HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատանի (այլ կիրառումներ)

Պատանի, գրական-գեղարվեստական եռամսյա ալմանախ։ Խմբագիր֊հրատարակիչներ՝ Մ․ Էփրիկյան, Ն․ Մկրտչյան։ Լույս է տեսել 1910-1915 թվականներին, Թիֆլիսում։ Խրախուսել է ստեղծագործական ունակություններով օժտված պատանիներին, ներկայացրել նրանց գրական փորձերը։ Համախմբել է հեղափոխական գաղափարներով տոգորված երիտասարդությանը, նպաստել պրոլետարական գրականության ստեղծմանը։ Խմբագրությանը կից գործող «Պատանի» գրական ընկերությունը գավառներում ունեցել է մասնաճյուղեր։ Աշխատակցել են Ա․ Խոնդկարյանը, Վահան Երեմյանը, Ա․ Կոծինյանը, Վ․ Աղասյանը, Պահարեն (Հ․ Պետրոսյան), Ա․ Վարդանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 145 CC-BY-SA-icon-80x15.png