկերակի և ներքին լծային երակի միջև, որից հետո գնում է դեպի պարանոզ, կրծքավանդակ և որովայն։ Որովայնում այն նյարդավորում է ընդերային օրգանները և հասնում է հաստ աղուն։ Տաբեր օրգանների նյարդավորելուց բացի, թափառող նյարդը 80%-90%-ով կազմված է զգայական ճյուղերից, որոնք բերում են զգայական տեղեկատվություն մարդմնի օրգանների վիճակի մասին դեպի կենտրոնական նյարդային համակարգ[3]։ Աջ և ձախ թափառող նյարդերը դուրս են գալիս գանգի խոռոչից լծային անցքով՝ մտնելով ներքին և արտաքին քնային զարկերակների միջև, իսկ հետագայում անցնում է ընդհանուր քնային զարկերակից հետկողմնային դիրքով։ Ընդերային զգայական նեյրոնները տեղակայված են թափառող նյարդի ստորին կորիզում՝ երկկողմանի (հանգուցային գանգլիոն)։

Աջ թափառող նյարդը տալիս է սկիզբ կոկորդային հետադարձ նյարդին, որը պտույտ է կատարում աջ ենթաանրակային զարկերակի շուրջ և բարձրանում է դեպի պարանոց՝ շնչափողի և կերակրափողի միջև։ Աջ թափառող նյարդը հետագայում խաչվում է աջ ենթաանրակային զարկերակի առջևում, հետո տեղակայվում է վերին սիներակի հետևում, իջնում է աջ հիմնական բրոնխի հետևում և տալիս է ճյուղեր սրտային, թոքային և կերակրափողային հյուսակներին։ Այն ձևավորում է թափառող նյարդի հետին ցողունը կերակրափողի ստորին հատվածում և մտնում է ստոծանի՝ կերակրափողային անցքով։

Ձախ թափառող նյարդը մտնում է կրծքավանդակ ձախ ընդհանուր քնային զարկերակի և ձախ ենթաանրակային զարկերակի միջև, ինչից հետո իջնում է դեպի աորտայի աղեղ։ Այն տալիս է սկիզբ ձախ կոկորդային հետադարձ նյարդին, որը պտտվում է աորտայի աղեղի միջև զարկերակային կապանից ձախ և բարձրանում է շնչափողի և կերակրափողի միջև։ Ձախ թափառող նյարդը հետագայում սկիզբ է տալիս սրտային ճյուղերին, բաժանվում է թոքային հյուսակի, շարունակվում է դեպի կերակրափողային հյուսակ և մտնում է որովայն որպես թափառող նյարդի առաջային ցողուն։

ՃյուղերԽմբագրել

  • Ըմպանային նյարդ
  • Վերին կոկորդային նյարդ
  • Թափառող նյարդի պարանոցային վերին սրտային ճյուղեր
  • Թափառող նյարդի պարանոցային ստորին սրտային ճյուղեր
  • Հետադարձ կոկորդային նյարդ
  • Կրծքային սրտային ճյուղեր
  • Ճյուղեր թոքային հյուսակին
  • Ճյուղեր կերակրափողային հյուսակին
  • Թափառող նյարդի առաջային ցողուն
  • Թափառող նյարդի հետին ցողուն
  • Հերինգ-Բրեյերի ռեֆլեքս ալվեոլներում[4]

Թափառող նյարդը ընթանում է ընդհանուր քնային զարկերակին և ներքին լծային երակին զուգահեռ՝ քնային փակեղի ներսում։

ԿորիզներԽմբագրել

Թափառող նյարդը պարունակում է աքսոններ, որոնք սկիզբ են առնում երկարավուն ուղեղում եղած չորս կորիզներից՝

  1. Թափառող նյարդի մեջքային կորիզ – ուղարկում է պարասիմպատիկ ազդակներ ընդերքին՝ հատկապես աղիներին
  2. Երկակի կորիզ – տալիս է նախահանգուցային պարասիմպատիկ ճյուղեր, որոնք նյարդավորում են սիրտը։
  3. Եզակի կորիզ – ստանում է համի զգայություն և զգայություն ներքին օրգաններից։
  4. Ողնուղեղի եռորյակ կորիզ – ստանում է խորը հպման, ցավի, արտաքին ականջի ջերմության զգայություն։ Ստանում է զգայություն հետին գանգափոսի կարծրենուց, կոկորդի լորձաթաղանթից։

ԶարգացումԽմբագրել

ԳործառույթԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://bioportal.bioontology.org/ontologies/FMA/?p=classes&conceptid=http%3A%2F%2Fpurl.org%2Fsig%2Font%2Ffma%2Ffma5731&jump_to_nav=true
  2. Walker H. Kenneth (1990)։ «Cranial Nerve XI: The Spinal Accessory Nerve»։ NCBI Bookshelf։ PMID 21250228։ Վերցված է 2019-05-30 (անգլ.)
  3. «Functional and chemical anatomy of the afferent vagal system»։ Autonomic Neuroscience 85 (1–3): 1–17։ December 2000։ PMID 11189015։ doi:10.1016/S1566-0702(00)00215-0 
  4. «Learning to breathe: habituation of Hering-Breuer inflation reflex emerges with postnatal brainstem maturation»։ Respiratory Physiology & Neurobiology 195: 44–9։ May 2014։ PMC 4111629։ PMID 24566392։ doi:10.1016/j.resp.2014.02.009 

Արտաքին հղումներԽմբագրել