Բացել գլխավոր ցանկը

Վարսենիկ Աղասյան

հայ արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ

Վարսենիկ Գրիգորի Աղասյան (հուլիսի 15, 1898(1898-07-15), Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1974(1974-10-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Վարսենիկ Աղասյան
Varsenik Agasyan.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1898(1898-07-15)
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1974(1974-10-17) (76 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿոմունիստ
Վարսենիկ Աղասյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ գյուղում։ 1905 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ Ավարտել է Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերության միջնակարգ դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թվականին, «Պատանի» հանդեսում։ 1928-1929 թվականներին աշխատել է Բաքվի հայալեզու «Կոմունիստ» թերթի խմբագրությունում՝ որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, հետագայում՝ Բաքվի ռադիոկոմիտեում որպես ասմունքող-հաղորդավարուհի։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բաքվի, Ստեփանակերտի և Գանձակի (Կիրովաբադի) թատրոնները բեմադրել են նրա «Փոթորկված անտառը» դրաման։ Մահացել է Երևանում։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Բանաստեղծություններ, Թիֆլիս,1926, 46 էջ։
  • Օրերի երգը, Բաքու, Ազերնեշր, 1933, 88 էջ։
  • Մայրական հույզեր, Բաքու, Ազերնեշր, 1937, 51 էջ։
  • Երջանիկ մանկություն, Բաքու, Ազերնեշր, 1938, 50 էջ։
  • Ծիտիկի խինդը, Երևան, Հայպետհրատ, 1940, 8 էջ։
  • Տոնածառ, Երևան, Հայպետհրատ, 1941, 5 էջ։
  • Բանաստեղծություններ, Բաքու, Ազերնեշր, 1947, 86 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1948, 140 էջ։
  • Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1952, 19 էջ։
  • Հատընտիր, Բաքու, Ազերնեշր, 1955, 134 էջ։
  • Ժպիտներ, Բաքու, Ազերնեշր, 1957, 56 էջ։
  • Նվեր երեխաններին, Երևան, Հայպետհրատ, 1958, 26 էջ։
  • Բանաստեղություններ, Երևան, Հայպետհրատ, 1959, 254 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ է գտել նաև Վ. Աղասյանի գործերից մի քանիսը), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Լիրիկա, Բաքու, Ազերնեշր, 1964, 125 էջ։
  • Մայրամուտի շողերով, Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
  • Զանգակ (ժողովածուում տեղ են գտել նաև Վ. Աղասյանի մի քանի գործեր), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել

  • Մեհտի Սեիզադե, Նարգիզ (պոեմ), Բաքու, Ազերնեշր, 1935, 41 էջ։
  • Ալեքսեյ Տոլստոյ, Առյուծը, ձուկն ու մարդը (ռուսական ժողովրդական հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1941, 8 էջ։
  • Ծիլի-վիլի, Երևան, Հայպետհրատ, 1941, 7 էջ։
  • Գյոզալով Ջ., Գյուլլու թեյը (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1941, 10 էջ։
  • Սերգեյ Միխալկով, Կոլյա Կուզնեցով, Երևան, Հայպետհրատ, 1941, 15 էջ։
  • Նիզամի Գյանջևի, Իսկյանդարն ու հովիվը, Երևան, Հայպեհրատ, 1941, 8 էջ։
  • Ի. Նազարով, Լյուբա Կուզնեցովա, Երևան, հայպետհրատ, 1941, 12 էջ։
  • Յա. Տայց, Խորանարդիկներ, Երևան, Հայպետհրատ, 1941, 14 էջ։
  • Կ. Ուշինսկի, Կատվի մայրական սերը, Երևան, Հայպետհրատ, 1941, 4 էջ։
  • Արջն ու շունը (ռուսական հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1944, 12 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 44 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, «Հայաստան», 1971, 128 էջ։

ԱղբյուրներԽմբագրել

  • Գրական տեղեկատու, Եր., 1981։
  • Գրական տեղեկատու, Եր., 1986, էջ 36։