Վացլավ Վացլավովիչ Միխալսկի (ռուս.՝ Ва́цлав Ва́цлавович Миха́льский, հունիսի 27, 1938(1938-06-27), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 2024(2024-04-05)[1]), խորհրդային և ռուս գրող, սցենարիստ, հրատարակիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։

Վացլավ Միխալսկի
Ծնվել էհունիսի 27, 1938(1938-06-27)
ԾննդավայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 5, 2024(2024-04-05)[1] (85 տարեկան)
Մասնագիտությունգրող, սցենարիստ և հրատարակիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Կայքvmihalsky.narod.ru

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Մեծ պապը 19-րդ դարի կեսերին Լեհաստանից արտաքսվել է Կովկաս, որտեղ էլ զոհվել է Կովկասյան պատերազմի մարտադաշտերում։

Վացլավը ծնվել է Տագանրոգում[2] աշխատավորների ընտանիքում։ Հայրը լեհ Վացլավ Ադամովիչ Միխալսկին էր, իսկ մայրը՝ ռուս Զինաիդա Ստեպանովնա Ուդովիչենկոն։ Հոր ձերբակալությունից հետո Վացլավ-կրտսերը տեղափոխվել է Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, որտեղ էլ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը։ Միխալսկին ապրել է նաև Կաբարդա-Բալկարիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում և Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ում։ 1965 թվականին ավարտել է Ա. Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, իսկ 1975 թվականին՝ ԽՍՀՄ պետկինոյին կից սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։

Վացլավ Միխալսկին բազմաթիվ արձակ ստեղծագործությունների և մի շարք կինոսցենարների հեղինակ է։ 1990 թվականին նա ստեղծել է «Սոգլասիե» («Համաձայնություն») ամսագիրը, որը 1994 թվականին դարձել է նույնանուն հրատարակչություն[3], որի գլխավոր տնօրենն ու գլխավոր խմբագիրն է։ «Համաձայնություն», «DIXI», «Ռուսաստանի սեփականություն» հրատարակչական ծրագրերի հեղինակն է։

Մրցանակներ խմբագրել

  • 2002 թվականի Ռուսաստանի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում՝ «Գարուն Կարթագենում» վեպի համար։

Վիպակներ և վեպեր խմբագրել

  • «Բալլադ հին զենքի մասին» (1964)
  • «Կատենկա» (1965)
  • «Տասնյոթ ձախ ճտքակոշիկ» (1967)
  • «Գաղտնի ողորմածություններ» (1982)
  • «Վառարան»
  • «Ամուրի կյանք»
  • Ռուսական արտագաղթի առաջին ալիքի ճակատագրի մասին վեպերի շարք.
    • «Գարուն Կարթագենում» (2001)
    • «Միայնակի համար ամեն տեղ անապատ է» (2003)
    • «Ուրախության համար պետք է երկու հոգի» (2006)
    • «Համաձայնության տաճար» (2008)
    • «Բուն Բարեկենդան» (2009)
    • «Ժամանակների գետը։ Ave Maria» (2010)
  • «Ադամ. առաջին մարդը» (2014)
  • Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով (2014)

Գեղարվեստական ֆիլմերի սցենարներ խմբագրել

  • «Բալլադ հին զենքի մասին» (1986)
  • «Կատենկա» (1987)
  • «Գաղտնի ողորմածություններ» (1989)
  • «Տասնյոթ ձախ ճտքակոշիկ» (1991)

Վացլավ Միխալսկու ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն և այլ լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Умер Вацлав Михальский, сценарист "Катеньки" и "Семнадцати левых сапог"
  2. Прозоровский В. Вацлав Михальский: возвращение на родину // Новый таганрогский курьер. — 2017. — 25 июня. — С. 7.
  3. Издательство «Согласие»

Աղբյուրներ խմբագրել

  • Энциклопедия Таганрога, издательство «АНТОН», Таганрог, 2008 г.

Արտաքին հղումներ խմբագրել